Շոգենավը եգիպտացորենի դաշտում | |
---|---|
Հեղինակ | John Hartford? |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 1986 |
Շոգենավը եգիպտացորենի դաշտում (անգլ.՝ Steamboat in a Cornfield), մանկական նկարազարդ գիրք, հեղինակը ամերիկացի հայտնի երաժիշտ և օդաչու Ջոն Հարտֆորդն է։ Անգլերեն հրատարակությունն առաջին անգամ լույս է տեսել 1916 թվականի հոկտեմբերի 14-ին։
Հրատարակության ենթավերնագրում հեղինակը գրել է. «մանկական գիրք բոլոր տարիքային երեխաների համար»[1]։
Իր գրքում Ջոն Հարտֆորդը պատմում է մի գրավիչ, իրական պատմություն Օհայո գետի հայտնի շոգենավի կյանքում տեղի ունեցած քիչ հայտնի մի դեպքի մասին, որը կատարվել է մոտ 1910 թվականին։ Գրքի սյուժեի համաձայն՝ Օհայո գետի հեղեղման պատճառով «Վիրջինիա» շոգենավը (անգլ.՝ The Virginia) մի անգամ հայտնվել է եգիպտացորենի դաշտում։ Ջրի հետ քաշվելուց հետո շոգենավը մնում է ափին և հետագայում դառնում տեսարժան վայր, ժողովրդական պատմությունների և փողոցային հին երգերի օբյեկտ։
Գիրքը ներառում է մեծ թվով հին լուսանկարներ և տարբեր քարտեզներ, որպեսզի ընթերցողին հնարավորություն տրվի պատկերացում կազմել շոգենավի տեսքի վերաբերյալ և հնարավորինս հետևել դրա երթուղուն։ Գրքի սյուժեն ավարտվում է գրական կոդով, որում հեղինակը նկարագրում է այս անսովոր պատմության հերոսների ճակատագիրը[2]։
Գիրքը հասցեագրված է ընթերցողներին, որոնք հետաքրքրվում են գետերով և ծովագնացությամբ։ Տեքստի փոքր ձևաչափը գործին վերաբերող հազվագյուտ փաստեր պարունակող տեքստի հետ միասին կարող է գրավել պատմության պատանի սիրահարներին։ Ընդհանուր առմամբ, սա հետաքրքիր անդրադարձ է երկրի պատմության՝ նախկինում չլուսաբանված միջադեպին[1]։
«Շոգենավը եգիպտացորենի դաշտում» գիրքը հրատարակվել է 1986 թվականի «Crown Publishing Group» հրատարակչության կողմից։ Ներկայում այն նմուշահավաքների հետաքրքրության առարկա և համացանցային աճուրդում մեկ օրինակի արժեքը կարող է հասնել 30 դոլարի[3]։
1991 թվականի մայիսին Gasoline Alley կոմիքսն օգտագործել է Ջոն Հարտֆորդի «Շոգենավը եգիպտացորենի դաշտում» գրքի հիմնական սյուժետային գիծը։