Կալիզիա բուրավետ | |
Կալիզիա բուրավետ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Commelinales |
Ընտանիք | Կոմելինազգիներ (Commelinaceae) |
Ենթաընտանիք | Commelinoideae |
Տրիբա | Tradescantieae |
Ենթատրիբա | Tradescantiinae |
Ցեղ | Callisia |
Տեսակ | Կալիզիա բուրավետ (C. fragrans) |
Միջազգային անվանում | |
Callisia fragrans |
Ոսկեբեղիկ հոտավետ կամ Կալլիզիա (լատին․՝ Callīsia frāgrans, հուն․՝ Καλός - գեղեցիկ, հուն․՝ Λις - շուշան), Commelinaceae ընտանիքի Callisia ցեղի տեսակին պատկանող խոտաբույս։ Բույսն օգտագործվում է որպես դեղաբույս, թեև տեսականորեն թունավոր բույսի բուժիչ հատկությունները խիստ կասկածելի են[1]։
Ոսկեբեղիկը պատկանում է կոմմելինյան (Commelinaceae) ընտանիքին, ընդգրկում է 12 տեսակ և աճում է Ամերիկայի Կենտրոնական և Հարավային տարածքներում ու Մեքսիկայում։ Սակայն հայտնի է մեկ տեսակը` ոսկեբեղիկը (Callisia fragrans): Այս բույսը նորաձև է 19-րդ դարից` անմիջապես հայտնաբերումից հետո։ Այնուհետև կալլիզիան մոռացվեց, իսկ հետագայում սկսեցին բազմացնել ոչ որպես վայրի բույս, այլ որպես դեղաբույս (ի միջի այլոց ոչ միայն մեզ մոտ, այլև արևմուտքում)։
Մի քանի անգամ այս բույսի անունը փոխել են։ Առաջին նկարագությունը տրվել է 1840 թվականին՝ որպես Spironema fragrans, հետո նրան անվանափոխեցին Rectanthera fragrans: Ժամանակակից անվանումը կալլիզիա է (հուն․՝ Καλός — գեղեցիկ, հուն․՝ Λις — շուշան – «գեղեցիկ շուշան»), այդ անունը նա ստացել է միայն 1942 թվականին, ամերիկացի R. E. Woodson-ից։ 1978 թվականին Կիևում հրատարակվել է «Տնային բույսեր և դեկորատիվ թփեր» գիրքը, որտեղ սխալմամբ այն անվանել են կալլիզիային դիխորազանդրա՝ Dichorisandra thirsiflora — դիխորազանդրա վրձնածաղիկ։ Լինելով կալլիզիայի մոտիկ ազգականը, այն միանգամայն ուրիշ բույս է և հազվադեպ է հանդիպում[2]։
Ոսկեբեղիկի, որպես դեղաբույսի տարածման գործում իր մեծ ներդրումն ունի Վլադիմիր Օգարկովը, որը համարյա 30 տարի այն օգտագործել է իր պրակտիկայում մինչև առաջին հոդվածը գրելը, որը տպվել է 2000 թվականին «Առողջ ապրելակերպ» թերթում[3]։ Հետո հետևեցին այլ հեղինակների բազմաթիվ հոդվածներ, որի շնորհիվ ժողովրդական բժշկության մեջ բույսն այժմ լայն կիրառում է ստացել։ Ոսկեբեղիկի կազմության և օրգանիզմի վրա նրա ունեցած ազդեցության մասին գիտական ուսումնասիրություններ են կատարվում Պետերբուրգում և Նովոսիբիրսկում ու միակ բանը, որ ապացուցված է, այն է, որ բույսը թունավոր չէ[4]։
Ոսկեբեղիկը լեռների լանջերով և թեքություններով սողացող բույս է, արմատակալում է ժայռերի հանգույցների մեջ, հասնում է ավելի քան 2 մետրի։ Ոսկեբեղիկ են անվանում երկար շյուղերի շնորհիվ, որոնք դուրս են գալիս տերևների արանքից, ինչպես գետնամորու բեղերը, և արմատակալում են։ Այդ «բեղերի» երկարոթյունը հասնում է մինչև 1 մետրի, նրանք մերկ են, կարմրա-շագանակագույն, երկար միջնհանգույցներով և ծայրերին տերևների ոչ մեծ վարդակներով (սովորաբար բուժման համար գործածելի են այն շյուղերը, որոնք ունեն 9 միջնհանգույցից ոչ պակաս)։
