Շանել Օբերլին | |
---|---|
«Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալի հերոս | |
Առաջին անգամ հայտնվել է | Պիլոտային (2015) |
Ստեղծող | Ռայան Մերֆի Բրեդ Ֆալչեք Իան Բրենան |
Տեղեկություններ | |
Տեսակներ | մարդ |
Սեռ | իգական |
Մասնագիտություն | ուսանողուհի (1 եթերաշրջան) բուժքույր (2 եթերաշրջան) |
Կոչում | Շանել #1 Քափայի նախագահ |
Ընտանիք | Հայր Օբերլին (հայր) Հեփի Օբերլին (մայր) Հարվարդ Օբերլին (եղբայր) Մաֆեթ Օբերլին (քույր) Իչաբոդ Օբերլին (ապուպապ) |
Հարազատներ | Չեդ Ռեդուել (նախկին նշանադրյալ, մահացած) բժիշկ Բրոք Հոլթ (նախկին զուգընկեր) |
Ազգություն | Ամերիկացի |
Շանել Օբերլին (անգլ.՝ Chanel Oberlin), Fox հեռուստաընկերությամբ հեռարձակվող կատակերգական սարսափ ժանրի «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալի հորինված գլխավոր կերպարը։ Դերը կատարել է Էմմա Ռոբերթսը և նկարահանվել է սկսած պիլոտային էպիզոդից։ Առաջին եթերաշրջանի ընթացքում ներկայացվում է որպես Ուոլլեսի համալսարանի Քափա Քափա Թաու կանանց համայնքի հարուստ և եսակենտրոն նախագահ, հենց այդ համայնքն էլ հանդիսանում է սերիական մարդասպան Կարմիր սատանայի թիրախը։ Երկրորդ եթերաշրջանում նա ընդգրկվում է որպես բուժքույր՝ դեկան Քեթի Մանշի C.U.R.E. բժշկական կենտրոնում, որտեղ նորից սերիական սպանություններ են տեղի ունենում։ Շանելի կերպարը մշակել է Ռայան Մերֆին և ստեղծվել է հատուկ Ռոբերթսի համար։ Ռոբերթսի մարմնավորմամբ կերպարը լավ է ընդունվել քննադատների կողմից և համացանցում հայտնի է դարձել Շանելի կողմից հնչած քաղվածքների շնորհիվ։
Շանելն անհավանական եսասեր, անտարբեր, եսակենտրոն և սոցիոպաթ անձնավորություն է և հանդիսանում է Ուոլեսի համալսարանի Քափա Քափա Թաուի նախագահը և խմբի ղեկավար, որն իր պատվին անվանակոչել է Շանելներ (The Chanels), որի անդամներն են Շանել №2-ը (Արիանա Գրանդե), Շանել №3-ը (Բիլլի Լուրդ) և Շանել №5-ը (Էբիգեյլ Բրեսլին), վերջինիս նկատմամբ նա մեծ ատելություն է տածում և նրան դարձնում է իր ծաղրի առարկան։ Ժամանակ առ ժամանակ նա նաև Չեդ Ռեդուելի (Գլեն Պաուել) ընկերուհին է, որը Dickie Dollar Scholars խմբի նույնչափ եսակենտրոն ղեկավարն է։ Ենթադրվում է, որ նա դաժանորեն այրել է իրեն նախորդող ղեկավար Մելանի Դորքուսին (Բրիանա Հոուի), այն բանից հետո, երբ լցրել էր նրա ավտոարևայրուքի բաքը աղաթթվով՝ ի պատասխան այն բանի, որ վերջինս դաժանաբար էր վերաբերվել նրա հետ։ Կանանց համայնքում նրա ծաղրանքը ստիպում է դեկան Քեթի Մանշին (Ջեյմի Լի Քերթիս) չեղարկել կանանց համայնքը։ Սակայն Քափա Քափա Թաուի ազգային ղեկավար Ջիջի Քոլդուելը (Նասիմ Փեդրադ) միջնորդում է նրա համար, բայց մինչ այդ Շանելն արդեն պայման է կապում Դին Մանշի հետ։ Շանելը սարսափում է, երբ Մանշն ասում է, որ նա պետք է համայնք ընդունի յուրաքանչյուրին, որը կցանկանա միանալ Քափային, ինչն էլ թույլատրում է վտարանդի ուսանողներին միանալ համայնքին։ Նա և իր հետնորդները կատակի միջոցով փորձում են