Չուխուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Մեծկերտի գավառակում[1]։
XIX դարի վերջին ուներ 15 տուն հայ բնակիչ, իսկ XX դարի սկզբին՝ 16 տուն բնակիչ։
Չուխուրն ուներ ավերակ եկեղեցի։ Գյուղի մոտ գտնվում էր Վանքեվանք ավերակ վանքը[2]։