Խոշոր, մինչև 30 սմ, համարյա գծով իրար փոխարինող և ցողունը գրկող տերևները զարգանում են միայն արմատակալումից հետո։ Տերևը մասերի բաժանելիս ձգվում են կաուչուկի բարակ թելեր։ Չնայած երկար ցողունի, այն չի կարող ուղղահայաց դիրք ունենալ, ուստի բնակարանում այն աճեցնելիս անհրաժեշտ է որևէ հենարան ապահովել։
Տնային պայմաններում բույսը հազվադեպ է ծաղկում։ Ծաղիկները դուրս են գալիս տերևների խոռոչից` երկար ցողունի վրա փնջիկներով շարված։ Ամեն մի ծաղիկ ունի երեք սպիտակ, վարդագույն կամ կապույտ պսակաթերթիկ։ Չնայած ծաղիկները անշուք են, բայց նրանք գրավում են իրենց սուր և հաճելի բույրով, որը նման է հակինթի հոտին։
Բույսը տարածված է Հարավային Ամերիկայի արևադարձային անտառներում, որտեղ ոսկեբեղիկը ձևավորում է իսկական խիտ կտորներ։ Տնային պայմաններում այն շատ ավելի գրավիչ է լինում։
Ոսկեբեղիկն ունի երկար սողացող ցողուն, մուգ կանաչ մեծ տերևավոր թիթեղներով, որոնք նման են եգիպտացորենին։ Բույսի ծաղկաբույլերը սպիտակ, փոքր, հաճելի բույրով ռասեմոզ են։ Վայրի բնության մեջ գործարանը կարող է աճել մինչև 3 մետր[5]։
Բույսի սաղարթը մեծ է, նեղ և երկար, ունի հարուստ կանաչ երանգ։ Ոսկեբեղիկի ծաղիկները ռասեմոզան են, յասամանագույն կամ վարդագույն երանգի` հաճելի բույրով։ Ծաղկմում է ամռանը։ Ոսկե բեղերի համար իդեալական տարբերակ կլինի արհեստականորեն ստեղծված ստվերով հարավային պատուհանը։
Բույսը ֆոտոֆիլ է, այն չի հանդուրժում արևի ուղիղ ճառագայթները։ Այն կարող է աճել ստվերում, բայց այս դեպքում այն շատ թույլ կլինի և կկորցնի իր դեկորատիվ ազդեցությունը։ Դրանից տերևի թիթեղները գունատվում են, իսկ ցողունները սկսում են ձգվել։
Իր բուժիչ ունակության շնորհիվ է, որ կալլիզիան օգտագործվում է ոչ միայն ժողովրդական բժշկության, այլև պաշտոնական բժշկության մեջ[6]։ Բույսն ունի իմունային համակարգը կարգավորղ, հակաբորբոքային, արյան մեջ խոլեսթերինի քանակը կարգավորող, հակաալերգիկ և մանրեազերծիչ ազդեցություն։ Այս ամենն իր կենսաակտիվ և քիմիական նյութերի պատճառով, որոնք գտնվում են բույսի մեջ բարձր կոնցենտրացիայով։
Ոսկեբեղիկը հարուստ է ֆիտոստիրոլով, վիտամիններով, պեկտիններով, ֆլավոնոիդներով։ Բույսի տարբեր մասերից կարելի է պատրաստել թեյեր, օրգանիզմի տոնուսը բարձրացնող ըմպելիքներ, թուրմեր և քսուքներ։
Բույսը օգտագործվում է առիթմիաների և սրտանոթային հիվանդությունների համար։ Այս հիվանդությունների դեմ պայքարելու համար օգտագործվում է բույսի թարմ քամած հյութը։ Հիպերտոնիայի և համատեղ հիվանդության դեպքում օգտագործվում են տերևային, ցողունային և բեղերի ալկոհոլային թուրմերը, որոնք պարունակում է մի շարք ակտիվ կենսաբանական նյութեր։
Բացի այդ, բույսն արագ բուժում է քերծվածքները, ոչ մեծ այրվածքները և վնասվածքները։ Ցավոտ տեղը քսում են թարմ հյութը կամ վերքի վրա դնում են ճզմած տերևը։ Ավելի բարդ դեպքերի համար բույսը նախապես հատուկ մշակում են` մեծացնելով նրա ակտիվությունը։ Դրա համար ցողունը և բեղերը կտրելուց անմիջապես հետո փաթաթում են պոլիէթիլենային տոպրակի մեջ և երկու շաբաթ դնում սառնարանի ներքևի մասում՝ 3-4 աստիճան զրոյից բարձր ջերմաստիճանային պայմաններում[7]։
