Չոի Շի Վոն

Չոի Շի Վոն
Ծնվել էապրիլի 7, 1986(1986-04-07)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
ԿրթությունԻնհայի համալսարան, Apgujeong High School? և Hyundai Senior High School?
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտություներգիչ, դերասան, կինոդերասան, մոդել, երգերի հեղինակ, պարող և հեռուստատեսային դերասան
Ժանրերփոփ
ԱնդամությունSuper Junior, Super Junior-M և Super Junior-L.S.S.?

Չոի Շի Վոն (կորեերեն՝ 최시원, ապրիլի 7, 1986(1986-04-07)[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ և դերասան, կորեական Super Junior երաժշտական խմբի դեմք և սաբոկալ։

  • Սեուլի Շինչոն տարրական դպրոց (ավարտել է)
  • Ջամշիլի հիմնական դպրոց (ավարտել է)
  • Աբգուջոնգի ավագ դպրոց (ավարտել է)
  • Ինհայի համալսարան, թատրոնի և կինոյի բաժին (ավարտել է)
  • Ինհայի համալսարանի մագիստրատուրա, Մշակույթի կառավարման մագիստրոսական և դոկտորական ծրագիր (ավարտված)

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնագրությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական ձայնագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Օ, Իմ լեդի» սաունդթրեք մաս 3 (2010 թվական)
  • «Նա գեղեցիկ էր» սաունդթրեք մաս 5 (2015 թվական)
  • «Արբած քաղաքի կանայք»/ Աշխատիր հետո, հիմա խմիր, սաունդթրեք մաս 5» (2021 թվական)
  • 2004 թվական KBS2 «Թանկագին ընտանիք» Քիմ Հուն Սոբի դերում
  • 2005 թվական KBS2 «Դրամա Սիթի» - Փակ Ջոն Մյոնգի դերում
  • 2005 թվական KBS2 «Տասնութ, քսանինը» - Փոքր Կան Սանյոնգի (Կան Բոնգման) դերում
  • 2006 թվական KBS2 «Գարնան վալս» - Փակ Սանգույի դերում
  • 2007 թվական MBS «Հյանգդանի լեգենդը» - Ի Մոնգնյոգի դերում
  • 2010 թվական SBS «Օ՜, Իմ լեդի» - Սոնգ Մինույի դերում
  • 2010 թվական SBS «Աթենա, Պատերազմի աստվածուհին» - Քիմ Ջունհոյի դերում
  • 2011 թվական Չինաստանի հանրապետություն GTV «Շքեղ մարտահրավեր»- Դոն Հարյոնի դերում (敦賀蓮)
  • 2011 թվական KBS2 «Փոսեիդոն» - Քիմ Սոնույի դերում
  • 2012 թվական SBS «Դրամայի արքան»- Կանգ Հյոնմինի դերում
  • 2015 թվական KBS2 «Դիմակով դատախազը?» - Անփույթ գողի դերում
  • 2015 թվական Չինաստանի կենտրոնական հեռուստատեսություն «Պետք է նորից ասեմ, որ սիրում եմ քեզ» - Սոնգ Շինհեյի դերում
  • 2015 թվական MBC «Նա գեղեցիկ էր» - Քիմ Շինհյոգի դերում
  • 2016 թվական Ամերիկյան վիկի (Viki) և Նեթֆլիքս (Netflix) վեբ- դրամա «Դրամավորլդ» - Իր դերում (կամեո)
  • 2017 թվական tvN «Հողափոխող/ Բյոնհյոգի սերը» - Բյոնհյոգի դերում
  • 2019 թվական KBS2 «Հարգելի քաղաքացիներ»- Յանգ Չոնգուկի դերում
  • 2020 թվական MBC Կինոդրամա SF8 - Սո Մինջունի դերում
  • 2021 թվական 티빙 «Արբած քաղաքի կանայք»/ Աշխատիր հետո, հիմա խմիր» - Կանգ Բոգկույի դերում
  • 2022 թվական ENA «Սերը տխմարների համար է» - Փակ Ջեհունի դերում
  • 2023 թվական Նեթֆլիքս «Արյունոտ որսորդներ» - Հոնգ Մինբոմի դերում
  • 2023 թվական TVING «Մահվան խաղ» - Փակ Ջինթեյի դերում
  • 미정 HunanTV «Միլիարդատեր ժառանգները» - Յանգ Հուիվանգի դերում (չինական դրամա)

Հաղորդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2006 թվական SBS «Real Situation Saturday - Super Junior Full House»
  • 2006 թվական Mnet «Super Junior Mini-Drama»
  • 2007 թվական SBS Sunday is Good- 'Human Exploration Team'
  • 2015 թվական MBC «Infinite Challenge»
  • 2015 թվական Չինաստանի Jiangsu հեռուստաընկերություն «We Got Married» հաղորդաշարի չինական տարբերակը
  • 2019 թվական SBS «My Little Old Boy» նոյեմբերի 24, մաս 165–րդ
  • 2021 թվական SBS «My Little Old Boy» դեկտեմբերի 19, մաս 272–րդ
  • 2023 թվական MBC «Unexpected»
  • 2006 թվական «Խելքի ճակատամարտ» հայտնի և նաև որպես «Ռազմիկների պայքարը»– Յանգ Չոգի դերում
  • 2007 թվական «Գեղեցիկ տղաների ահաբեկչությունների շարքը»– Շիվոնի դերում
  • 2011 թվական «Աթենա․ Ֆիլմը»– Քիմ Ջունհոյի դերում
  • 2014 թվական «Հասնել առաջինը»
  • 2015 թվական «Վիշապի սուրը»– Ինգ Փոյի դերում
  • 2015 թվական «Հելիոս»– Փակ Ուրոլի դերում
  • 2021 թվական «Ամանորյա բլյուզ»– Ջինայի նախկին ընկերոջ դերում

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2004 թվական Դանա (The Grace) - What Is Love
  • 2006 թվական Չան Լիին - Timeless (Հան Գյոնգի հետ)
  • 2008 թվական Չան Լիին- I Will, 연인이여 (Հան Գյոնգի հետ)
  • 2009 թվական Իմ Իշին - 螢火蟲 (Fireflies)
  • 2010 թվական Girls generation - Hoot
Տարեթիվ Մրցանակաբաշխություն Մրցանակ Աշխատանք Աղբյուր
2010 SBS Acting Award Նոր աստղ Օ՜, Իմ լեդի
2012 2011 All Kpop award (ԱՄՆ) Սոցիալական ցանցի լավագույն անհատականություն
2016 4–րդ DramaFever Award Լավագույն երկրորդական դերասան Նա գեղեցիկ էր [2]
2019 4–րդ Asia Artist Award Դերասանների շարքում լավագույն կերպար
KBS Acting Award Միջին դրամայում գերազանցության մրցանակ, տղամարդկանց անվանակարգում Հարգելի քաղաքացիներ
2022 Asia Artist Award «Նոր ալիք» մրցանակ՝ դերասանների համար
Լավագույն դերասանական կատարում Սերը տխմարների համար է

Ֆանհանդիպումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շի Վոնի առաջին ֆանհանդիպումը «Կատարյալ ժամադրություն»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպման օրը Քաղաքը Երկիրը Վայրը
2019 թվականի օգոստոսի 10 Ջակարտա  Ինդոնեզիա Balai Sarbini Hall
  • Որպես MEDIENCE ընկերության նախագահ Չվե Գիդոյի որդի[3], 2010 թվականի KBS2 «Win Win» հաղորդման ժամանակ ասել է «Ճիշտ է որ հայրս առևտրային ընկերություն է ղեկավարում, բայց հակառակ բամբասանքներին տանը ուղղաթիռ չկա»։ Այս կերպ նա բացատրություն տվեց արձագանքելով երկրորդ սերնդի մեծահարուստների ընտանիքի մասին հաճախակի լսվող խոսակցություններին[4]։
  • Թեկվոնդո է սովորել մանկապարտեզից և ամենաերիտասարդ մարդն է, ով հասել է 4-րդ դանի։ 2002 թվականի դեկտեմբերին երբ Գուգկիվոնի քննության նորմերը փոխվեցին, որպեսզի 18 տարեկանից ցածր անձանց 4-րդ դան բարձրացնեն, նա անցավ դանը բարձրացելու թեստը և 14 տարեկանում ստացավ 4-րդ դան։ Ներկայումս ամենաերիտասարդ ռեկորդը պատկանում է Դարթմութ քոլեջի ճարտարագիտության դոկտորի թեկնածու Էլդրեդ Լիին, ով 2007 թվականի ապրիլին 11 տարեկան հասակում հասել է 4-րդ դանի։
  • Շիվոնին միշտ դուր էր գալիս մարզվելը, ուստի նա խմբի անդամներից առաջինն էր, ով հետաքրքրված էր մարզումներով[5] և 2009 թվականի հունիսին նա դարձավ առաջին խմբի անդամը, ով հայտնվեց տղամարդկանց համար նախատեսված Men's Health ամսագրի շապիկին[6]։ Նույն թվականին նա արժանացել է «Լավագույն շապիկի մոդել» մրցանակին Men's Health Cool Guy Contest-ում[7]։ 2012 թվականին նա դարձավ թեժ թեմա՝ պլաստիկ վիրաբուժության կլինիկայի հաճախորդների հարցման արդյունքում՝ ընտրվելով որպես լավագույն մարմին ունեցող լավագույն կուռք[8]։
  • 2012 թվականի փետրվարի 1ին Թվիթթերյան մի օգտատիրոջ «kimuchi» վերագրով հրապարակմանը Շիվոնը արձագանքել է ասելով «Կորեայում մենք ասում ենք կիմչի ոչ թե կիմուչի, ախր կիմուչի չէ այլ կիմչի^^» և այս մեկնաբանությունը դարձել է թեժ քննարկման թեմա[9]։ 2012 թվականի օգոստոսին երբ Հարավային Կորեան և Ճապոնիան տարաձայնություններ ունեին Դոկտո կղզու վերաբերյալ, նա վերաթվիթել է կապույտ տան հրապարակումը և ավելացրել «Դոկտոն իրոք մեր տարածքն է և արժե մեր կյանքը զոհաբերել նրա պաշտպանության համար։ Եկեք պաշտպանենք այն հպարտությամբ։ - Դոկտոյում[10]»:
  • 2013 թվականի հունվարի 5ին կեսօրին նա դարձավ առաջին կորեացին, ով գերազանցեց Թվիթթերի երեք միլիոն հետևորդների թիվը[11], իսկ 2015 թվականի հոկտեմբերի 26ի երեկոյան 17:30-ի սահմանում նա դարձավ առաջին կորեացին, ով գերազանցեց Թվիթթերի հինգ միլիոն հետևորդների թիվը[12]։
  • 2015 թվականին ընտրվել է MBC հեռուստաընկերության «Անվերջանալի մարտահրավեր. Sixthman» հաղորդման մասնակից և հետո ընտրվել է որպես եզրափակիչ անցած 5 մասնակիցներից մեկը։ Նա ուներ յուրահատուկ կերպար որը կոչվում էր ամերիկյան արձագանք[13]։
  • 2015 թվականի հեկտեմբերի 22-ին նա ընտրվեց որպես մոդել Piaget SA շքեղ ժամացույցների ապրանքանիշի համար՝ դառնալով Ասիայի ամենաերիտասարդ մոդելը[14]։
  • 2015 թվականի նոյեմբերի 12-ին նա նշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կորեայի կոմիտեի հատուկ ներկայացուցիչ՝ ի նշան ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարբեր արշավներում իր ակտիվ մասնակցության[15]։
  • Զինվորական ծառայությունը որպես զորակոչված ոստիկան ավարտել է 2015 թվականի նոյեմբերի 19-ին, իսկ 2017 թվականի օգոստոսի 18-ին զորացրվել[16]։
  • Մոմե արձանը ցուցադրվում է Մադամ Տյուսոյի Հոնկոնգի «K-WAVE ZONE» ցուցահանդեսում 2015 թվականի նոյեմբերի 19-ից։ Այս մոմե արձանիկը նախագծված էր ճիշտ այնպես, ինչպես հայտնի «Նա գեղեցիկ էր» դրամայի կերպարը[17]։
  • 2016 թվականի փետրվարի 25ին նա դարձավ 6 կորեացիներից մեկը, ով ընտրվեց Ամերիկյան Ֆորբս ընկերության «Ասիայի ազդեցիկ 30-ից ցածր 30 անձիք սպորտի և արվեսի ոլորտում» բիզնես ամսագրի կողմից[18]։
  • 2017 թվականին Չվեյի կողմից մեծացած շունը կապված էր Հանիլգվանի գործադիր տնօրենի մահվան հետ։
  • Նա նաև Twenty Your Life On ֆիլմի չինացի դերասանուհի Լի Գոնգշիի սիրելի անդամն է։

