Նիկոլայ Ռաստորգուև | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1957 (67 տարեկան) Lytkarino, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ժանրեր | փոփ ռոք, ֆոլկ ռոք, ռուսական ժողովրդական երգ, բլյուզ, հարդ ռոք և contemporary folk music? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, երգիչ, կիթառահար, բաս կիթառ, հաղորդավար, դերասան, կինոպրոդյուսեր, բասկիթառահար, հեռուստահաղորդավար, Պետական Դումայի անդամ և պատգամավոր |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | Ակուստիկ կիթառ, Էլեկտրակիթառ, դափ, վոկալ, բաս կիթառ և հարվածային գործիք |
Անդամակցություն | Ռուսաստանի Դաշնության 5-րդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումա և Lyube? |
Պարգևներ | |
Nikolay Rastorguyev Վիքիպահեստում |
Նիկոլայ Վյաչեսլավի Ռաստորգուև (ռուս.՝ Николай Вячеславович Расторгуев, փետրվարի 21, 1957, Lytkarino, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային և ռուս երգիչ, «Լյուբե» երաժշտական խմբի մենակատար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2002): 2006 թվականից սկսած՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ։
Հայրը՝ Վյաչեսլավ Նիկոլայի Ռաստորգուևը (ծնվ. 1932), մայրը՝ Մարիա Ալեքսանդրի Կալմիկովան (ծնվ. 1932), որ աշխատել են համապատասխանաբար որպես վարորդ և դերձակուհի, մինչ օրս դստեր հետ բնակվում են Լիտկարինո քաղաքում։ Ռաստորգուևների ընտանիքը եկել է Տամբովի մարզից. երգչի պապը՝ Նիկոլայը, եղել է տոհմական դարբին, նրա կինն է դարձել Աննա Պետուխովան՝ հարուստ ջրաղացպանի դուստրը. ամուսնանալով նրանք սկսեցին բնակվել Մերձմոսկովյան շրջանում։ Մորական գծով նրա պապը՝ Ալեքսանդր Նիկոլայի Կալմիկովը, ողջ կյանքն աշխատել է որպես հաշվապահ։ Տատիկը՝ Զինաիդա Վասիլի Կալմիկովան (ի ծնե՝ Օռլովա), հոգևորականի թոռնուհի է եղել, ամուսնանալուց հետո դարձել է բազմազավակ մայր և ստացել Հերոս Մոր կոչում[2]։
Մանուկ տարիներին Նիկոլայը չնայած ոչ այնքան լավ էր սովորում Լիտկարինո քաղաքի № 3 դպրոցում[3], սակայն կարդում էր, նկարում, հետաքրքրվում The Beatles խմբով։ Նիկոլայի խոսքերով՝ նրանք են դրդել իրեն երաժշտությամբ զբաղվել։ «Լիվերպուլյան քառյակով» հետաքրքրվածությունը մեծ դեր խաղաց երգչի՝ ստեղծագործական ուղի փնտրելու հարցում։ Ավելի ուշ, երբ հետաքրքրվածությունը վերաճեց կյանքի իմաստի և գիտակցված զբաղմունքի, Ռաստորգուևը երգեց «Բիթլզի» սիրելի հիթերը, որոնք նույնիսկ 1996 թվականին թողարկվեցին առանձին «Четыре ночи в Москве» ձայնասկավառակով[4]։
Դպրոցից հետո Նիկոլայը սովորել է Մոսկվայի թեթև արդյունաբերության տեխնոլոգիական համալսարանում, սակայն այն չի ավարտել, քանի որ եհռացվել է համալսարանից։ Ապա սկսել է աշխատել քաղաք Լիտկարինոյի Ավիացիոն մեքենաշինության կենտրոնական ինստիտուտում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Ռաստորգուև» հոդվածին։ |
|