Նիկոլա Ժոզեֆ Լորան Ժիլբեր

Նիկոլա Ժոզեֆ Լորան Ժիլբեր
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1750(1750-12-15)[1]
ԾննդավայրFontenoy-le-Château
Մահացել էնոյեմբերի 16, 1780(1780-11-16)[2][3] (29 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[2]
ԳերեզմանÉglise Saint-Pierre-aux-Bœufs de Paris և Cimetière de Clamart
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
 Nicolas Gilbert Վիքիպահեստում
Նիկոլա Ժիլբեր

Նիկոլա Ժոզեֆ Լորան Ժիլբեր (ֆր.՝ Nicolas Joseph Laurent Gilbert, դեկտեմբերի 15, 1750(1750-12-15)[1], Fontenoy-le-Château - նոյեմբերի 16, 1780(1780-11-16)[2][3], Փարիզ[2]), ֆրանսիացի բանաստեղծ, ծնվել է Ֆոնտենուա-լե-Շատոյում, Վոգեզներ, Լոթարինգիա:

Դոլ քոլեջում ուսումն ավարտելուց հետո՝ նա որոշ ժամանակ նվիրվել է Նենսիում կիսաուսումնական, կիսագրական կյանքին, բայց 1774 թվականին ուղևորվել է դեպի մայրաքաղաք։ Լինելով հանրագիտարանագետների հակառակորդ և Լյուդովիկոս XV-ի պանեգիրիստ՝ նա զգալի թոշակներ է ստացել։ Նա մահացել է Փարիզում 1780 թվականին ձիուց ընկնելու հետևանքով։

Նրա մեկ կամ երկու ստեղծագործությունների երգիծական ուժը, ինչպիսիք են «Իմ ներողությունը» (1778թ․) և «XVIII դարը» (1775թ․), միայն բավարար կլիներ նրա համբավը պահպանելու համար, որն էլ հետագայում ավելի են բարձրացրել ժամանակակից գրողները, որոնք, ինչպես Ալֆրեդ դը Վինյին իր «Ստելլո»-ում (գլուխ 7-13) նրան իր փիլիսոփայական հակառակորդների չարության զոհ է համարել։ Նրա ամենահայտնի չափածո ստեղծագործություններն են «Երգեր կրկնօրինակված մի քանի սաղմոսներից»-ը, որը սովորաբար կոչվում է «Հրաժեշտ կյանքին»:

Նրա այլ գործերից կարելի է նշել «Դարիուսի և Էրիդամի ընտանիքները․ պարսկական պատմություն» (1770 թ.), «Հեղինակների կարնավալը» (1773 թ.), «Նոր և հայրենասիրական երգեր» (1775թ․): Ժիլբերի «Ամբողջական աշխատանքներ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1788 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  •  This article incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Gilbert, Nicolas Joseph Laurent». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 12 (11th ed.). Cambridge University Press. էջ 9.
  • Catholic Encyclopedia article
  • Complete works scanned on Gallica

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Ժոզեֆ Լորան Ժիլբեր» հոդվածին։
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118129406 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.