Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չափնի (այլ կիրառումներ)
Չափնի, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։
Գտնվում է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից մոտ 9 կմ դեպի հյուսիս-արևելք՝ ծովի մակարդակից 1000-1140 մ բարձրության վրա։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Չափնիի մշտական բնակչությունը կազմել է 112, առկա բնակչությունը՝ 84 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[3][4]։ Ստորև ներկայացված է Չափնի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].
Տարի
|
1831
|
1873
|
1897
|
1929
|
1939
|
1959
|
1970
|
1979
|
1989
|
2001
|
2011
|
Բնակիչ
|
69
|
246
|
400
|
231
|
239
|
157
|
137
|
77
|
67
|
126[5]
|
112[2]
|
1930-ական թվականներից մինչև 1959 թվականը Զանգեզուրի պղնձի, ապա պղնձամոլիբդենային կոմբինատի օժանդակ տնտեսություն էր։ Ներկայում բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ։
- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 229
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները