Ուգոլինո դի Ներիո

Ուգոլինո դի Ներիո
Ի ծնեիտալ.՝ Ugolino di Nerio
Ծնվել է1280
ԾննդավայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել է1330
Մահվան վայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
ՔաղաքացիությունԻտալիա
Մասնագիտություննկարիչ
ՈճՍիենայի դպրոց
Ուշագրավ աշխատանքներMadonna and Child?, Madonna with child and Saint Peter and Saint Paul? և Santa Croce Altarpiece?[1][2]
 Ugolino di Nerio Վիքիպահեստում

Ուգոլինո դի Ներիո կամ Ուգոլինո Սիենացի (իտալ.՝ Ugolino di Nerio, Ugolino da Siena[3], 1280, Սիենա, Տոսկանա, Իտալիա - 1330, Սիենա, Տոսկանա, Իտալիա[4]), վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, կերպարվեստի սիենական դպրոցի ներկայացուցիչ։ Դուչչոյի (Duccio di Buoninsegna) աշակերտներից է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուգոլինոն ծագումով նկարիչների տոհմից է. նրա հայրը՝ Ներիոն և եղբայրները՝ Գվիդոն ու Մուչչոն նույնպես նկարիչներ էին։ Ուգոլինոն աշակերտել է վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի անվանի նկարիչներից մեկին՝ կերպարվեստի սիենական դպրոցի ականավոր ներկայացուցիչ Դուչչոյին (Դուչչո դի Բուոնինսենյա - Duccio Di Buoninsegna), եղել է նաև նրա օգնականը. վարպետի «Մաեստա»-ի՝ «Տիրամայրը Մանկան հետ» նկարի վերնամասի կիսանդրիանման պատկերների հեղինակը, արվեստի պատմաբանների կարծիքով, Ուգոլինոն է։ Ուսումնասիրողները նրա «Կոնտինի Բոնակոսիի Տիրամայրը» («Madonna Contini Bonaccossi », 1315 թ.) նկարում նկատել են Դուչչոյի, 1320-1330 թվականների ստեղծագործություններում՝ բյուզանդական արվեստի ազդեցությունը, անշուշտ՝ անհատականացման որոշակի տարրերով հանդերձ։

Ուգոլինոն գործել է ոչ միայն հայրենի Սիենայում, այլ նաև Ֆլորենցիայում. նշանավոր Սանտա Կրոչե (Սուրբ խաչ) եկեղեցում է գտնվում նրա պոլիպտիխը (այսպես ասած՝ բազմանկարը), որի վառ, պայծառ գույները հուշում են սիենացի մեկ այլ անվանի նկարչի՝ Սիմոնե Մարտինիի ազդեցության մասին։

Նկարիչ և արվեստաբան-պատմիչ Ջորջո Վազարիի վկայությամբ՝ Ուգոլինո դի Ներիոն մահացել և հուղարկավորվել է հայրենի Սիենայում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • James H. Stubblebine. Duccio Di Buoninsegna and His School. Vol. I and Vol. II. Princeton University Press. 1979.
  • Ada Labriola, Simone Martini e la pittura gotica a Siena: Duccio di Buoninsegna, Memmo di Filippuccio, Pietro Lorenzetti, Ugolino di Nerio, *Ambrogio Lorenzetti, Lippo Memmi, Matteo Giovanetti, Naddo Ceccarelli, Bartolomeo Bulgarini, Niccolo di ser Sozzo, Milano: Il Sole 24 Ore ; *Firenze: E-ducation.it, 2008
  • Bomford, D., et al., Art in the Making: Italian Painting before 1400, exhib. cat. 1989 (London NG)
  • Jill Dunkerton et al. Giotto to Durer. Early Renaissance Painting in The National Gallery. Yale University Press, 1991.
  • Torriti, Piero. La Pinacoteca nazionale di Siena: i dipinti. Genova: SAGEP, 1990.
  • Enzo Carli, Les Primitifs siennois, ..., éditions Braun & , 1957

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Davies, Martin. In: "National Gallery Catalogues: Catalogue of the Earlier Italian Schools". National Gallery Catalogues, London 1961, reprinted 1986, 0-901791-29-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուգոլինո դի Ներիո» հոդվածին։