Պերինատալ ասֆիքսիա

Պերինատալ ասֆիքսիա
Տեսակհիվանդության կարգ
Պատճառ

Ընկերք-արգանդային անբավարարություն Երկարատև ծննդաբերություն

Հիպո- և հիպերտենզիա մոր մոտ
ՀետևանքԹերթթվածնարյունություն, վանկական ուղեղային կաթված, մտավոր հետամնացություն և էպիլեպսիա
Բժշկական մասնագիտություն

Նեոնատոլոգիա Մանկաբուժություն

Մանկաբարձություն
ՀոմանիշներՆորածնային ասֆիքսիա Ծննդաբերական ասֆիքսիա
Ռիսկի գործոններՄեկոնալ պտղաջրեր

Բազմապտուղ հղիություն Ցածր քաշով նորածիններ Ծանր էկլամպսիա և պրեէկլամպսիա

Նախածննդյան և հետծննդյան անեմիա

Պերինատալ ասֆիքսիա (հայտնի է նաև որպես նորածնային ասֆիքսիա կամ ծննդաբերական ասֆիքսիա), հիվանդություն, որը զարգանում է տևական ժամանակ պտղի օրգանիզմում թթվածնի մատակարարման խանգարման դեպքում։ Վերջինս զարգանում է երկար ծննդաբերական գործունեության ընթացքում։ Այն նաև ծննդաբերությունից հետո նորածնի ինքնաբուխ շնչառության բացակայությունն է։ Մահացության բարձր հաճախականության պատճառով հանդիսանում է լուրջ հիվանդություն, որը պահանջում է անհապաղ վերակենդանացման միջոցառումներ։ ԱՀԿ-ի համաձայն՝ պերինատալ ասֆիքսիայի ժամանակ դիտվում է մետաբոլիկ ացիդոզ, պորտային զարկերակից վերցրած արյան մեջ՝ pH < 7.20, ըստ Աբգարի սանդղակի՝ 0-3 բալ կյանքի 5-րդ րոպեին, ԿՆՀ-ի ախտահարման նշաններ (ցնցումներ, մկանային տոնուսի բարձրացում) կամ բազմաօրգանային ախտահարում։ Հիպօքսիայի ժամանակ նորածնի մոտ կարող են ախտահարվել սիրտը, թոքերը, լյարդը, աղիքները, երիկամները, սակայն գլխուղեղի ախտահարումը բավականին հաճախ է հանդիպում և արագ և ամբողջական բուժման հավանականությունը ավելի փոքր է։ Շատ դեպքերում նորածինները կարող են ապրել, սակայն գլխուղեղի ախտահարմամբ, որը հետագայում դրսևորվում է մտավոր և ֆիզիկական խանգարումներով։

Ամենից հաճախ առաջանում է անտենատալ (նախածննդյան) պատճառներից, ինչպիսիք են մոր արյան ճնշման անկումը կամ բարձրացումը, ինչպես նաև ծննդաբերության ընթացքում նորածնի ուղեղի արյան հոսքի խանգարումները։ Վերջինս կարող է առաջանալ անբավարար արյան շրջանառության կամ պերֆուզիայի, շնչառական խանգարումների, անբավարար օդափոխության (վենտիլիացիա) հետևանքով։ Պերինատալ ասֆիքսիան հասուն նորածինների մոտ հանդիպում է 1000 նորածիններից 2-10-ի մոտ, իսկ անհասների մոտ ավելի հաճախ է դիտվում[1]։ Ըստ ԱՀԿ-ի՝ տարեկան 4 միլիոն նորածնային մահ է տեղի ունենում ծննդաբերական ասֆիքսիայի պատճառով, ինչը կազմում է մինչև 5 տարեկան երեխաների մահերի 38%-ը[2]։