Ոսկեբեղիկը հեռու է պանացեայից և նրա ազդեցությունը հիմնականում հիմնված է հիվանդի` բուժմանը վստահելու վրա, բայց մյուս կողմից իմունային համակարգի և ներզատիչ գեղձերի մի փոքր խթանումը, որը տալիս է բույսը, օգտակար են բորբոքային տիպի մի շարք հիվանդությունների դեպքում։
Կարելի է օգտագործել և ցողունների թուրմը, դրանով ախտահանելով վերքերը, իսկ օստեոխոնդրոզի, ռևմատիզմի և իշիասի ժամանակ նրանով շփել մարմնի ցավոտ հատվածները։ Արտաքին օգտագործման լուծույթ պատրաստելու համար հարկավոր է վերցնել 12 հանգույցներով երկարություն ունեցող բույս, թրմել 0,5 լիտր օղու մեջ, 10 օր պահել մութ տեղում։ Այս հեղուկը օգտագործում են թրջոցների և շփումների դեպքում[8]։
Կալլիզեայուվ բուժումն ունի որոշակի յուրահատկություններ և հակացուցումներ[9]։ Չի կարելի բուսաբուժությամբ զբաղվել առանց փորձված ֆիտոթերապևտի հետ խորհրդակցելու, քանի որ յուրաքանչյուր հիվանդության համար դեղի չափը և դեղը խմելու սխեման տարբեր է։ Մեծ չափաբաժնով կամ տևական ժամանակաշրջանում դեղն ընդունելը կարող է վնասել ձայնալարերը, փոխվել ձայնի տեմբրը, երբեմն նույնիսկ ձայնը։ Իսկ վերականգնումը շատ դանդաղ է ընթանում։
Ոսկեբեղիկը հեշտ է աճեցնել բնակարանում։ Այն բազմանում է բեղիկներով ու սովորական կտրոններով։ Ամենաբարենպաստ ժամանակաշրջանը` մարտ, ապրիլ ամիսներն են, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է ողջ տարին բազմացնել։ Կտրոնները կարելի է թողնել ջրում, որպեսզի դրանք արմատակալեն, հետո հողի մեջ տեղադրել, երբեմն անմիջապես հողի մեջ արմատակալում են[10]։
Երիտասարդ բուրավետ կալլիզիան ամեն տարի տեղափոխում են, իսկ մեծերը երկու-երեք տարին մեկ` գարնանը կամ աշնանը։ Այս բույսը սիրում է լույս, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթներ, հատկապես տաք երեկոներին։ Այդ ժամանակ նրանք գունաթափվում են, ճլորում և բեղեր չեն առաջանում։ Սակայն ստվերոտ տեղ տեղափոխելուց հետո արագ վերականգնվում են[11]։
Վնասատուներից հայտնի են կարմիր սարդոստայնային տիզը և տրիպսները։ Նրանք ապրում են տերևի շեղբերների վրա, սնվում դրանց հյութով, ինչը հանգեցնում է դրանց դեղնելուն և չորանալուն։ Բույսի վարակի առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է ցողել ինսեկցիդով և 1-2 օր ծածկել պոլիէթիլային տոպրակով։ Լավագույն պրոֆիլակտիկան ջրով ցողելն է, խոնավ օդի ամենօրյա ապահովումը։
Եթե վնասատուներն արդեն հայտնվել են, ապա ոսկե բեղը պետք է բուժվի Actellic միջատասպանի օգտագործմամբ` համաձայն փաթեթի վրայի ցուցումների[12]։
{{cite web}}
: Text "КулЛиб - Скачать fb2 - Читать онлайн - Отзывы" ignored (օգնություն)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեբեղիկ հոտավետ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեբեղիկ հոտավետ» հոդվածին։ |
|