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահվան դեպքով պատահար Չվե Շիվոնի ընտանիքին պատկանող շան մասնակցությամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերի 30-ին Սեուլի Գանգնամ թաղամասում գտնվոց շենքերից մեկում՝ որտեղ ապրում էր նաև Շիվոնի ընտանիքը, շենքի վերելակ նստող Կիմ XX-ին (53 տարեկան, կին) Շիվոնի ընտանիքին պատկանող շունը դաժանաբար կծել է[19]։ Դրանից հետո Կիմ XX-ը հոսպիտալացվել է այնպիսի վնասվածքների համար ինչպիսիք են խորը բացվածքներները, բուժում ստանալուց հետո դուրս է գրվել, քանի որ վիճակը բարելավվում էր, սակայն դեպքից 5 օր հետո հոկտեմբերի 5-ին ինքնազգացողությունը վատացել է, իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 6-ի առավոտյան տեղափոխվել է հիվանդանոց և շտապ օգնության բաժանմունքում օգնություն ստանալի կորցրել է գիտակցությունը, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է[20]։

Այս միջադեպի կենտրոնում գտնվող շունը ֆրանսիական բուլդոգ է, համեմատաբար փոքր շուն, որը կշռում է մոտ 7 կգ, սահայննրա սկզբնական ցեղատեսակը մարտական ​​շուն է, նրա խառնվածքը տարբերվում է կախված անհատից, և նա սովորություն ունի հարձակվել այլ շների վրա կամ անծանոթ մարդկանց՝ պատճառելով բազմաթիվ վնասվածքներ։ Բացի այդ, Չվե Շիվոնը այդ դեպքից շատ չանված 2017 թվականի հոկտեմբերի 3-ին կազմակերպել է շան ծննդյան տարեդարձը, որն էլ հակասական կարծիքներ առաջացրեց[21][22]։

