Չանդրապրաբհա Սակիանի

Չանդրապրաբհա Սակիանի
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1901(1901-03-16)
ԾննդավայրԱսսամ, Հնդկաստան
Մահացել էմարտի 16, 1972(1972-03-16) (71 տարեկան)
Մասնագիտությունվիպասան, սոցիալական բարեփոխիչ, գրող և ազատության մարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
Պադմա Շրիի մրցանակ
 Chandraprabha Saikiani Վիքիպահեստում

Չանդրապրաբհա Սակիանի (ասսամերեն՝ চন্দ্ৰপ্ৰভা শইকীয়ানী, կամ Չանդրապրավա Սակիանի, մարտի 16, 1901(1901-03-16), Ասսամ, Հնդկաստան - մարտի 16, 1972(1972-03-16)), ասսամցի ազատամարտիկ, ակտիվիստ, գրող, սոցիալական բարեփոխիչ, Ասսամում համարվում է ֆեմինիստական շարժման առաջամարտիկը[1][2]։ Եղել է հանուն Ասսամի կանանց բարօրության համար The All Assam Pradeshik Mahila Samiti ոչ կառավարական կազմակերպության հիմնադիրը։ 1972 թվականին Հնդկաստանի կառավարության կողմից արժանացել է Պադմա Շրի հնդկական քաղաքացիական չորրորդ բարձրագույն մրցանակին[3]։ Երեք տասնամյակ անց՝ 2002 թվականին, Հնդկաստանի կառավարությունը «Սոցիալական բարեփոխիչներ» շարքի ներքո թողարկել է Սակիանիի հիշատակին նվիրված նամականիշ[4]։

Սակիանին ակտիվ դերակատարում է ունեցել 1932 թվականի Քաղաքացիական անհնազանդության և 1920-1921 թվականների «Ո՛չ համագործակցության» շարժման մեջ։ Օրենսդիր ժողովի ընտրություններում նա դարձել է առաջին կինը, ով Անկախ Հնդկաստանում ներխուժել է քաղաքականություն։ Սակիանին նաև նշանավոր բանաստեղծ և բեղմնավոր գրող է եղել։

Ծնվել է 1901 թվականի մարտի 16-ին, Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասսամ նահանգի Կամրուպ շրջանի Դոիսինգարի գյուղում, Ռատիրամ Մազումդարի (գյուղապետ) և Գանգապրիյա Մազումդարի ընտանիքում՝ որպես «Չանդրապրիյա Մազումդար» (Չանդրապրիյա Դաս)։ Եղել է ընտանիքի տասնմեկ երեխաներից յոթերորդը և իր համար ընտրել է «Չանդրապրաբհա Սակիանի» անունը[5]։

Քրոջ՝ Ռաջանիպրաբհա Սակիանիի ուղեկցությամբ (ով հետագայում դարձել է Ասսամի առաջին կին բժիշկը), նրանք անցել են մինչև գոտկատեղ խորությամբ ցեխերի միջով, որպեսզի հաճախեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող տղաների դպրոց (աղջիկների դպրոց չի եղել)։ Դպրոցի ենթատեսուչ Նիլկանտա Բարուան ազդվել է նրանց այդ քայլից, և Չանդրապրաբհա Սակիանին ստացել է Nagaon Mission դպրոցի կրթաթոշակ[6]։ Դպրոցում նա բողոքել է դպրոցի ղեկավարության դեմ, որը թույլ չի տվել աղջկան մնալ հանրակացարանում՝ քրիստոնեություն ընդունելու առաջարկը մերժելուց հետո։ Բողոքի արդյունքում նա ստացել է հանրակացարանում մնալու հնարավորություն[1][7][8]։

Դասերից հետո նա հավաքել է տեղի անգրագետ աղջիկներին և նրանց ուսուցանել դպրոցում սովորածը՝ դպրոցի մոտակայքում գտնվող ժամանակավոր տնակում[6]։ Նրա սոցիալական ակտիվությունը սկսվել է այստեղ, երբ նա բողոքել է հանրակացարանի ղեկավարի կողմից հինդուիստ ուսանողների նկատմամբ խտրական վերաբերմունքի դեմ[1]։

Նա հրաժարվել է ծնողների պարտադրանքով ամուսնանալ տարեց մարդու հետ[9] և նշանվել է ասսամցի գրող Դանդինաթ Կալիտայի հետ։ Հարաբերությունների արդյունքում նա մայր է դարձել առանց ամուսնության և այլևս չի ամուսնացել[8], իսկ Կալիտան ամուսնացել է այլ կնոջ հետ[6]։

