Շոտլանդական թագավորական ակադեմիա | |
---|---|
Տեսակ | national art academy? |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Հիմնադրված | մայիսի 27, 1826 |
Գլխադասային գրասենյակ | Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Կայք | royalscottishacademy.org(անգլ.) |
Շոտլանդական թագավորական ակադեմիա (անգլ.՝ The Royal Scottish Academy (RSA)), Շոտլանդիայի ազգային արվեստի ակադեմիա, որը խթանում է ժամանակակից շոտլանդական արվեստին։
Հիմնադրվել է 1819 թվականին որպես Շոտլանդիայի գեղարվեստի խթանման թագավորական հաստատություն։ 1826 թվականին այն կոչվել է Շոտլանդական ակադեմիա, 1838 թվականին թագավորական հրովարտակով դարձել է Շոտլանդիայի թագավորական ակադեմիա։
Ակադեմիան յուրօրինակ դիրք ունի երկրում որպես ինքնուրույն ֆինանսավորվող կառույց, որը գլխավորում են հեղինակավոր արվեստագետներ և ճարտարապետներ` ցուցահանդեսների և հարակից կրթական միջոցառումների միջոցով խթանելու և աջակցելու վիզուալ արվեստի ստեղծմանը[2]։
Բացի ցուցահանդեսային շարունակական ծրագրերից, ակադեմիան նաև հանձնում է կրթաթոշակներ, պարգևներ և Շոտլանդիայում ապրող և աշխատող արվեստագետների համար բնակարաններ։ Վերջին 180 տարում Շոտլանդիայում կարևոր արվեստի ստեղծագործությունների պատմական հավաքածուն և Շոտլանդիայի արվեստի և ճարտարապետության հետ կապված նյութերի լայնածավալ արխիվը տեղակայված են Գրանթոնում գտնվող ազգային թանգարանների հավաքածուի կենտրոնում և հասանելի են հետազոտողների համար` նախօրոք գրանցմամբ։
1911 թվականից ի վեր ակադեմիան տեղակայված է Շոտլանդիայի ազգային պատկերասրահին կից Էդինբուրգի Մաունդ բլրի Փրինսես փողոցի Շոտլանդիայի ակադեմիայի շենքում։ Շենքը կառավարվում է Շոտլանդիայի ազգային պատկերասրահների կողմից, սակայն 1910 թվականի կարգադրությամբ ՇԹԱ տնօրինում է շենքի վարչական գրասենյակները։ Ցուցահանդեսային տարածքն ամբողջ տարվա ընթացքում տրամադրվում է հասարակական կազմակերպությունների և այլ կազմակերպությունների (Շոտլանդացի նկարիչների ցուցահանդեսային ընկերություններ)[3]։ Ակադեմիայի շենքը նախագծել է ականավոր շոտլանդացի ճարտարապետ Ուիլյամ Հենրի Փլեյֆերը։ Այն վերանորոգվել է Փլեյֆեր նախագծի շրջանակներում։ 2005 թվականին Ակադեմիայի շենքն ամբողջությամբ վերանորոգվել է և ստորգետնյա թունելներով միացվել է Շոտլանդիայի ազգային պատկերասրահին։
Ակադեմիայում պահվում են 17-19-րդ դարերի եվրոպական (Դին պատկերասրահում) և շոտլանդական արվեստի ստեղծագործությունների հավաքածուներ, ինչպես նաև շոտլանդական ժամանակակից նկարների հավաքածու։ Կա նաև արխիվային բաժին, որը պարունակում է փաստաթղթեր Շոտլանդիայի արվեստի և ճարտարապետության պատմությունը վերջին 200 տարիների ընթացքում։
Ներկայումս (2018 թվականից) Շոտլանդիայի թագավորական ակադեմիայի նախագահը պրոֆեսոր Ջոյս Վ. Քիրնսն է, քարտուղարը՝ Արթուր Ուոթսոնը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոտլանդական թագավորական ակադեմիա» հոդվածին։ |