![]() գերմ.՝ Nina Bott | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 1, 1978[1][2][3] (47 տարեկան) |
Ծննդավայր | Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, դերասանուհի, հաղորդավար և հեռուստատեսային դերասանուհի |
ninabott.de | |
Նինա Բոթ (գերմ.՝ Nina Bott, հունվարի 1, 1978[1][2][3], Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի դերասանուհի և երգչուհի, ում կարիերան սկսվել է 1995 թվականից։
Նինա Բոթը ծնվել է 1978 թվականի հունվարի 1-ին Համբուրգում։
2000 թվականներին Նինան եղել է փաստացի ամուսնության մեջ։ Այդ ամուսնությունից ունի Լենոկս անունով որդի (ծնվ. դեկտեմբերի 23-ին, 2003 թվականին)[4]։
1997 թվականի օգոստոսից մինչև 2005 թվականի սեպտեմբեր Նինան դերակատարել է Կորա Հայնց Մորենային «Լավ ժամանակներ, վատ ժամանակներ» հայտնի գերմանական օճառային օպերայում։ Հետագայում նա հայտնվել է «Unter den Linden – Das Haus Gravenhorst» դրամայում։ 2008 թվականին Նինան միացավ «Այն ամենը, ինչն իմաստ ունի» օճառային օպերայի դերասանական կազմին։ Նա մնացել է սերիալում շուրջ 2 տարի։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Բոթ» հոդվածին։ |
|