Որպես միայնակ մայր՝ որդուն դաստիարակելու հարցում բախվել է պահպանողական հասարակության ուժեղ հակազդեցությանը, սակայն Թեզպուրում հնարավորություն է ունեցել հանդիպելու և շփվելու սոցիալական և մշակութային առաջնորդների հետ, ինչպիսիք են Չանդրանաթ Շարման, Օմեո Կումար Դասը[10], Ջոթի Պրասադ Ագարվալա և Լախիհար Սարման։

Սոցիալ-քաղաքական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակիանին կարիերան սկսել է որպես Նագաոնի տարրական դպրոցի ուսուցիչ, իսկ ավելի ուշ դարձել է Թեզպուրի Աղջիկների դպրոցի (անգլ.՝ Girls' M. E. School) տնօրենը[1]։ Թեզպուրում գտնվելու ընթացքում շփվել է այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Ջոթի Պրասադ Ագարվալան, Օմեո Կումար Դասը, Չանդրա Նաթ Սարման, Լախիհար Սարման[11]։ 1918 թվականին Սակիանին եղել է Թեզպուրում կայացած Ասոմ Չհաթրա Սանմիլանի նիստի միակ կին պատվիրակը և անդրադարձել է ափիոն կիառելու վնասակար հետևանքներին և խնդրել արգելել դրա օգտագործումը[1]։ Դա առաջին միջոցառումն էր, որտեղ ասամցի կինը ելույթ է ունեցել մեծ ժողովի ժամանակ։

Ազգայնականության վերելքի ազդեցության ներքո 1921 թվականին նա միացել է Մահաթմա Գանդիի Ո՛չ համագործակցության շարժմանը և աշխատել տարածել ուղերձը Թեզպուրի կանանց շրջանում[1]։ 1925 թվականին Սակիանին եղել է Ասամ Սահիտյա Սաբհայի Նագաոնի նիստի հրավիրված բանախոս, որտեղ նա կոչ է արել ներկա գտնվող կանանց, ովքեր նստած էին առանձին խցերում, կոտրելու պատնեշները, և կանայք, ականջալուր նրա կոչին, դուրս են եկել բաց տարածք[1]։ Իր գյուղ վերադառնալով՝ Սակիանին Կալջիրապարայի դպրոցում աշխատել է որպես ուսուցչուհի, բայց հրաժարվել է աշխատանքից, երբ նրան մերժել են մասնակցելու Հնդկական ազգային կոնգրեսի Գուվահաթիի նիստին[1]։ Շարունակելով իր սոցիալական գործունեությունը՝ 1926 թվականին նա հիմնել է Assam Pradeshik Mahila Samiti[12]՝ պայքարելու երեխաների ամուսնության, բազմակնության և տաճարներում կանանց խտրականության դեմ և սկսել է զբաղվել այնպիսի հարցերով, ինչպիսիք են կանանց կրթությունը և ինքնազբաղվածությունը։ Նրա ջանքերի շնորհիվ Գուվահաթիի մոտ գտնվող Հայագրիվա Մադհավա տաճարը հասանելի է դարձել կանանց համար[1]։ Քաղաքացիական անհնազանդության շարժմանը մասնակցելու համար 1930 թվականին հայտնվել է բանտում, իսկ ավելի ուշ՝ 1943 թվականին, կրկին բանտարկվել է՝ մասնակցելով Ո՛չ համագործակցության շարժմանը[7][8]։

Հնդկաստանի անկախությունից հետո Սակիանին միացել է Սոցիալիստական կուսակցությանը, բայց վերադարձել է Հնդկաստանի ազգային կոնգրես և անհաջող մասնակցել 1957 թվականի Ասսամի օրենսդիր ժողովի ընտրություններին[1]։ Նրա որդին՝ Աթուլ Սակիան, քաղաքական գործիչ է և Ասսամի օրենսդիր ժողովի նախկին անդամ[7]։

Գրական գործունեություն, մրցանակներ և ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակիանին իր առաջին պատմվածքը տպագրել է 1918 թվականին, տեղական «Բահի» ամսագրում, 17 տարեկան հասակում, որին հաջորդել են մի քանի վեպեր, ինչպիսիք են՝ Pitribhitha (Հայրական տուն) (1937), Sipahi Bidrohat (Սիփահիների խռովություն), Dillir Sinhasan (Դելիի գահը) և Kavi Anav Ghosh-ը։ Նա յոթ տարի աշխատել է որպես Մահիլա Սամիթիի ասսամերեն Abhijatri-ի ամսագրի խմբագիր[1], ինչպես նաև ղեկավարել է Համահնդկաստանյան սասամ գյուղացիների համաժողովը[7]։

Չանդրապրաբհա Սակիանին եղել է նշանավոր բանաստեղծ և գրող։ 1937 թվականին հրատարակել է Pitribhita վեպը։ 1972 թվականին՝ նրա մահից անմիջապես հետո, Հնդկաստանի կառավարության կողմից արժանացել է Պադմա Շրի մրցանակի, 2002 թվականին կառավարության կողմից նրա պատվին թողարկվել է հուշային նամականիշ։

