Գյուղ | ||
---|---|---|
Նրխի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ | |
Գավառակ | Բալուի գավառակ | |
Այլ անվանումներ | Նըրխի | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 263 մարդ (XX դարասկիզբ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 23850 | |
|
Նրխի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր Բալու քաղաքից հարավ-արևելք։
Բնակչության մեծ մասը զոհվել է թուրքական յաթաղանից 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Գյուղն ավերվել է։
XX դարի սկզբին ուներ 31 տուն` 263 հայ բնակչով։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։
Նրխին ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Գյուղում գործում էր վարժարան, որն ուներ 25 աշակերտ[2]։