վախեցնել նոր դիմորդներին, ինչը այլ ավարտ է ունենում, երբ նա պատահմամբ այրում է աղախին տիկին Բինի (Յան Հոագ) դեմքը։ Երբ Կարմիր ստանան սպանում է Շանել №2-ին և Թիֆանիին (խուլ Թեյլոր Սվիֆթ)՝ Քափա տան պաշտպանության համար Ջիջին վարձում է Դենիս Հեմփֆիլին։ Հետո նա որոշում է փոխել Հեսթեր Ուլրիխի (Լիա Միշել) կերպարը՝ անվանելով նրան Շանել №6, բայց հետո նա սկսում է կասկածել նրան երկերեսանիության և դավաճան բնավորության համար։ Նա մեծ ատելություն է տածում Գրեյսի և Զեյդիի նկատմամբ այն բանից հետո, երբ վերջինս որոշում է առաջարվել Քափա Քափա Թաուի նախագահի պաշտոնում։ Հավասարաչափ ձայների պատճառով այդ երկուսը ստիպված դառնում են համանախագահներ, հետո Շանելն ասում է, որ գիտակցաբար ցանկացել է, որ Զեյդին դառնա նախագահ՝ իրեն Կարմիր սատանայի թիրախ դառնալուց փրկելու համար։ նա ստիպում է Շանելներին անել հնարավոր ամեն ինչ Գրեյսին և Զեյդիին բացահայտելու համար, քանի որ նա կարծում է, որ նրանք համագործակցում են Կարմիր սատանայի հետ, իսկ այդ ժամանակահատվածում մնացած բոլոր Շանելները ծրագրում են սպանել Շանելին, վախենալով, որ նա է մարդասպանը, Շանելը հետո ներում է նրանց։ Գրեյսի մեղավորությունը որպես մարդասպան ապացուցելու ժամանակ՝ բացահայտում է Գրեյսի մոր ինքնության մասին տեղեկությունը և դաժանորեն ասում է այդ մասին Գրեյսին, բայց հետո ներողություն է հայցում և խոստովանում, որ իր մայրն էլ է շատ դաժան։ Շնորհակալության օրվա ժամանակ միանում է Չեդի ընտանիքին, որի ժամանակ Հեսթերի հետ դառնում է Ռեդվելների ընտանիքի վիրավորանքի առարկա։ Նա և Հեսթերը հաշտվում են, ելույթ են ունենում Ռեդվելների դեմ և հեռանում, որոնց հետո նաև միանում է Չեդը։ Այն բանից հետո, երբ Շանելը կասկածում է Գրեյսին և Զեյդիին, նա սկսում է կասկածել նաև Դին Մանշին և համոզում է Շանելներին և Զեյդիին սպանել նրան, ինչը հանգեցնում է հակառակ արդյունքի։ Ավարտին մոտ էպիզոդում՝ Շանելը ներողություն է հայցում Մելանի Դորկուսից նրա համար, որպեսզի սպանի նրան, քանի որ կարծում էր, որ Մելանին է մարդասպանը։ Եթերաշրջանի վերջում Հեսթերը ստում է բոլորին և համոզում, որ Շանելներն են հանդիսանում Կարմիր սատանաները և նրանց հարազատ ընտանիքները հրաժարվում են նրանցից։ Նրանց դատապարտում են հոգեբուժարանում ցմահ ազատազրկման, որտեղ նրանք հանկարծակի երջանկություն են ստանում։ Նա դառնում է Շանել №5-ի մոտ ընկերուհին, այն բանից հետո, երբ վեջինս ստանում է մի քանի դեղահաբեր, իսկ Շանելը ընտրվում է «տան նախագահ»։ Մի անգամ գիշերը, քնելուց առաջ, նրան այցելում է դանակով զինված Կարմիր սատանան և Շանելը ճչում է։
