Ուննի Վիկան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1944[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Հարսթադ, Թրոմս, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | մարդաբան և պրոֆեսոր |
Աշխատավայր | Օսլոյի համալսարան և Հարվարդի համալսարան |
Ամուսին | Fredrik Barth?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նորվեգիայի գիտությունների ակադեմիա |
Ուննի Վիկան (նորվ.՝ Unni Wikan, նոյեմբերի 18, 1944[1], Հարսթադ, Թրոմս, Նորվեգիա), Օսլոյի համալսարանի սոցիալական մարդաբանության պրոֆեսոր է։ Որպես հրավիրված պրոֆեսոր աշխատել է Չիկագոյի համալսարանում (2011), Հարվարդի համալսարանում (1999-2000), Ֆրանկֆուրտի Գյոթեի համալսարանում (2000), Լոնդոնի Տնտեսագիտութան դպրոցում) (1997)։ Նա նաև որպես հրավիրված մասնագետ դասավանդել է Հարվարդի համալսարանում (1997) և Ջոն Հոփքինսի համալսարանում (1977)։
Վիկանը որպես խորհրդատու աշխատել է ՅՈՒՆԻՍԵՖում և Պարենի համաշխարհային կազմակերպությունում Բութանում 1989-1994 թվականներին, Համագործակցության զարգացման նորվեգական գործակալությունում աշխատել է Պաղեստինի գոտում 1999 թվականին և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում 2004 թվականին աշխատել է Եմենում։ Գրեթե 10 տարի Վիկանն արշավներ է կազմակերպել, որոնք ուղղված են եղել փոխելու Նորվեգիայի քաղաքականությունը ներգաղթյալների վերաբերյալ` պնդելով, որ շռայլ բարեկեցությունն ու բազմամշակութային հանդուրժողականության քաղաքականությունը ստեղծում են բարեկեցությունից կախվածության մշակույթ ու ոչնչացնում են ինքնահարգանքը։ Նրա «Շռայլ դավաճանություն. մշակույթի քաղաքականությունը Նոր Եվրոպայում» գրքի գրաքննադատներից մեկը պնդում է, որ նա անվավեր մեթոդաբանություն է օգտագործում` չներկայացնելով «հետագա սոցիալական իրականությունը»։ Նա պնդում էր, որ ինքը հեռու է ռասիզմից, իր վերջին գրքերում ներկայացնելով մուսուլման շատ տղամարդկանց կյանքը։ Նորվեգիայում հայտնի «պատվի սպանությունից» հետո նա պնդում էր, որ պետությունը հաշվի չի առել ներգաղթյալ տղամարդկանց սոցիալական սպասումներն ու սա հանգեցրել է մի իրավիճակի, երբ արմատներից կտրված տղամարդկանց կիրառած բռնությունն արդյունք է ընդունող պետությունում առկա օրենքների ու ներգաղթյալների հասարակությունների «չգրված սոցիալական կանոնների» բախումների[3]։ Վիկանը դաշտային աշխատանքներ է իրականացրել մի շարք երկրներում (Եգիպտոս, Օման, Եմեն, Ինդոնեզիա, Բութան, Սկանդինավիա) և նրա ուսումնասիրությունների արդյունքում տասը գիրք է տպագրվել։ Նրա աշխատանքները թարգմանվել են ճապոներեն, արաբերեն, քրդերեն, պորտուգալերեն, շվեդերեն, դանիերեն, գերմաներեն և իտալերեն։ Վիկանը 2004 թվականի պարգևատրվել է Fritt Ord մրցանակով` «բազմամշակութային հասարակություններում առկա խնդիրների լուծման հարցում իր խորաթափանց և մարտահրավեր նետող ներդրումների համար»[4]։ Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի անդամ է[5]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|