Ուիլյամ Ուայլդ

Ուիլյամ Ուայլդ
Դիմանկար
Ծնվել էմարտ 1815
ԾննդավայրՌոսքոմոն, Կոննախտ, Իռլանդիա
Մահացել էապրիլի 19, 1876(1876-04-19)[1] (61 տարեկան)
Մահվան վայրԻռլանդիա
ԳերեզմանՋերոմ լեռան գերեզմանատուն
ՔաղաքացիությունԻռլանդիա
ԿրթությունRoyal College of Surgeons in Ireland?
Մասնագիտությունվիրաբույժ, գրող, մարդաբան, ակնաբույժ, հնագետ, պատմաբան և համալսարանի դասախոս
ԱմուսինՋեյն Ուայլդ[2]
Ծնողներհայր՝ Thomas Wills Wilde?[2], մայր՝ Amelia Flynn?[2]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՈւիլլի Ուայլդ[2], Օսկար Ուայլդ[2], Isola Francesca Emily Wilde?[2], Henry Wilson?[2], Emily Wilde?[2] և Mary Wilde?[2]
 William Wilde Վիքիպահեստում

Ուիլյամ Ռոբերտ Ուիլս Ուայլդ (մարտ 1815, Ռոսքոմոն, Կոննախտ, Իռլանդիա - ապրիլի 19, 1876(1876-04-19)[1], Իռլանդիա), իռլանդացի ակնաբույժ և ականջի բժիշկ, ինչպես նաև բժշկության, հնագիտության և ֆոլկլորի ոլորտում կարևոր աշխատանքների հեղինակ, որոնք վերաբերվում էին իր հայրենի Իռլանդիային։

Օսկար Ուայլդի հայրն էր։

Վաղ մանկություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլյամ Ուայլդ

Ուիլյամ Ուայլդը ծնվել է Ռոսքոմոն կոմսության Քասլրեյ քաղաքի մոտ գտնվող Կիլկիվին բնակավայրում և տեղական նշանավոր բժիշկ Թոմաս Ուիլս Ուայլդի և իր կնոջ՝ Ամելիայի (մահացել է մոտավորապես 1844 թվականին)[3] երեք որդիներից և երկու դստրերից ամենակրտսերն էր։ Նախնական կրթությունն ստացել է Էլֆինի թեմական դպրոցում։ 1832 թվականին անցել է աշխատանքի հանրահայտ իռլանդացի վիրաբույժ Աբրահամ Քոլզի մոտ, որպես նրա օգնական Դուբլինի դոկտոր Ստիվենզի անվան հիվանդանոցում։ Նա նաև ուսանել է Ջեյմս Քյուսակի և սըր Հենրի Մարշի մոտ։ Ուայլդը նաև ուսանել է Դուբլինի Փարկ սթրիթում գտնվող մասնավոր և մեծ հարգանք վայելող անատոմիայի ու վիրաբուժական դպրոցում[3]։ 1837 թվականին ստացել է բժշկի որակավորում իռլանդիայի վիրաբույժների արքայական համալսարանում։ Միևնույն տարվա ընթացքում իր առողջացած հաճախորդներից մեկի հետ Ուայլդը մեկնել է ութամսյա ճանապարհորդության դեպի Սուրբ Երկիր ու այցելել տարբեր տեղավայրեր ու կղզիներ Միջերկրական ծովում։ Ծովային խոզեր էին նետվել դեպի նրանց Crusader կոչվող նավը և Ուայլդը հերձել է նրանց։ Գրառումներ կատարելով՝ նա հրատարակել է երկհատոր գիրք այդ արարածների սովորությունների վերաբերյալ[4]։ Այս շրջագայության ընթացքում նա այցելել է Եգիպտոս։ Մի գերեզմանի մեջ գտել է թզուկի մումիացված մնացորդներ և դրանք բերել Իռլանդիա։ Նա իր հետ բերել է նաև զմռսած իբիս թռչուններ։