Տոյոտոմի Հիդեյոսիի խոսքերի շուրջ հակասություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Super Junior-ի երկրպագուների ակումբի ամսագրի հարցազրույցում» Չվե Շիվոնին հարցրել են. «Կա՞ ինչ-որ բան, որ ձեր մտքով անցնում է, երբ մտածում ես Ճապոնիայի մասին», որին Չվե Շիվոնը պատասխանել է. «Իեյասու Տոկուգավան, Տոյոտոմի Հիդեյոսին, ինձ դուր է գալիս Oda Nobunaga-ն» ասաց նա «Ինձ այնքան դուր եկավ Իեյասու Տոկուգավան, որ ես ամեն ինչ արեցի ուտելու նրա սիրելի տապակած ոստրեները։»։ Չվե Շիվոնի կողմը բացատրեց. «Այլ մտադրություն չկար թաքնված, և երբ նրան հարցրին, թե ինչ է գալիս մտքիս, երբ մտածում եմ «Ճապոնիայի» մասին, նա այդ ժամանակ կարդում էր «Մեծ սպասումը» վեպը և վայելում այն, ուստի նա խոսեց գրքի և հերոսների մասին»։ Այնուամենայնիվ, պետք է նաև հաշվի առնել, որ Կորեայում Ճապոնիայում հարգված Տոյոտոմի Հիդեյոսիի ընկալումը խիստ բացասական է, քանի որ նա «մեղավորն է ու պատերազմական հանցագործ, ով դեպի Կորեա ճապոնական արշավանքներում իր դերն ուներ»[23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://movie.douban.com/celebrity/1240451
  2. “[연예 뉴스 스테이션] 지성·박보영, 올해 한류팬이 뽑은 최고의 배우”. 《스포츠동아》
  3. “‘진정한 엄친아’ 시원, 아버지 보령메디앙스 신임이사”. 동아일보. 2011년 1월 5일.
  4. “시원 “아버지 무역회사 사장 맞지만 헬기는 없다” 부자설 해명”. 뉴스엔. 2010년 6월 23일.
  5. “슈주, '짐승돌' 변신은 시원 때문?”. 스타뉴스. 2010년 5월 18일.
  6. “'스위트가이' 시원, 울퉁불퉁 근육질 변신”. 스타뉴스. 2009년 6월 2일.
  7. “시원, 2009 베스트 커버모델상 수상”. 뉴스엔. 2009년 7월 2일.
  8. 최민지 (2012년 8월 3일). “시원, 박태환 부럽지 않은 아이돌 몸짱 1위 등극”. TV리포트. 2012년 9월 12일에 확인함.
  9. [깨진 링크(과거 내용 찾기)]
  10. 이준엽. “시원 독도글 日딴지에 韓네티즌 "소신행동"”. 머니투데이. 2012년 9월 12일에 확인함.
  11. “슈주 최시원, 韓 최초 '트위터 팔로워' 300만 돌파”. 《www.asiae.co.kr》. 2016년 5월 17일에 확인함.
  12. “슈주 최시원, 한국인 최초 트위터 팔로워 500만 돌파”. 《www.xportsnews.com》. 2015년 10월 26일. 2016년 5월 17일에 확인함.
  13. “`무한도전-식스맨` 최시원, 할리우드 리액션 미국 느낌 난다”. 《mk.co.kr》. 2016년 5월 17일에 확인함.
  14. “대세남 최시원 명품시계 피아제 모델 발탁..亞 최연소 - 스타뉴스”. 《star.mt.co.kr》. 2016년 5월 17일에 확인함.
  15. 한국경제TV. “최시원, 유니세프한국위원회 특별대표 임명 - 한국경제TV”. 《www.wowtv.co.kr》. 2016년 5월 17일에 확인함.
  16. “최시원 최강창민 입대…슈퍼주니어·동방신기 군입대 현황은? (이슈Q) - 스포츠Q”. 《www.sportsq.co.kr》. 2016년 5월 17일에 확인함.
  17. “'입대' 최시원, 홍콩 마담투소에서 만난다…19일 전시 시작”. 《www.xportsnews.com》. 2015년 11월 19일. 2016년 5월 17일에 확인함.
  18. “GD·김수현·최시원, 포브스 선정 아시아 영향력 30인”. 《entertain.naver.com》. 2016년 5월 17일에 확인함.
  19. 견주는 최시원의 아버지, 후술
  20. JTBC, "'목줄'도 없이 달려든 개…CCTV 속 사고 당시 상황은?" (2017.10.21), 원본 링크: https://news.jtbc.joins.com/article/article.aspx?news_id=NB11538418
  21. YTN, "이웃집 개에 물려 숨져...반려견 관리 절실" (2017.12.01), 원본 링크: https://www.ytn.co.kr/_ln/0103_201710211602067179
  22. YTN, "'최시원 반려견' 논란에 기름 부은 가족 SNS" (2017.10.22), 원본 링크: https://www.ytn.co.kr/_ln/0103_201710221638535449
  23. 서울경제, "최시원 프렌치불독 사건으로 알려진 "도요토미 히데요시를 좋아합니다" 발언" (2017.10.24), 링크: https://sedaily.com/NewsVIew/1OMFF9V1IH