Երկրորդ եթերաշրջանում պարզվում է, որ Շանելը, Շանել №3-ը և Շանել №5-ը լքել են հոգեբուժարանն այն բանից հետո, երբ Հեսթերը խոստովանել է իր մեղքերի մասին և ավարտել է քոլեջի «Արտաքին կապերի» բաժինը։ Հետո նա դարձել է ֆլեբոտոմիստ՝ կարծելով, որ դա կարող է վերականգնել իր անունը, քանի որ նրան և Շանելների այնուամենայնիվ հասարակությունը ատում էր, չնայած այն բանին, որ նրա վրայից հանվել էին բոլոր մեղադրանքները։ Քեթի Մանշն առաջարկում է Շանելին աշխատել C.U.R.E. հաստատությունում որպես բժշկուհի և նա համաձայնվում է։ Բժիշկ Բրոք Հոլթը (Ջոն Սթամոս) գրավում է Շանելին և վերջինս սկսում է նրան օգնել իր գործերում։ Շանելը կրկին սկսում է ատել Շանել №5-ին, որը դադարել էր դեղահաբեր ընդունել և դառնում է բուժքույր Ինգրիդ Մարի Հոֆելի (Քիրսթի Էլլի) թշնամին, որը կարծում է, որ նա այդքան էլ խելացի չէ բժշկուհի լինելու համար։ Հետո պարզվում է, որ Շանելի նկատմամբ Հոֆելի ատելություն տածելու իրական պատճառը կայանում է նրանում, որ առաջին եթերաշրջանից ծանոթ տիկին Բինը հանդիսանում է նրա քույրը և Հոֆելը մեղադրում է Շանելին նրա մահվան մեջ։ Չեդ Ռեդուելը գալիս է C.U.R.E. և փորձում է հետ բերել Շանելին, բացահայտելով առաջին եթերաշրջանի ավարտը, որտեղ Կարմիր սատանան հայտնվում էր հոգեբուժարանում, պարզվում է, որ իրականում դա եղել է Չեդը և փորձել է այդպես վախեցնել Շանելին։ Չեդը մրցակցում է բժիշկ Բրոքի հետ՝ Շանելի սիրո համար և հաղթում է, երբ Շանելն ընդունում է նրա առաջարկը։ Սակայն մինչ նրանց ամուսնանալը՝ Չեդ Ռեդուելին սպանում է Կանաչ փտախտը, որի արդյունքում Շանելը բարոյալքվում է։ Դրանից քիչ հետո Շանելը գալիս է Բրոքի մոտ և նրա հետ հարաբերություններ է սկսում։ Շանելը հանդիպում է իր կուռքին՝ բժիշկ Սքարլեթ Լովինին (Բրուք Շիլդս), որին նա հետո փոխարինում է ուղիղ հեռարձակման ժամանակ՝ վերջինիս վաղաժամ մահվան պատճառով։ Երկրորդ եթերաշրջանի վերջում Շանելը զարյանում է, երբ իմանում է, որ Բրոքն առաջարկություն է արել մահացող Դին Մանշին։ Հետո նա, Դին Մանշը (որն ինչպես պարզվում է ի ուրախություն իրեն այդքան էլ չի մահանում) և Շանելները պատանդ են վերցվում բուժքույր Հոֆելի կողմից, որն էլ բացահայտում է ողջ ճշմարտությունը Շանելին։ Նրանց ազատում է Դենիսը և Զեյդիի հետ միասին նրանք հետապնդում են բուժքույր Հոֆելին, որը վերջում ընկնում է ճահճի մեջ և մահանում։ Արդյունքում ցուցադրվում է, որ Շանելը ստանում է բժիշկ Սքարլեթի դերը «Lovin The D» շոուում և փոխում է այն «Lovin The C»-ի և վերցնում է Շանել №3-ին որպես գործադիր պրոդյուսեր։ Ավարտական տեսարանում Շանելը նստում է իր մեքենան և գտնում է Քափա Քափա Թաուի հին մատանին, հետո հետևի նստարանին տեսնում է Կարմիր սատանային և ճչում է։
Էմմա Ռոբերթսը և Ջեյմի Լի Քերթիսն առաջին դերասաններն են, որոնք անցել են գլխավոր դերերի քասթինգը[1]։ Շանելի դերը գրվել է հատուկ Ռոբերթսի համար։ Ռայան Մերֆիի ստեղծած «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի երրորդ՝ «Կախարդների գիշերաժողով» եթերաշրջանում Մեդիսոն Մոնթգոմերիի դերակատարումից հետո՝ Մերֆին հետաքրքրվել է նրա համար այլ «քած» դեր գրելու համար։ Շանելի կերպարի ստեղծման ոգեշնչման համար հիմք է հանդիսացել 2013 թվականին էլեկտրոնային փոստով ուղարկված հայտնի հրապարակումը, որը գրել էր Մերիլենդի համալսարանի կանանց համայնքի անդամներից մեկը, որում ասվում էր կանանց համայնքի անդամների և տեղի եղբայրության հետ կապերի մասին[2]։
