Նորվեգիայի գերագույն դատարան | |
---|---|
Norges Høyesterett | |
Հիմնադրված է | 1815 |
Երկիր | Նորվեգիա |
Տեղագրություն | Օսլո |
Կայք | http://www.domstol.no (նորվ.) |
Նորվեգիայի գերագույն դատարան (նորվ.՝ Norges Høyesterett), բարձրագույն դատարան Նորվեգիայի Թագավորությունում։ Հիմնադրվել է 1815 թվականին Նորվեգիայի Թագավորության Սահմանադրության 88-րդ՝ անկախ դատական համակարգ նախատեսող բաժնի հիման վրա։ Գերագույն դատարանը գտնվում է մայրաքաղաք Օսլոյում։
Գերագույն դատարանը բաղկացած է գլխավոր դատավորից և 19 դատավորների կազմից, որոնց նշանակում է Նորվեգիայի թագավորն արդարադատության նախարարի առաջարկով։ Դատավորները պաշտոնավարում են մինչև 70 տարեկան։ 2002 թվականից գլխավոր դատավորի պաշտոնը զբաղեցնում է Տոր Շեյը։
Գերագույն դատարանը հիմնադրվել է 1815 թվականին Նորվեգիայի սահմանադրության ընդունմամբ, երբ Դանիան Քիլի հաշտության պայմանագրով հրաժարվել է Նորվեգիայի հետ միավորումից և այն զիջել Շվեդիային։ Մինչ այդ Նորվեգիայի գերագույն դատարանը եղել է Դանիայի դատարանը։ Համաձայն շվեդ-նորվեգական միության՝ Շվեդիան պարտավորվում էր ճանաչել Նորվեգիայի սահմանադրությունը և Նորվեգիային հնարավորություն է տվել ստեղծելու իր սեփական ազգային իշխանության մարմինները։
Ի սկզբանե դատարանը բաղկացած է եղել գլխավոր դատավորից և վեց դատավորներից, որոնք նշանակվել են թագավորի հրամանագրով։ Ժամանակի ընթացքում դատավորների թիվն ավելացել է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի օկուպացիայի տարիներին Նորվեգիայի Գերագույն դատարանը հրաժարվել է աշխատել նոր վարչակարգի օրոք, և դատավորները թողել են իրենց լիազորությունները։ Պատերազմից հետո Գերագույն դատարանը վերսկսել է աշխատանքը նույն կազմով[1]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգիայի գերագույն դատարան» հոդվածին։ |
|