Ուորեն Հեյնս | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1960 (64 տարեկան) Էշվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | southern rock? |
Մասնագիտություն | կիթառահար, հեղինակ-կատարող, երգիչ, ռոք երգիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Epic Records |
Կրթություն | Asheville High School? |
Անդամակցություն | Gov't Mule? |
Կայք | warrenhaynes.com |
Warren Haynes Վիքիպահեստում |
Ուորեն Հեյնս (անգլ.՝ Warren Haynes, ապրիլի 6, 1960, Էշվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի ռոք և բլյուզ ոճի կիթառահար և վոկալիստ։
Առավել հայտնի է Allman Brothers Band խմբում կիթառահարի դերում իր շարունակական աշխատանքով և որպես Gov’t Mule խմբի հիմնադիրներից և օրիգինալ անդամներից մեկը[1]։ Երաժշտական կարիերայի սկզբում նա եղել է նաև կիթառահար Դևիդ Ալլան Կոյի մոտ և Դիկի Բեթսի՝ The Dickey Betts Band խմբում[2]։
Երաժիշտը հայտնի է նաև Grateful Dead-ի ողջ մնացած անդամների հետ իր աշխատանքով, մասնավորապես, նա համերգային շրջագայությունների է գնացել «Ֆիլ Լեշի և ընկերների» և The Dead-ի հետ[3]։ Հեյնսը նաև հիմնել և ղեկավարում է Evil Teen Records ձայնագրման լեյբլը[4]։
Ռոուլինգ Սթոն ամսագիրը 2003 թվականին Ուորեն Հեյնսին հատկացրել է 23-րդ տեղը բոլոր ժամանակների 100 լավագույն կիթառահարների ցանկում[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուորեն Հեյնս» հոդվածին։ |
|