Շանելը փառասեր, եսասեր, եսակենտրոն և գոռոզ է։ Նա ունի շեկ մազեր և շագանակագույն աչքեր։ Նրա ամենօրյա հագուստը՝ շատ նորաձև հագուստներ են և նա հետևում է գերժամանակակից և բարձրաշխարհիկ մոդային՝ համագործակցելով այնպիսի հայտնի ոճաբանների հետ ինչպիսին է Կարլ Լագերֆելդը։ Նա միշտ անթերի է հագնվում, անկախ այն բանից, թե որտեղ է գտնվում։ Նա հիմնականում հագնվում է (բայց չի սահմանափակվում) վարդագույն։ Բռնկուն և կռվարար լինելով հանդերձ Շանելը կեղծավոր չէ՝ մնացածի համեմատ, պարբերաբար ցուցադրում է իր զզվանքը տարբեր մարդկանց նկատմամբ՝ անկախ տեսքից և խավից, նա կանանց համայնքում բոլորին տանջում է՝ ներառյալ (և հատկապես) իր սեփական մինյոններին։ Սովորաբար նա ասում է այն ինչ առաջինն է իր միտքը գալիս և նա ունի սուր և սարսափելի ճիչեր արձակելու և բոլորին խայթելու տաղանդ։ Նա սիրում է վիրավորել մարդկանց և անում է այն ամենն ինչ ցանկանում է։ Մեղուների թագուհու նման քայլում է վստահ և ուր էլ, որ գնա միշտ գտնվում է ուշադրության կենտրոնում։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը նրա դեմ է գնում՝ փորձում է կոտրել դիմացինի ինքնավստահությունը։ Նա նաև շատ գոռոզ է, քանի որ պարբերաբար կարծում է, որ ամեն ինչ պետք է գնա իր հունով և դա անում է իր ահռելի մեծ ունեցվաքով։ Ամեն անգամ, երբ նրա ծրագրերը ձախողվում են կամ չեն ընթանում այնպես, ինչպես նա էր ծրագրել՝ խուճապի է մատնվում և հաճախ հեշտ է գտնում այդ ամենում մեղադրել այլոց, հատկապես իր մինյոններից մեկին, որին նա ամենաշատն է ատում՝ Շանել №5-ին։ Ժամանակ առա ժամանակ Շանելը դժկամորեն ցուցադրում է իր ոչ այնքան անկեղծ հոգատար կողմը, որը հիմնականում անում է, եթե ունի անձնական ծրագրեր, որոնք հնարավոր է իրականացնել այդ մարդու միւջոցով։
Ռոբերթսի դերակատարումը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից։ IGN-ը նշել է, որ «Ռայան Մերֆիի շրջանավարտները՝ Էմմա Ռոբերթսը և Լիա Միշելը կարողացան ապացուցել, որ նրանք հիանալի են մատուցում նրա սցենարը։ Ռոբերթսն իմ համար տարբերվող է եղել և ես վայելում էի Շանելի կողմից մեզ մատուցած յուրաքանչյուր լիրբ և նվնվան տեսարանները[3]։ The Hollywood Reporter-ը Ռոբերթսի կատարման մասին ասել է «Ճիչերի թագուհիների ստեղծողները զվարճանում են ստոր աղջիկների մասին գրելուց, իսկ Ռոբերթսը երկպրպագող պարտավորություններ է տալիս Շանելի վիրավորանքների նկատմամբ, Շանելը սոլիպսիստ է և մենք չպետք է բծախնդրություն ցուցաբերենք նրա նկատմամբ։ Նա բավականին ռասիստ և կնատյաց կերպով է արտահայտվում, միևնույն ժամանակ կանգ է առնում, որպեսզի կարողանա հարված հասցնել մարդկայնության հիմքին։ «Նրա դերակատարումը նաև բարձր է գնահատվել դերասանական կազմի կոլեգաների կողմից և նույնիսկ Ջեյմի Լի Քերթիսը հայտարարել է, որ «Նրա մատուցմամբ՝ դա հիանալի ելույթի տարբերակ է հետո մեզ բոլորիս համեմատելու համար»։