Չապուլտեպեկ զբոսայգի (իսպ.՝ Bosque de Chapultepec), հայտնի է որպես Չապուլտեպեկ անտառ Մեխիկոյում, Արևմտյան կիսագնդի ամենամեծ զբոսայգիներից մեկն է, որի տարածքը կազմում է շուրջ 686 հա (1,695 ակր)։ Կենտրոնում գտնվում է Չապուլտեպեկ բարձունքը։ Այգու հիմնական գործառույթներից մեկն է ընդարձակ մեգալոպոլիսի համար էկոլոգիական տարածքի ապահովումը։ Այգին Մեխիկոյի առաջնային ու կարևոր կանաչ գոտին է, հանդիսանում է քաղաքի «թոքերը»՝ իր բազմազան ծառերով, որոնք ապահովում եմ Մեխիկոյի հովիտը թթվածնով։ Զբոսայգին բնակեցվել և հատուկ տարածք է դարձել նախակոլումբյան դարաշրջանից ի վեր։ Գաղութային շրջանում այստեղ կառուցվել է Չապուլտեպեկ ամրոցը, որը մինչև 1940 թվականը դարձավ պետության ղեկավարների պաշտոնական նստավայրը։
1847 թվականի սեպտեմբերին այստեղ ամերիկացի և մեքսիկացի զորքերի միջև տեղի է ունեցել Չապուլտեպեկի ճակատամարտը։
↑«Historia del Bosque de Chapultepec» [History of the Forest of Chapultepc] (Spanish). Mexico City: Dirección del Bosque de Chapultepec. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«3ª Seccion del Bosque de Chapultepec» [Third section of the Forest of Chapultepec] (Spanish). Mexico City: Dirección del Bosque de Chapultepec. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)