Նիկոլյա Բեռնար Լեպիսիե

Նիկոլյա Բեռնար Լեպիսիե
ֆր.՝ Nicolas-Bernard Lépicié
Ծնվել էհունիսի 16, 1735(1735-06-16)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ[4][5][6][…]
Վախճանվել էսեպտեմբերի 14, 1784(1784-09-14)[4][5][6][…] (49 տարեկան) կամ սեպտեմբերի 15, 1784(1784-09-15)[6] (49 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4][5][6][…]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԳեղանկարի և քանդակի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ուշագրավ աշխատանքներBoy with a Drawing Book?
ՈւսուցիչՇարլ Անդրե վան Լոո
ԱշակերտներJean-Frédéric Schall?, Կառլ Վերնե, Անրի-Պիեռ Դանլու, Nicolas-Antoine Taunay?, Jean-Joseph Taillasson? և Ժան Բատիստ Ռենո
Պարգևներ
 Nicolas-Bernard Lépicié Վիքիպահեստում

Նիկոլյա Բեռնար Լեպիսիե, 18-րդ դարի ֆրանսիացի նկարիչ (հունիսի 16, 1735(1735-06-16)[1][2][3][…], Փարիզ[4][5][6][…] - սեպտեմբերի 14, 1784(1784-09-14)[4][5][6][…] կամ սեպտեմբերի 15, 1784(1784-09-15)[6], Փարիզ[4][5][6][…]), այն ժամանակվա երկու հայտնի քանդակագործների՝ Ֆրանսուա-Բեռնար Լեպիսիեի և Ռենե-Էլիսաբեթ Մարլիի որդին․ գեղարվեստական և մշակութային միջավայրին ծանոթացել է ծնողների շնորհիվ։

Նիկոլյա Բերնարն ուսանել է դարի հեղինակավոր նկարիչների մոտ, այդ թվում`Շառլ Անդրե Վան Լոոն։ 1769-ին ընդունվել է Փարիզի գեղանկարչության և քանդակի թագավորական ակադեմիա։ Երեք տարի անց՝ 1772 թվականին, նա դարձել է պրոֆեսորի օգնական, իսկ 1777 թվականին՝ պրոֆեսոր։ Այնպիսի հանրահայտ նկարիչներ, ինչպիսիք են՝ Կառլ Վերնեն, Ժան-Ֆրեդերիկ Շալը, Ժան-Անտուան-Թեոդոր Ժիրուստը, Ժան-Ժոզեֆ Թայըսոն, Անրի-Պիեռ Դանլուն, Ժան-Բատիստ Ռենյոն և Նիկոլյա-Անտուան Թաունին կատարելագործել են իրենց տաղանդը Լեպիսիեյի ղեկավարության ներքո։

Լեպրիսիեի աշխատանքներն ակնհայտորեն ազդեցություն են կրել նրա հոր ընկերոջից՝ տաղանդավոր Շարդենից, որի գործերը ոգեշնչման աղբյուր են հանդիսացել արվեստագետի հետագա շրջանի նկարների համար։ Լեպիսիեի նկարների հավաքածուն և՛ մեծ է, և՛ բազմազան․ այնտեղ ընդգրկված են դիմանկարներ, պատմական տեսարաններով և առօրյա կյանքը պատկերող նկարներ։ Իր նկարներում Նիկոլյա Բեռնար Լեպիսիեն նախապատվությունը տվել է Կառլ Վերնեի օրինակին, որը մահացել է Լեպիսիեի հետ նույն տարում՝ 1784 թվականին։

Լեպրիսիեն իր հանրահայտության գագաթնակետին հասել է 18-րդ դարում, երբ նրա աշխատանքները համեմատվում էին Շարդենի և Գրյոզի գործերի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլյա Բեռնար Լեպիսիե» հոդվածին։