Պատրիկ Բաբումյան պարս.՝ پاتریک بابومیان | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Աբադան, Խուզեսթան, Իրան |
Քաղաքացիություն | Գերմանիա և Իրան |
Մասնագիտություն | powerlifter, հոգեբան և strongman |
Կայք | armenian-viking.com |
Patrik Baboumian Վիքիպահեստում |
Պատրիկ Բաբումյան (հուլիսի 1, 1979, Աբադան, Խուզեսթան, Իրան), գերմանահայ ծանրորդ, բոդիբիլդեր, համաշխարհային ռեկորդակիր։
Պատրիկ Բաբումյանը ծնվել է 1979 թվականին, Իրանի Աբադան քաղաքում, հայկական ընտանիքում։ Յոթ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա։ Տասներեք տարեկանում սկսում է զբաղվել պրոֆեսիոնալ ուժային սպորտով։
1999 թվականին Պատրիկը Գերմանիայում անցկացվող բոդիբիլդինգի մրցաշարում գլխավոր մրցանակին է արժանացել։ Լոգլիֆտի բարձրացման մրցումում համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ բարձրացնելով 180 կգ[1]։
2005 թվականից Պատրիկը դարձել է բուսակեր, իսկ 2011 թվականից՝ խիստ բուսակեր, որն իր սննդակարգից բացառում է կենդանական ծագման մթերքը` միս, ձու, ձուկ, կաթ և կաթնամթերք։ Նա օգտագործում է բրինձ, կարտոֆիլ, վարսակ, միրգ, բանջարեղեն և կանաչեղեն, ինչպես նաև սոյայի կաթ, բուսական և մրգային կոկտեյլներ։
Պատրիկը կենդանիների իրավունքների պաշտպանության PETA ընկերության և «Բուսակերներ» կազմակերպության անդամ է։ 2011 թվականին նա Գերմանիայում ճանաչվել է «ուժեղ մարդ» սթրոնգմեն (strongmen)[2]:
2012 թվականին նա համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ գլխից վերև բարձրացնելով 127 կգ-անոց գարեջրի տակառը[3]։
2013 թվականին Պատրիկ Բաբումյանը Տորոնտոյում (Կանադա) նոր ռեկորդ է սահմանել՝ բեռներով քայլքից նա տարել է 550 կգ քաշանոց բեռ[4][5][6]։
Պատրիկ Բաբումյանը եղել է Հայաստանում, համագործակցել է COAF-ի հետ («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) հետ և վերանորոգել Արագածոտնի մարզի Արտենի գյուղի սպորտային դահլիճը։
Պատրիկը, ով մասնագիտությամբ նաև հոգեբան է, իր հարսնացուի հետ միասին գիրք է գրել՝ նվիրված սպորտային սննդին։ Գիրքը թարգմանվել է անգլերեն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Բաբումյան» հոդվածին։ |
|