Գյուղ | |||
---|---|---|---|
Ուժանիս | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Մեղրի (համայնք) | Մեղրի համայնք[1] | ||
Մակերես | 10.46 կմ² | ||
ԲԾՄ | 1120 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 59[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ուժանիսցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
|
Ուժանիս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գյուղի պաշտոնական անունը Ուժանիս է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Ուջանիս անունով[4]։
Կապան քաղաքից հեռու է մոտ 11 կմ դեպի հյուսիս-արևելք՝ ծովի մակարդակից 1080-1160 մ բարձրության վրա։
Ունի 1873 թվականի սուրբ Հովհաննես եկեղեցի, մատուռ և խաչքար։ Գյուղից 2-3 կմ հյուսիս-արևելք գտնվում է Հին Ուժանիս գյուղատեղին, որտեղ պահպանվել է կիսավեր եկեղեցի, 1 կմ հյուսիս՝ «Հանդին արտ» վայրում, կա գերեզմանոց, 1-2 կմ արևելք՝ «Սպիտակ աղբյուր» վայրում կա այլ գյուղատեղի։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Ուժանիսի մշտական բնակչությունը կազմել է 59, առկա բնակչությունը՝ 89 մարդ։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[5][6]։ Ստորև ներկայացված է Ուժանիս գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5][6].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1908 | 1914 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 30 | 214 | 444 | 424[7] | 535[8] | 378 | 321 | 206 | 168 | 109 | 114 | 136[9] | 59[2] |
Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, այգեգործությամբ և անասնաբուծությամբ։
|