Պանագիա եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Paros Municipality? |
Դավանանք | Հունական ուղղափառ եկեղեցի |
Կազմված է | Byzantine museum of Paros? |
Ժառանգության կարգավիճակ | գրանցված հնագիտական տարածք Հունաստանում |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական ոճ | բյուզանդական ճարտարապետություն |
Ekatontapyliani Վիքիպահեստում | |
ekatontapyliani.org |
Հարյուր դարպասների Պանագիա եկեղեցի (Παναγία η Εκατονταπυλιανή, Екатонтапилиани), վաղ բյուզանդական տաճարային համալիր, երկու միջանցքով և մկրտարանով եկեղեցի Փարոս կղզում, Պարիկիա քաղաքում։
Պանագիա եկեղեցին կառուցվել է Հուստինիանոսի օրոք հնագույն գիմնասիայի տեղում, որը 4-րդ դարում վերածվել է եկեղեցու[1]։ Այն Հունաստանի ամենահին քրիստոնեական եկեղեցին է։ 726 թվականին այստեղ իրենց վերջին ծառայությունն են անցկացրել բյուզանդական նավատորմի նավաստիները։ Նրանք հակադրվեցին բյուզանդական կայսր Լևոն Իսավրացի, քանի որ նա վերացրեց սրբապատկերների պաշտամունքը և սկսեց դրանք հեռացնել եկեղեցիներից[2][3]։ Նավատորմը, հրամանատար Ագալիանոս Կոնտոսկելեսի և Կիկլադների նավատորմի հրամանատար Ստեփանի գլխավորությամբ, շարժվեց գրոհելու Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, որտեղ անհավասար ճակատամարտի մեջ մտան Լևոն III-ի նավատորմի հետ, որն այրեց նրանց նավերը հունական կրակով։ 18-րդ դարում եկեղեցին վնասվել է երկրաշարժից[4]։ Որպես կանոն, ուղղափառ ուխտավորները կանգ են առնում հարյուրդռնանի տաճարում՝ ճանապարհին դեպի Պանագիա Եվանգելիստրիա Աստվածամոր տաճար, որը գտնվում է հարևան Թինոս կղզում[5]։ Սալոնիկում գտնվող Սուրբ Դիմիտրիոս և Ախեյրոպոետոս եկեղեցիներից հետո Պանագիան երրորդ ամենամեծ սրբավայրն է Հունաստանում և ամենահինը Էգեյան ծովի կղզիներում։ Համալիրի ամենահին շենքը Սուրբ Նիկողայոսի մատուռն է, որը թվագրվում է 313-326 թվականներին, մկրտարանը նույնպես 4-րդ դարի է, իսկ գլխավոր շենքը՝ 6-րդ դարի[6]։
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)(չաշխատող հղում)
{{cite web}}
: Text "Εκατονταπυλιανή Πάρου" ignored (օգնություն)