Նիկոլաս Չումաչենկո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 27, 1944 Կրակով, Նացիստական Գերմանիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 12, 2020[1] (76 տարեկան) Շալշտադտ[1] |
Մասնագիտություն | ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Քերտիսի անվան երաժշտական ինստիտուտ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց |
Նիկոլաս Չումաչենկո (ուկր․՝ Ніколас Чумаченко, մարտի 27, 1944, Կրակով, Նացիստական Գերմանիա - դեկտեմբերի 12, 2020[1], Շալշտադտ[1]), ծնունդով լեհաստանցի, ազգությամբ ուկրաինացի ջութակահար, մենակատար, պրոֆեսոր, իսպանական Սոֆյա թագուհու կամերային նվագախմբի տնօրեն[2]։ Արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ արգենտինական Merit Diploma Konex Award մրցանակի՝ որպես 1990-ական թվականնեերի Արգենտինայի աղեղնավոր գործիք նվագող լավագույն երաժիշտներից մեկը։
Ծնվել է ֆաշիստների կողմից գրավված Լեհաստանում՝ Կրակով քաղաքում։ Ծնողները ուկրաինացիներ էին, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Լեհաստանից մեկնել են Արգենտինա, որտեղ էլ Նիկոլասը հասակ է առել, ստացել երաժշտական սկզբնական կրթություն։ Մասնագիտական կրթությունը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի տորնտոնյան դպրոցում, որտեղ աշակերտել է Յաշա Հայֆեցին։ Այնուհետև ուսանել է Ֆիլադելֆիայում՝ Քրտիսի ինստիտուտում, որտեղ նրան դասավանդել է Եֆրեմ Ցիմբալիստը։ Չումաչենկոյի առաջին պարգևներից էին Չայկովսկու անվան միջազգային մրցույթում և Էլիզաբեթ թագուհու անվան մրցույթում նվաճած մրցանակները[3]։
Նա ելույթներ է ունեցել բազմաթիվ նվագախմբերի հետ՝ համբավավոր նվագավարներ Զուբին Մեթայի, Վոլֆգանգ Զավալլիշի, Պետեր Մաագի, Ռուդոլֆ Կեմպեի ղեկավարությամբ[4]։
Չումաչենկոն եղել է ցյուրիխյան կվարտետի առաջին ջութակ, Ֆրայբուրգի բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր, Մադրիդի Սոֆյա թագուհու կամերային նվագախմբի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար[5][6]։
Վախճանվել է գերմանական Շալշտադտ քաղաքում։
Անվանի ջութակահարի քույրը՝ Աննա Չումաչենկոն (ծնվ. 1945 թ․) Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցի ջութակի պրոֆեսոր է, որդին՝ Էրիկ Չումաչենկոն (ծնվ. 1964 թ․) դասական դաշնակահար է, Զալցբուրգի Մոցարտեում համալսարանի դասախոս[7]։
|