Շոթա Միշվելիձե | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր | Սաչխերե, Իմերեթի մարզ, Վրաստան |
Քաղաքացիություն | Վրաստան |
Մասնագիտություն | ծանրամարտիկ |
Շոթա Միշվելիձե (վրաց.՝ შოთა მიშველიძე, հոկտեմբերի 18, 1994, Սաչխերե, Իմերեթի մարզ, Վրաստան), վրացի ծանրորդ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2018, 2023), 2017, 2021 և 2022 թվականների Աշխարհի առաջնությունության մրցանակակիր։
Շոթա Միշվելիձեն ծնվել է 1994 թվականին։ 2015 թվականին նա առաջին անգամ հանդես է եկել մեծահասակների աշխարհի առաջնությունում, որտեղ մինչև 69 կգ քաշային կարգում զբաղեցրել է 26-րդ տեղը։
2017 թվականին Անահայմում տեղի ունեցած Աշխարհի առաջնությունում 62 կգ քաշային կարգում վրացի մարզիկը նվաճել է բրոնզե մեդալ։
2018 թվականին Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Շոթան երկու վարժությունների հանրագումարով գրանցել 299 կգ արդյունք և դարձել է աշխարհամասի չեմպիոն[1]։
2019 թվականին Բաթումում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում վրացի մարզիկը հրում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ (156 կգ), սակայն երկու վարժությունների հանրագումարով մրցանակի չի արժանացել[2]։
2021 թվականի ապրիլին Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում մինչև 61 կգ քաշային կարգում Շոթան 290 կգ արդյունքով գրավել է եզրափակիչ երկրորդ տեղը և դարձել Եվրոպայի փոխչեմպիոն։ Պոկում վարժությունում նա կարողացել է 135 կգ արդյունքով նվաճել փոքր արծաթե մեդալ։
2021 թվականի դեկտեմբերին նա մասնակցել է Տաշքենդում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը։ Մինչև 61 կգ քաշային կարգում Շոթան 286 կգ քաշային երկու վարժությունների հանրագումարով դարձել է արծաթե մեդալակիր, բացի այդ «պոկում» և «հրում» վարժություններում նա փոքր արծաթե մեդալներ է նվաճել։
2022 թվականի գարնանը Տիրանայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 67 կգ քաշային կարգում երկու վարժությունների հանրագումարում Շոթա Միշվելիձեն երկամարտի 307 կիլոգրամ արդյունքով արժանացել է արծաթե մեդալի։
2023 թվականի Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Շոթան մինչև 61 կգ քաշային կարգում երկու վարժությունների հանրագումարում երկամարտի 298 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։ «Պոկում» վարժությունում նա նույնպես փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ «հրում» վարժությունում՝ փոքր արծաթե մեդալ։
Արդյունք | Քաշ | Թվական | Մրցաշարի վայր | Պոկում | Հրում | Ընդհանուր քաշ |
Բրոնզ | մինչև 62 կգ | 2017 | Անահայմ, ԱՄՆ | 135,0 | 163,0 | 298,0 |
Արծաթ | մինչև 61 կգ | 2021 | Տաշքենդ, Ուզբեկստան | 131,0 | 155,0 | 286,0 |
Արդյունք | Քաշ | Թվական | Մրցաշարի վայր | Պոկում | Հրում | Ընդհանուր քաշ |
Ոսկի | մինչև 62 կգ | 2018 | Բուխարեստ, Ռումինիա | 134,0 | 165,0 | 299,0 |
Արծաթ | մինչև 61 կգ | 2021 | Մոսկվա, Ռուսաստան | 135,0 | 155,0 | 290,0 |
Արծաթ | մինչև 67 կգ | 2022 | Տիրանա, Ալբանիա | 142,0 | 165,0 | 307,0 |
Ոսկի | մինչև 61 կգ | 2023 | Երևան, Հայաստան | 136,0 | 162,0 | 298,0 |
|