Գյուղ | ||
---|---|---|
Չաուրմա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Խնուսի գավառակ | |
Այլ անվանումներ | Չաուրմե, Չևերմե, Չևերմեհ, Չևիրմե, Չևիրմեհ, Չեուրմա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25600 | |
|
Չաուրմա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառակում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից 30 կմ հյուսիս-արևմուտք։
Գյուղը ջրառատ էր և ուներ արգավանդ ու բերրի հողեր։
Զուտ հայաբնակ գյուղ է։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1909 թվականին ուներ 180 տուն, իսկ 1915 թվականին՝ 250 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործություն ու արհեստներն էին։
Չաուրման ուներ եկեղեցի։
Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]։