Չարը։ Մաս երկրորդ անգլ.՝ Wicked Part Two | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | երաժշտական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմք | Wicked?, Օզի զարմանահրաշ կախարդը և Wicked: The Life and Times of the Wicked Witch of the West? |
Թվական | նոյեմբերի 26, 2025 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Չու[1] |
Պրոդյուսեր | Մարկ Է. Փլաթ |
Սցենարի հեղինակ | Winnie Holzman? |
Դերակատարներ | Արիանա Գրանդե, Սինթիա Էրիվո, Ջոնաթան Բեյլի, Ethan Slater?, Ջեֆ Գոլդբլյում և Միշել Եո |
Օպերատոր | Alice Brooks? |
Երաժշտություն | Ջոն Փաուել |
Մոնտաժ | Myron Kerstein? |
Նկարահանման վայր | Elstree Studios |
Կինոընկերություն | Marc Platt Productions |
Նախորդ | Չարը: Մաս առաջին |
Պաշտոնական կայքէջ |
«Չար: Հանուն լավի» (անգլ.՝ Wicked: For Good[2]) ամերիկյան երաժշտական ֆենտեզի ֆիլմ, որը նկարահանվել է Ջոն Չուի կողմից, ֆիլմի հիմքում ընկած է Սթիվեն Շվարցի և Վինի Հոլցմանի կողմից ստեղծված «Չարը» մյուզիքլը: Ֆիլմում նկարահանվել են Սինտիա Էրիվոն, Արիանա Գրանդեն, Ջոնաթան Բեյլին և Ջեֆ Գոլդբլումը: Ֆիլմաշարի երկրորդ և վերջին ֆիլմն է։ Պրեմիերան նախատեսված է 2025 թվականի նոյեմբերի 26-ին։
Սյուժեն կենտրոնանում է Օզ երկրի երկու վհուկների վրա։ Առաջինը Էլֆաբան է՝ կանաչամորթ վտարված աղջիկ, որը հետագայում դառնալու է Արևմուտքի չար կախարդը, իսկ մյուսը Գլինդան՝ գրավիչ և հավակնոտ աղջիկ է, որը հետագայում դառնում է Հյուսիսի բարի կախարդը։ Պատմում է երկու աղջիկների մեծանալու պատմությունը, նրանց մրցակցությունը մեկ սիրեցյալի համար պայքարում, ինչպես նաև Հրաշագործի բռնակալության դեմ պայքարը, որի ջանքերով Օզ երկրի բնակիչները սկսել են ատել Էլֆաբային:
2021 թվականի նոյեմբերին Սինտիա Էրիվոն և Արիանա Գրանդեն հաստատվել են ֆիլմում գլխավոր դերակատարման համար[3]։ 2022 թվականի սեպտեմբերին Ջոնաթան Բեյլին միացել է դերասանական կազմին[4]։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ֆիլմում նկարահանվելու են Ջեֆ Գոլդբլումը, Իթան Սլեյթերը, Միշելը, Մարիսա Բոդը, Բոուեն Յանգը, Բրոնուին Ջեյմսը, Կայլա Սեթլը, Էրոն Թեոն և Քոլին Մայքլ Քարմայքլը[5][6][7]։։
2022 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ նկարահանումները տեղի կունենան Էլսեթրիի (Հարթֆորդշիր, Անգլիա) նորակառույց Sky Studios-ում, փորձերը սկսվել են օգոստոսին, իսկ բուն նկարահանման շրջանը սկսվել է նոյեմբերին[8]։ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Ջոն Չուն թվիթերում գրել է, որ նկարահանումները սկսվել են[9]։
«Չարը» ֆիլմի երկու մասերի նկարահանումները տեղի են ունեցել զուգահեռաբար և մինչև 2023 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածը դրանք գրեթե ավարտվել են, բայց հետո սկսվել է կինոդերասանների արհմիության գործադուլը, ինչի պատճառով էլ նկարահանումները դադարեցվել են[10]։ Նկարահանումները վերսկսվել են 2024 թվականի հունվարի 24-ին և ավարտվել երկու օր անց[11]։ Երգերի կատարման ժամանակ դերասանների ձայները ձայնագրվել է ուղիղ եթերում[11][12][13]:
Երկրորդ մասը ԱՄՆ կինոթատրոններում էկրաններին է բարձրանալու 2025 թվականի նոյեմբերի 21-ին[14]։
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)