Իռլանդիա վերադառնալուց հետո Ուայլդը Դուբլինի համալսարանական ամսագրում մի հոդված է հրապարակել, որում առաջարկում էր «Կլեոպատրայի ասեղներից» մեկը տեղափոխել Անգլիա (ի վերջո 1878-ին ասեղներից մեկը տեղափոխվել է Լոնդոն, իսկ 1880-ին մյուսը բերվել է Նոր Յորքի Կենտրոնական զբոսայգի)[4]։ 1873-ին իռլանդական թագավորական ակադեմիայի կողմից նրան շնորհվել է Քանինգհեմի ոսկե մեդալ[5]։

Դուբլինում ունեցել է իր սեփական աչքի և ականջի հիվանդությունների ակնաբուժական հիվանդանոցը, և նշանակվել է Վիկտորիա թագուհու ակնաբույժ։ Վիրահատել է հայտնի իռլանդացի դրամատուրգ Ջորջ Բեռնարդ Շոուի հայրիկին։

Ուայլդն ուներ շատ հաջող բժշկական պրակտիկա և դրանում նրան օգնում էր իր հարազատ որդին՝ Հենրի Ուիլսոնը, որը կրթություն էր ստացել Դուբլինում, Վիեննայում, Հայդելբերգում, Բեռլինում և Փարիզում։ Ուիլսոնի ներկայությունը հնարավորություն է տվել Ուայլդին ճանապարհորդել, և նա այցելել է Սկանդինավիա, որտեղ արժանացել է պատվավոր աստիճանի Ուփսալայում, իսկ Ստոկհոլմում նրան ողջունել է Անդերս Ռետցիուսը։ Շվեդիայի թագավոր Կառլ XV-ը նրան շնորհել է բևեռային աստղի շքանշան։ 1853 թվականինին նա նշանակվել է Իռլանդիայի թագուհու ակնաբույժ․ իր տեսակի մեջ առաջին պաշտոնը, որը հավանաբար ստեղծվել է նրա համար[6]։

1864 թվականի հունվարի 28-ին Դուբլինի ամրոցում կայացած արարողության ժամանակ նրան տրվել է ասպետի կոչում[7], ավելի շուտ Իռլանդիայի մարդահամարին մասնակցելու, քան թե իր բժշկական ներդրումների համար, չնայած նրան, որ 1841 թվականի իռլանդական մարդահամարի ժամանակ եղել է բժշկական հանձնակատար։ 1845 թվականինին դարձել է «Բժշկական գիտության իռլանդական ամսագրի» խմբագիրը, որտեղ հրատարակել է բազմաթիվ հոդվածներ։

Իռլանդիայի Դուբլին քաղաքում գտնվող Վիկտորիայի անվան թագավորական ակնաբուժական հիվանդանոցի գլխավոր աստիճանասանդուղքին դրված Ուիլյամ Ուայլդի մարմարե կիսանդրին

Ամուսնություն և երեխաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1851 թվականին Ուայլդն ամուսնացել է բանաստեղծուհի Ջեյն Ֆրանչեսկա Ագնես Էլջիի հետ, որը գրում և հրատարակում էր «Սպերանզա» անվան տակ։ Զույգն ունեցել է երկու որդի՝ Ուիլլին և Օսկարը, և մեկ դուստր՝ Իզոլա Ֆրանչեսկան, որը մահացել է մանկության տարիներին։

Իր օրինական երեխաներից բացի, Սըր Ուիլյամ Ուայլդը ամուսնությունից առաջ ունեցել է ևս երեք երեխա. 1838 թվականին ծնված Հենրի Ուիլսոնն ու համապատասխանաբար 1847 և 1849 թվականներին ծնված Էմիլի և Մերի Ուայլդները։ Սըր Ուիլյամն ընդունել է իր ապօրինի երեխաների հայրությունը և նրանց ապահովել կրթությամբ, բայց իր հարազատներն այդ երեխաներին չեն ընդունել[8]։ Էմիլին և Մերին երկուսն էլ մահացել են 1871 թվականին, Հելոուինի երեկույթից հետո, որի ժամանակ նրանց հագուստները պատահաբար հրդեհվել էին[9]։

1855 թվականից մինչև 1876 թվականին իր մահը Ուիլյամ Ուայլդը բնակվում էր Մերիոնի հրապարակում գտնվող թիվ 1 հասցեում, այժմ՝ Ամերիկյան քոլեջ Դուբլինում։ Շենքը կոչվում է Օսկար Ուայլդի տուն՝ Ուիլյամ Ուայլդի որդու անունով, որը նույնպես ապրել է այդ հասցեում 1855 թվականից մինչև 1878 թվականը։

