Պամելա Էնն Բահ (անգլ.՝ Pamela Ann Bach), ի ծնե՝ Վայսենբահ (անգլ.՝ Weissenbach, հոկտեմբերի 16, 1963 կամ հոկտեմբերի 16, 1962[1], Թալսա, Օկլահոմա), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և բիզնեսվուման։
Պամելա Էնն Բահ անգլ.՝ Pamela Bach | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1963 (61 տարեկան) կամ հոկտեմբերի 16, 1962[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Թալսա, Օկլահոմա |
Կրթություն | Northeastern Oklahoma A&M College? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոպրոդյուսեր և ձեռնարկատեր |
Ամուսին(ներ) | Դևիդ Հասելհոֆ |
Երեխա(ներ) | Հեյլի Հասելհոֆ |
Պամելա Էնն Վայսենբահը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 16-ին Տալսայում (Օկլահոմա նահանգ, ԱՄՆ)։ Նա իրականում գերմանացի է։
Պամելան ֆիլմերում նկարահանվել է 1985-2003 թվականներին։ Նկարահանվել է ավելի քան 20 սերիալներում և ֆիլմերում։ Նա Գերմանիայի Օտտո մրցանակի դափնեկիր է (Գերմանիայի ամենասիրված դերասանուհիներից մեկն է)[2]։ 2000 թվականին առաջին անագամ «Castle Rock»-ի պրոդյուսերն էր, որտեղ խաղում էր նաև Լիբբիի դերը։ Իր ժամանակի կեսը նվիրում է իր բիզնեսին, նաև ունի սեփական պրոդյուսերական կենտրոն։
1989-2006 թվականներին նա ամուսնացել է Դեվիդ Հասսելհոֆֆի հետ, ումից ունի երկու երեխա՝ Թեյլոր-Էնն Ջենիս Հասսելհոֆֆ (05.05.1990) և Հեյլի Էմբեր Հասսելհոֆֆ (26.08.92)[3]: Նրանց ամուսնալուծությունից հետո երեխաների խնամակալը դարձել է Հասսելհոֆֆը։ 2009 թվականի մարտի 11-ին և նոյեմբերի 28-ին նա ձերբակալվել է խմած վիճակում մեքենա վարելու համար[4][5], իսկ 2010 թվականին նա ձերբակալվել է 90 օրով նույն հանցանքի պատճառով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պամելա Էնն Բահ» հոդվածին։ |