Ուռեկ (Երզնկայի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուռեկ (այլ կիրառումներ)


Ուռեկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Արևմտյան Եփրատի ձախ կողմի Մերջան գետի ստորին հոսանքի ձախ ափին, Մերջան լեռան հյուսիսային ստորոտում, Երզնկա քաղաքից 18 կմ հարավ-արևելք։

Բնակչության մի մասը բնաջնջվել է 1895 թվականի կոտորածների ժամանակ։ Փրկվածները ամբողջությամբ կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 10 տուն հայ և 50 տուն թուրք, 1909 թվականին՝ 5 տուն հայ և 40 տուն այլազգի բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն հայտնի էր խաղողի և թթի մշակությամբ։ Բնակչությունը զբաղվում էր նաև արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուռեկի մոտ էր գտնվում Չարչարանաց (Գրիգոր Լուսավորիչ) վանքը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 200