Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։ |
Ոչ ոք 2 անգլ.՝ Nobody 2 | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մարտաֆիլմ և թրիլեր |
Թվական | 2025[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Timo Tjahjanto? |
Պրոդյուսեր | Բոբ Օդենքըրք, Դևիդ Լիթչ, Marc Provissiero? և Չադ Ստահելսկի |
Սցենարի հեղինակ | Derek Kolstad? և Բոբ Օդենքըրք |
Դերակատարներ | Բոբ Օդենքըրք, Քոնի Նելսեն, Քրիստոֆեր Լլոյդ, Շերոն Սթոուն և Քոլին Հենքս |
Կինոընկերություն | 87North Productions? և Universal Studios |
«Ոչ ոք 2» (անգլ.՝ Nobody 2), Դերեկ Կոլստադի կողմից գրված կատակերգական ամերիկյան ֆիլմի երկրորդ մասը: «Ոչ ոք» (2021) ֆիլմի շարունակությունը։ Բոբ Օդենքըրքը և Քոնի Նելսենը կմնան իրենց դերերում։
Սյուժեի մանրամասները գաղտնի են պահվում։
2021 թվականի մարտին Դերեկ Կոլստադը հայտարարել է, որ «Ջոն Ուիք»-ի ֆրանշիզայի և «Ոչ ոք»-ի միջև քրոսովերի ներուժ կա, բայց դա կարվի Զատկի ձվի տեսքով, այլ ոչ թե առանձին ֆիլմի[2]։ Նույն ամսին, ավելի ուշ ռեժիսոր Իլյա Նայշուլերը մեկնաբանել է երկու քրոսովերները՝ նշելով, որ նույն ստեղծագործական թիմերն ու ստուդիաները նկարահանել են համապատասխան ֆիլմերը[3]։ Հունիսին հայտարարվել է, որ Քոնի Նելսենը կկրկնի Բեքի Մենսելի դերը[4]։ Իլյա Նայշուլերը չի վերադառնա ֆիլմի վրա աշխատելու, այդ իսկ պատճառով պրոդյուսերները նոր ռեժիսոր են փնտրել[5]։ Ռեժիսորի պաշտոնը կզբաղեցնի Տիմո Տյահանտոն։ Հուլիսին հայտնի դարձավ, որ Շերոն Սթոունը ընտրվել է որպես չարագործ, և Քրիստոֆեր Լլոյդը կվերադառնա իր նախկին դերին։ Օգոստոսին նկարահանվելու է նաև Քոլին Հենքսը:
Հիմնական լուսանկարահանումը նախատեսվում է սկսել 2024 թվականի օգոստոսին` Վինիպեգում և Մանիտոբիաում, իսկ ավարտը նախատեսվել է հոկտեմբերին[4]։
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 15-ին[6]։