Սըր Ուիլյամ Ուայլդ

Հետագա կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սըր Ուիլյամ Ուայլդի և նրա կնոջ հուշարձանը Դուբլինում գտնվող Mount Jerome Cemetery գերեզմանատանը

Ուայլդի հեղինակությունը տուժել է, երբ Մերի Թրավերսը, որը երկար ժամանակ հանդիսացել է նրա հիվանդը և միաժամանակ գործընկերոջ դուստրն էր, պնդել է, որ նա գայթակղել է իրեն երկու տարի առաջ[10]։ Նա Ուայլդի մասին գրել է երգիծական պամֆլետ, որում նրան ու իր կնոջը ներկայացնում էր որպես տեր և տիկին Կուլիպ, և պարոն Կուլիպին բնութագրում որպես քլորոֆորմի ազդեցության տակ գտնվող հաճախորդուհուն բռնաբարած մեկի։ Նա բաժանել է պամֆլետները այն շենքի մոտ, որտեղ Ուայլդը պատրաստվում էր հրապարակային դասախոսություն կարդալ։ Տիկին Ուայլդը բողոքել է Մարիի հայրիկին՝ Ռոբերտ Թրավերսին, որի արդյունքում Մարին զրպարտության հիմքով գործ է հարուցել տիկնոջ դեմ։ Մարի Թրավերսը շահել է դատը, բայց դատարանը որպես վնասի հատուցում նրան տվել է ընդամենը մեկ ֆարթինգ (պեննիի 1/4 մասը)։ Տիկին Ուայլդին ներկայացվել է 2000 ֆունտ ստեռլինգի իրավական ծախսեր։ Այս հայցն ամբողջ Դուբլինի խոսակցության թեման էր, իսկ դատավարության ընթացքում վկայի կարգավիճակից Ուայլդի հրաժարվելն ընդունվել է որպես ջենտլմենին ոչ հարիր պահվածք։

Այս դեպքից հետո Ուայլդը Դուբլինից տեղափոխվել է դեպի Իռլանդիայի արևմուտք, որտեղ 1864 թվականին կառուցել է Քորրիբ լճին նայող իր տունը։ Մահացել է 61 տարեկան հասակում 1876 թվականին[11] և թաղված է Դուբլինի Mount Jerome Cemetery գերեզմանատանը։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Narrative of a Voyage to Madeira, Teneriffe, and Along the Shores of the Mediterranean, 1840.
  • The beauties of the Boyne and the Blackwater, 1849.
  • Practical observations on aural surgery and the nature and treatment of diseases of the ear, 1853.
  • Lough Corrib, its Shores and Islands, first published in 1867.
  • The closing years of the life of Dean Swift.
  • The Epidemics of Ireland.
  • The Early Races of Mankind in Ireland, The Irish Builder, 1874

Գրքեր նրա մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Victorian Doctor: the Life of Sir William Wilde, T.G. Wilson (Methuen, London, 1942.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Kindred Britain
  3. 3,0 3,1 McGeachie, James (2004) 'Wilde, Sir William Robert Wills (1815–1876)' in Oxford Dictionary of National Biography, Oxford University Press.
  4. 4,0 4,1 Belford, Barbara (2000) Oscar Wilde: A Certain Genius, Random House, Inc. 0679457348
  5. «Sir William Robert Wills Wilde». Library Ireland. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. The Dublin University Magazine, Volume 85 (1875)
  7. The Irish Times, 29 January 1864.
  8. Ellmann, Richard (1988) Oscar Wilde, Vintage Books, New York, 978-0-394-75984-5
  9. Zapata, Mariana. "The Strange Secret Behind the Tragic Deaths of Oscar Wilde’s Half-Sisters", Atlas Obscura (21 October 2016).
  10. Fryer, Jonathan (2005) Wilde. Haus Publishing. 1-904341-11-X
  11. de Vere White, Terence (1967) The Parents of Oscar Wilde. London: Hodder & Stoughton

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ուայլդ» հոդվածին։