Մահ և հիշատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակիանին մահացել է իր 71-ամյակի օրը՝ 1972 թվականի մարտի 16-ին[1]՝ քաղցկեղից[7]։ 1972 թվականին՝ մահից մի քանի ամիս առաջ Հնդկաստանի կառավարությունը նրան շնորհել է Պադմա Շրի քաղաքացիական պարգևը[3]։ 2002 թվականին Սակիանին կրկին մեծարվել է կառավարության կողմից, երբ 2002 թվականին Փոստի դեպարտամենտի կողմից թողարկվել է հուշանվերային նամականիշ՝ «Սոցիալական բարեփոխիչներ» շարքի ներքո[4]։ Կամրուպում, Գուվահաթի, գտնվող կառավարական պոլիտեխնիկը[13] կոչվել է նրա անունով[6], իսկ Թեզպուրի համալսարանը 2009 թվականին նրա անունով հիմնադրել է կանանց կենտրոն՝ Chandraprabha Saikiani Center for Women's Studies (Չանդրապրաբհա Սակիանիի անվան կանանց հետազոտությունների կենտրոն)՝ Հնդկաստանի հյուսիս-արևելքում կանանց կրթությունը խթանելու համար[14]։

Նրա կյանքը փաստագրված է չորս կենսագրություններում․

  • Agnisnata Chandraprabha (1998) Պուշպալատա Դասի կողմից,
  • Chandraprabha Saikiani (2001) Աչյութ Կումար Շարմայի կողմից,
  • Muktixongrami Chandraprabha (2002) Հիրոնմոյ Դևիի կողմից,
  • Chandraprabha [2011][15] by Anjali Sarma.[9]։

Հայտնի ասսամցի վիպասան Նիրուպամա Բորգոհայնի Abhiyatri: One Life Many Rivers վեպը[16][17] Սակիանիի կյանքի գեղարվեստական պատմությունն է[8]։ 1996 թվականին վեպն արժանացել է Հնդկաստանի գրական ակադեմիայի պարգևի[18]։ Ավելի ուշ Պրոդիպտո Բորգոհայնը թարգմանել է Abhiyatri-ին անգլերեն և արժանացել Հնդկաստանի գրական ակադեմիայի պարգևին[8]։

Հավելյալ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Basavaraj Naikar (2005). Literary Vision. Sarup & Sons. էջ 390. ISBN 9788176255660.
  • Nirupama Bargohain (Author), Pradipto Bargohain (Translator) (2000). Abhiyatri: One Life Many Rivers. Sahitya Akademi. էջ 168. ISBN 978-8126006885. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Rina Sonowal Kouli (2015). «Chandraprabha Saikiani : The Path-Breaking Lady of Assam». Press Information Bureau, Government of India. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  2. Mitra Phukan (2015 թ․ մարտի 7). «Remembering Chandraprabha Saikiani». Thumb print magazine. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  3. 3,0 3,1 «Padma Shri» (PDF). Padma Shri. 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. 4,0 4,1 «Indian Postage Stamps». Department of Posts, Government of India. 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  5. «Chandraprabha Saikiani: The Path-Breaking Lady of Assam», PIB, Government of India
  6. 6,0 6,1 6,2 6,3 «The Legendary Crusader». Assam Times. 2010 թ․ մարտի 16. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Basavaraj Naikar (2005). Literary Vision. Sarup & Sons. էջ 390. ISBN 9788176255660.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Chandraprabha Saikiani (1901-1972)». Stree Shakthi. 2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  9. 9,0 9,1 «Leader of Women's Liberation». Muse India. 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  10. «Omeo Kumar Das Institute of Social Change and Development». Karmayog. 2015. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  11. «Chandraprabha Saikiani: The Legendary Crusader». Assam Times. 2010 թ․ մարտի 16.
  12. «Life and works of Chandraprabha Saikiani recalled». Assam Tribune. 2012 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  13. «Padmashree Chandraprava Saikiani Girls Polytechnic». Padmashree Chandraprava Saikiani Girls Polytechnic. 2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  14. «Chandraprabha Saikiani Center for Women's Studies». Tezpur University. 2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  15. Anjali Sarma (2011). Chandraprabha. Banalata.
  16. Nirupama Bargohain (Author), Pradipto Bargohain (Translator) (2000). Abhiyatri: One Life Many Rivers. Sahitya Akademi. էջ 168. ISBN 978-8126006885. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)
  17. «Homen Borgoahain». Assam Topics. 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  18. «AKademi Awards». Sahitya Akademi. 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չանդրապրաբհա Սակիանի» հոդվածին։