Գյուղ | ||
---|---|---|
Նիխախ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կիսկիմի գավառակ | |
Այլ անվանումներ | Նիխաղ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 08820 | |
|
Նիխախ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում[1]։ Գտնվում էր Թորթումի լճից 32-33 կմ հարավ, Օլթիի ձախ վտակ Նիխախ գետի ափին։
Տարածքը լեռնային էր և անտառապատ։
Հայերը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
XX դարի սկզբին ուներ մոտ 50 տուն հայ և թուրք բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործություն և արհեստներն էր։
Նիխախն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում գտնվում էր Նիխախ ավերակ բերդը[2]։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 290)։ |