Նիկոլաս Ֆեդերիկո Սպոլի (իսպ.՝ Nicolás Federico Spolli, փետրվարի 20, 1983(1983-02-20)[2][3][4][…], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Ջենոա» ակումբի կենտրոնական պաշտպան։
Նիկոլանսն իր կարիերան սկսել է «Նյուելլս Օլդ Բոյզ» ակումբում։ 2015 թվականի փետրվարի 12-ին՝ «Վելաս Սարսֆիլդ» ակումբի դեմ խաղի (0:0) ժամանակ, նա կատարել է իր նորամուտը թիմի հիմնական կազմում, ինչից հետո առաջնությունում անցկացրել է 14, իսկ Հարավամերիկյան գավաթի խաղարկությունում՝ 2 խաղ։ Նա ակումբում մնացել է 4 տարի՝ ընդհանուր առմամբ ակումբի կազմում մասնակցելով 116 խաղի և դառնալով 9 գոլի հեղինակ, որոնցից մեկը՝ Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում[5]։
2009 թվականի հուլիսի 24-ին նա տեղափոխվել է «Կատանիա» ակումբ՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[6]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1 միլիոն եվրո[7]։ Օգոստոսի 3-ին Սպոլին կատարել է իր նորամուտը «Կատանիա» ակումբի կազմում՝ մասնակցելով իտալական «Պարմա» ակումբի դեմ խաղին, որտեղ նրա թիմը պարտվել է 1:2 հաշվով։ 2010 թվականի հունվարի 6-ին Սպոլին խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում՝ օգնելով իր թիմին հաղթել «Բոլոնյա» ակումբին[8]։ 2015 թվականի ձմեռային տրանսֆերի ժամանակ նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Ռոմա» ակումբ։