Նիկոլայ Բասիստի

Նիկոլայ Բասիստի
մայիսի 10 (22), 1898 - հոկտեմբերի 20, 1971(1971-10-20) (73 տարեկան)
ԾննդավայրՅուրիևկա, Q12101496?, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԽորհրդային նավատորմ
Կոչումծովակալ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Իսպանիայի քաղաքացիական պատերազմ
Պարգևներ
Ռազմածովային խաչ Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Ուշակովի շքանշան II աստիճանի Կուտուզովի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Օդեսսա պաշտպանության համար» մեդալ Սևաստոպոլի պաշտպանության համար մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և Գեորգիևյան մեդալ

Նիկոլայ Եֆրեմովիչ Բասիստի (ռուս.՝ Никола́й Ефре́мович Баси́стый. մայիսի 10 (22), 1898, Յուրիևկա, Q12101496?, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 20, 1971(1971-10-20), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական գործիչ, ծովակալ (1949): ԽՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու 1952-1956 թթ. ՌՍՖՍՀ 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ ԽՍՀՄ 3-4-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գյուղացու ընտանիքում[1]։

Զինվորական ծառայությունն սկսել է 1914 թվականին Սևծովյան նավատորմում: 1915 թվականին ավարտել է Սևաստոպոլի յունգաների դպրոցը, 1916 թ.՝ Սևծովյան նավատորմի ուսումնական ստորաբաժանման ականային դպրոցը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է որպես ականա-ինժեներական ենթասպա Ժարկի և Սուլին ռազմանավերի վրա, պարգևատրվել Սուրբ Գեորգիի շքանշանով[2] за отличные действия при минных постановках у пролива Босфор[3]։

1918 թվականից ծառայության է անցել բանվորագյուղացիական կարմիր նավատորմում[4], մասնակցել քաղաքացիական կռիվներին: Մինչև 1925 թվականի հոկտեմբեր ամիսը ծառայել է որպես ազդարար, ականային մեխանիկ, վերահսկիչ, դասախոս, հրահանգիչ, Նիկոլաևի ռազմածովային բազայի պատասխանատու կազմակերպիչ, նավերի անվտանգության գրասենյակի հանձնակատարի օգնական, պատասխանատու կազմակերպիչ, կոմիսար, ուսումնական ստորաբաժանման մեքենայական դպրոցի ղեկավար (Սև և Ազովի ծովերի ռազմածովային ուժեր), ռազմանավի հրամանատարի պաշտոնակատար (Բալթիկ ծովի ռազմածովային ուժեր):

«Ժարկի» ռազմանավով նա մասնակցել է Օդեսա քաղաքում հայդամակների ապստամբության ճնշմանը, Վոլգայի ռազմական նավատորմի կազմում «Կարմիր դրոշ» նավով Ցարիցինի շրջանում կռվել է գեներալներ Դենիկինի և Կրասնովի զորքերի դեմ, Կասպյան ռազմական նավատորմում ծառայելիս մասնակցել է հակաբոլշևիկյան ապստամբության ճնշմանը Աստրախանում[2]։

ՌԿԿ(բ) անդամ 1919 թվականի դեկտեմբերից։

1921 թվականի հոկտեմբեր — 1922 թվականի օգոստոս — Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանի ուսանող։

1925 թվականի հոկտեմբեր — 1931 թվականի մարտ — Վորոշիլովի անվան ռազմածովային ակադեմիայի ուսանող։

1931 թվականի մարտ - 1932 թվականի ապրիլ — Վորոշիլովի անվան ռազմածովային ակադեմիայի օպերատիվ արվեստի ամբիոնի ադյունկտ։

1932 թվականի ապրիլ — 1934 թվականի մարտ — ականապատման և ականազերծման բրիգադի շտաբի պետ (Խաղաղօվկիանոսյան ռազմածովային ուժեր):

1934 թ. մարտ - 1936 թ. հոկտեմբեր  — Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի մարտական պատրաստության վարչության պետ։

1936 թվականի հոկտեմբեր - 1937 թվականի ապրիլ — Ռուսաստանի բանվորագյուղացիական կարմիր բանակի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ուսանող[5]։

