Պենելոպա Միթչել | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 24, 1991[1] (33 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մելբուռն, Ավստրալիա |
Քաղաքացիություն՝ | Ավստրալիա |
Մասնագիտություն՝ | դերասանուհի և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 3241414 |
Պենելոպա Միթչել (անգլ.՝ Penelope Mitchell, հուլիսի 24, 1991[1], Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։ Առավել հայտնի է Լիտա Գոդֆրիի դերով ամերիկյան գերբնական «Հեմլոկ Գրոուվ» թրիլլերի և Լիվ Փարքերի դերով «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում։
Միթչելը ծնվել է Վիկտորիա նահանգի Մելբուռն քաղաքում, ավստրալիացի գործարարի և ֆրանսիացի նկարչուհու ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Ավստրալիայում երկու ավագ եղբայրների հետ[2]։ Չորսից տասնվեց տարեկան հասակում նա զբաղվել է բալետով[3]։ Սովորել է Մելբուռնի համալսարանում և պատրաստվում էր դառնալ իրավաբան։ Այնտեղ գտնվելու ժամանակ նա շարունակել է ելույթ ունենալ։ Նախքան Լոս Անջելես տեղափոխվելը, աղջիկը ստացել է բակալավրի աստիճան՝ դերասանական արվեստով զբաղվելու համար։
Դերասանուհի Ռադա Միթչելը նրա զարմուհին է[4][5]։
Կարիերան սկսել է շոուներում նկարահանվելով։ Միացյալ Նահանգներում Միթչելը հայտնի է «Վամպիրի օրագրերը»[6] և «Հեմլոկ Գրոուվ»[7] հեռուստասերիալների դերերով։ Նաև վերջերս նկարահանվել է «Վախ մթությունից» և «Կայծակ» ֆիլմերում[8]։
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենելոպա Միթչել» հոդվածին։ |
|