Պաուլինա Քելլոգ Վրայթ Դևիս

Պաուլինա Քելլոգ Վրայթ Դևիս
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1813(1813-08-07)[1][2]
ԾննդավայրBloomfield, Օնտարիո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 24, 1876(1876-08-24)[1][2] (63 տարեկան)
Մահվան վայրՓրովիդենս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացիներ
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան, սուֆրաժիստ և գրող
ԱմուսինThomas Davis?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունNew England Woman Suffrage Association?
Ստորագրություն
Изображение автографа
 Paulina Wright Davis Վիքիպահեստում

Պաուլինա Քելլոգ Վրայթ Դեյվիս (օգոստոսի 7, 1813(1813-08-07)[1][2], Bloomfield, Օնտարիո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 24, 1876(1876-08-24)[1][2], Փրովիդենս, ԱՄՆ), ամերիկացի աբոլիցիոնիստ, սուֆրաժիստ և մանկավարժ։ Նոր Անգլիայի կանանց ընտրական իրավունքի ասոցիացիայի հիմնադիրներից մեկը։

Դեյվիսը ծնվել է Նյու Յորքի Բլումֆիլդ քաղաքում կապիտան Էբենեզեր Քելլոգի և Փոլի (Սաքսթոն) Քելլոգի ընտանիքում։ Ընտանիքը 1817 թվականին տեղափոխվել է Նիագարայի ջրվեժի մոտակայքում բնակվելու։ Ծնողները երկուսն էլ մահացել են, իսկ նա մորաքրոջ հետ ապրել է Նյու Յորքի Լե Ռոյ քաղաքում։ Միացել է երիցական եկեղեցուն, չնայած գտնում էր, որ եկեղեցին թշնամական է ազատ կանանց հանդեպ։ Ցանկացել է դառնալ միսիոներ, բայց եկեղեցին թույլ չի տվել միայնակ կանանց միսիոներ դառնալ[5]։

Հետագա կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեվիսը 1833 թվականին ամուսնացել է Ֆրենսիս Վրայթի հետ, որը եղել է վաճառական Նյու Յորքի Ուտիկա նահանգի բարեկեցիկ ընտանիքից[6]։ Նրանք երկուսն էլ ունեցել են նման տեսակետներ և երկուսն էլ հրաժարվել են իրենց եկեղեցուց՝ բողոքելով դրա ստրկամետ դիրքորոշման դեմ, և ծառայել են Նյու Յորքի կենտրոնական հակաիշխանական ընկերության գործադիր կոմիտեում։ 1835 թվականին Դեյվիսն ու նրա ամուսինը Ուտիկայում կազմակերպել են հակաստրկության համագումար։ Նրանք նաև աջակցել են կանանց իրավունքների բարեփոխումներին՝ համագործակցելով Սյուզան Բ․ Էնթոնիի[7], Էլիզաբեթ Քեդի Սթենթոնի և Էռնեստին Ռոուզի հետ։ Այս ժամանակահատվածում Դեյվիսը ուսումնասիրել է կանանց առողջությունը։ Ֆրենսիս Վրայթը մահացել է 1845 թվականին, և զույգը երեխաներ չի ունեցել[8]։

Դեվիսը ամուսնու մահից հետո տեղափոխվել է Նյու Յորք՝ բժշկություն սովորելու։ 1846 թվականին դասախոսություններ է կարդացել կանանց անատոմիայի և ֆիզիոլոգիայի վերաբերյալ[9]։ Ներմուծել է բժշկական մանեկենը և շրջել է Միացյալ Նահանգների արևելքում՝ դասավանդելով կանանց և հորդորելով նրանց դառնալ բժիշկ։ 1849 թվականին ամուսնացել է Ռոմ Այլենդի նահանգի Պրովիդենս քաղաքի դեմոկրատ Թոմաս Դեվիսի հետ և նրանք ունեցել են երկու դուստր[10][11]։

1850 թվականին Դեյվիսը սկսեց իր ուժերը կենտրոնացնել կանանց իրավունքների վրա։ Դադարեցրել է դասախոսություններ կարդալ և օգնել է կազմակերպել Կանանց իրավունքների առաջին ազգային կոնվենցիան Մասաչուսեթս նահանգի Ուորսթեր քաղաքում, որին նախագահել է և հանդես եկել բացման խոսքով[12][13], 1850-1858 թվականներին եղել է կանանց իրավունքների ազգային կենտրոնական կոմիտեի նախագահը։ 1853 թվականին սկսել է խմբագրել կանանց «Ունա» թերթը[14]՝ 1855 թվականին պատասխանատվությունը հանձնելով Քերոլայն Հիլի Դալին[5]։

Դևիսը եղել է Նոր Անգլիայի ընտրական իրավունքի կանանց ասոցիացիայի հիմնադիրներից։ Երբ խումբը պառակտվել է Սյուզան Բ. Էնթոնիի հետ միասին դարձել է Կին ընտրողների ազգային ասոցիացիայի անդամ[9]։

Դևիսը մահացել է 1876 թվականի օգոստոսի 24-ին, Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքում, իր 63-րդ տարեդարձից տասնյոթ օր անց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. https://www.womenofthehall.org/inductee/paulina-kellogg-wright-davis/
  4. http://www.riheritagehalloffame.org/inductees_detail.cfm?iid=469
  5. 5,0 5,1 «Davis, Paulina Kellogg Wright». American National Biography Online. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
  6. «Paulina Kellogg Wright Davis». Rhode Island Heritage Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
  7. «Women's Rights National Park, Seneca Falls, NY». New York Traveler.net. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
  8. Talcott, Sebastian Visscher (1883). Genealogical Notes of New York and New England Families. Genealogical Publishing Com. էջ 743.
  9. 9,0 9,1 «Paulina Kellogg Wright Davis». Encyclopædia Britannica. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
  10. James, Edward T. and Wilson, Janet (1971). Notable American Women, 1607–1950: A Biographical Dictionary, Volume 2. Harvard University Press. էջ 444. «thomas davis married Paulina Kellogg Wright Davis.»{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. Danforth, Charolotte (2006). American Heirloom Baby Names. Penguin.
  12. «2002 National Women's Hall of Fame Inductees». The Tuscaloosa News. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
  13. «Woman Suffrage in New England (U.S. National Park Service)». www.nps.gov (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  14. Lemay, Kate Clarke; Goodier, Susan; Tetrault, Lisa; Jones, Martha (2019). Votes for Women: A Portrait of Persistence. 269: Princeton University Press. ISBN 9780691191171.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլինա Քելլոգ Վրայթ Դևիս» հոդվածին։