1937 թվականի ապրիլ - 1938 թվականի հուլիս — Իսպանիայի հանրապետական նավատորմի ռազմական խորհրդական։

1938 թվականի հուլիս  - 1939 թվականի հոկտեմբեր  - Սևծովյան նավատորմի շտաբի օպերատիվ բաժնի պետ։ Միաժամանակ 1938 թ. դեկտեմբեր  - 1939 թվականի ապրիլ — Սևծովյան նավատորմի շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

1939 թվականի հոկտեմբեր - 1941 թվականի հոկտեմբեր — Սեւծովյան նավատորմի «Չերվոնա Ուկրաինա» / Կարմիր Ուկրաինա հածանավի հրամանատար։ Գերմանա-խորհրդային պատերազմի մասնակից։

1941 թվականի հոկտեմբեր  - 1942 թվականի հուլիս — Սեւծովյան նավատորմի թեթև ուժերի ջոկատի հրամանատար։

1942 թվականի հուլիս — 1943 թվականի մարտ — Սևծովյան նավատորմի հածանավային բրիգադի հրամանատար։

1943 թվականի մարտ - 1943 թվականի ապրիլ — Սևծովյան նավատորմի շտաբի պետ.

1943-ի մայիս  — 1944 թվականի նոյեմբեր — Սևծովյան նավատորմի էսկադրայի հրամանատար։

1944 թվականի նոյեմբեր - 1945 թվականի հունվար — Սևծովյան նավատորմի շտաբի պետ.

1945 թվականի հունվար - 1945 թվականի ապրիլ — Սևծովյան նավատորմի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար։

1945 թվականի ապրիլ — 1948 թվականի նոյեմբեր — Սևծովյան նավատորմի շտաբի պետ.

1948 թվականի նոյեմբեր — 1951 թվականի օգոստոս — Սևծովյան նավատորմի հրամանատար։

1951 թվականի օգոստոս — 1953 թվականի մարտի 15  — ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի 1-ին փոխնախարար։

1953 թվականի ապրիլ — 1956 թվականի նոյեմբեր — ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի 1-ին տեղակալ։

1956 թվականի նոյեմբեր - 1958 թվականի հունիս — ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի տեղակալ ռազմագիտական աշխատանքների գծով։

1958 թվականի հունիս — 1960 թվականի սեպտեմբեր — ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչների խմբի անդամ։

1960 թվականի սեպտեմբերին անցել է թոշակի։

Մահացել է 1971 թվականի հոկտեմբերի 20-ին: Թաղված է Մոսկվայում՝ Նովոդևիչյան գերեզմանատանը[6]։

Զինվորական կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • դերծովակալ (3.01.1942)
  • փոխծովակալ (23.04.1943)
  • ծովակալ (11.05.1949)

Ռուսական կայսրության պարգևներ

  • Գեորգիևյան մեդալ[2]

ԽՍՀՄ պարգևներ

  • * Լենինի երկու շքանշան (3.04.1942[2], 30.04.1945[7])
  • Կարմիր դրոշի 4 շքանշան (3.11.1937[2][8], 3.11.1944[9], 21.07.1945[10], 1948[2])
  • Ուշակովի 2-րդ աստիճանի շքանշան (2.07.1944)[11][12]
  • Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշան (24.02.1945)[13]
  • «Արիության համար» մեդալ (14.11.1938)[14]
  • «Օդեսայի պաշտպանության համար» մեդալ (1942)[8]
  • «Սևաստոպոլի պաշտպանության համար» մեդալ (1942)[8]
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ[15]
  • Հոբելյանական մեդալներ

Արտասահմանյան պարգևներ

  • Ռազմածովային խաչ (ԱՄՆ, 1943)[16]
  • Басистый Н. Е. В боях с белогвардейцами и интервентами на Волге (1918—1919 гг.) // Морской сборник. — 1968. — № 2. — С. 25-31;
  • Басистый Н. Е. Море и берег. — М.: Воениздат, 1970;
  • Басистый Н. Е. Незабываемое бывает // Москва (журнал). — 1970. — № 5. — С. 171—172.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Лурье В. М. Адмиралы и генералы Военно-Морского Флота СССР в период Великой Отечественной и Советско-японской войн (1941-1945). — СПб: Русско-Балтийский информационный центр «БЛИЦ», 2001. — 280 с. — 1000 экз. — ISBN 5-86789-102-X
  2. Доценко В. Д. Морской биографический словарь. — Санкт-Петербург: Логос, 1995. — 496 с. — 3000 экз. — ISBN 5-87288-095-2
  3. Боевая летопись военно-морского флота (1941—1942) / Сост.: Г. А. Аммон, А. А. Комаров, О. Ю. Кузнецова и др. — Москва: Воениздат МО СССР, 1983. — 496 с.
  4. Краснознамённый Черноморский флот. — Москва: Воениздат МО СССР, 1987. — 334 с. — 30 000 экз.
  5. Золоторёв В. А., Козлов И. А. Три столетия российского флота Т. 4 (1941-1945). — СПб: Полигон, 2005. — Т. 4. — 768 с. — 5000 экз. — ISBN 5-89173-275-0
  • Українська радянська енциклопедія : у 12 т. / гол. ред. М. П. Бажан ; редкол.: О. К. Антонов та ін. — 2-ге вид. — К. : Головна редакція УРЕ, 1974–1985.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Украинская советская энциклопедия в 12-ти томах / Под ред. М. Бажана. — 2-е изд. — Киев: Гл. редакция УСЭ, 1974—1985.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Лурье В. М. Адмиралы и генералы Военно-Морского Флота СССР в период Великой Отечественной и Советско-японской войн (1941-1945). — СПб: Русско-Балтийский информационный центр «БЛИЦ», 2001. — 280 с. — 1000 экз. — ISBN 5-86789-102-X
  3. Зонин С. «Беру ответственность на себя…» // Морской сборник. — 1990. — № 10. — С.82—86.
  4. «Послужной список». Արխիվացված է օրիգինալից 2018-11-14-ին. Վերցված է 2022-06-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Лазарев С. Е. Судьба «маршальского курса» Академии Генерального штаба. // Вопросы истории. — 2009. — № 12. — C.107—114.
  6. «Новодевичье кладбище. Басистый Н.Е.» — фотография бюста на могиле. Արխիվացված է օրիգինալից 2013-04-20-ին. Վերցված է 2010-12-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Орден Ленина (1945). Архивные документы о данном награждении из электронного банка документов «Подвиг Народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»». Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին. Վերցված է 2014-06-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 149 (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 «Смотри пункт № 11 Наградного листа 1944 г.». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2022-06-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 15 (օգնություն)
  9. «Орден Красного Знамени (1944). Архивные документы о данном награждении из электронного банка документов «Подвиг Народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»». Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին. Վերցված է 2014-06-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 159 (օգնություն)
  10. «Орден Красного Знамени (1945). Архивные документы о данном награждении из электронного банка документов «Подвиг Народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»». Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին. Վերցված է 2014-06-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 159 (օգնություն)
  11. «Орден Ушакова II степени (1944). Архивные документы о данном награждении из электронного банка документов «Подвиг Народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»». Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին. Վերցված է 2014-06-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 161 (օգնություն)
  12. «№ 35 Басистый Николай Ефремович / ОРДЕН УШАКОВА II СТЕПЕНИ (номер ордена 35)». Արխիվացված է օրիգինալից 2011-12-11-ին. Վերցված է 2014-06-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 2 (օգնություն)
  13. «Орден Кутузова II степени (1945). Архивные документы о данном награждении из электронного банка документов «Подвиг Народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»». Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին. Վերցված է 2014-06-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 162 (օգնություն)
  14. «Наградной лист». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2022-06-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Смотри пункт № 11 Наградного листа 1945 г.». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2022-06-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 15 (օգնություն)
  16. Зайцев Ю. М. Советские военные моряки и флотские лётчики — кавалеры американских наград. // Военно-исторический журнал. — 2019. — № 8. — С.33.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Բասիստի» հոդվածին։