Պերինատալ ասֆիքսիան կարող է լինել հիպոքսիկ իշեմիկ էնցեֆալոպաթիայի կամ ներփորոքային արյունազեղումների պատճառ, հատկապես վաղաժամ ծնունդների դեպքում։ Ծանր ասֆիքիսայի դեպքում սովորաբար նորածնի մոտ դիտվում է ցիանոզ, պերֆուզիայի խանգարում, ֆիզիոլոգիական ռեֆլեքսների և մկանային տոնուսի ախտահարումներ և ըստ Աբգարի սանդղակի ցածր բալեր կյանքի 5-րդ րոպեին։ Ծայրահեղ աստիճանի ասֆիքսիան կարող է հանգեցնել սրտի կանգի և մահվան։ Եթե վերակենդանացումը հաջողվում է, ապա երեխան տեղափոխվում է նորածնային վերակենդանացման բաժանմունք։

Երկար ժամանակ գիտական բանավեճ է եղել այն մասին, թե արդյոք ասֆիքսիա ունեցող նորածիններին պետք է վերակենդանացնել 100% թթվածնով, թե օդով[3]։ Ապացուցված է, որ թթվածնի բարձր կոնցենտրացիաները հանգեցնում են թթվածնի ազատ ռադիկալների առաջացմանը, որոնք դեր են խաղում ասֆիքսիայից հետո ռեպերֆուզիայի վնասվածքի մեջ[4]։ 2010 թվականին Օլա Դիդրիկ Սաուգստադի և այլոց կատարած հետազոտությունները հանգեցրել են նորածինների վերակենդանացման միջազգային նոր ուղեցույցների, որոնք խորհուրդ են տալիս օգտագործել սովորական օդ 100% թթվածնի փոխարեն[5][6]։

Դատաբժշկական պատճառներով ծննդաբերական ասֆիքսիայի ախտորոշման շուրջ զգալի հակասություններ կան[7][8]։ Ճշգրտության բացակայության պատճառով ժամանակակից մանկաբարձության մեջ խուսափում են այս տերմինից[9]։

Պերինատալ ասֆիքսիայի պատճառները և պաթոֆիզիոլոգիան առաջնորդող ընդհանուր սկզբունքները խմբավորված են նախածննդյան (անտենատալ) և ծննդաբերական (ինտրանատալ) պատճառների մեջ։

  • Անտենատալ պատճառներ
  • Ծննդաբերական պատճառներ
    • Արգանդի անբավարար թուլացում օքսիտոցինի ավելցուկի պատճառով
    • Երկարատև ծննդաբերություն
    • Պորտալարի հանգույցը կամ նորածնի պարանոցի շուրջ փաթաթումը

Ռիսկի գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տարեց կամ երիտասարդ մայրեր
  • Պտղաթաղանթների երկարատև պատռվածք
  • Մեկոնալ պտղաջրեր
  • Բազմապտուղ հղիություն
  • Նախածննդյան խնամքի բացակայություն
  • Ցածր քաշով նորածիններ
  • Ծննդաբերության խթանում օքսիտոցինով
  • Հետծննդյան արյունահոսություն
  • Ծանր էկլամպսիա և պրեէկլամպսիա
  • Նախածննդյան և հետծննդյան անեմիա[10]
  • A փուլ՝ շնչուղիների անցանելիության կարգավորում՝ շնչուղիների արտածծում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ներշնչափողային խողովակի ինտուբացիա
  • B փուլ՝ շնչառության կարգավորում տակտիլ խթանման, ամբուի պարկի կամ լարինգեալ դիմակի միջոցով
  • C փուլ՝ սրտի անուղղակի մերսում
  • D փուլ՝ դեղորայքի օգտագործում (ադրենալին)
  • Հիպոթերմիա՝ գլխուղեղի ախտահարման աստիճանի նվազեցման նպատակով
  • Էպինեֆրին 1:10000 (0.1-0.3մգ/կգ)
  • Ֆիզիոլոգիական լուծույթ՝ հիպովոլեմիայի համար

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պերինատալ ասֆիքսիայի և ծննդաբերական վնասվածքների հետևանքով հաշմանդամություն ունեցող 100,000 բնակչի հաշվով 2002թ-ին:

Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության 2008 թվականի տվյալների՝ տարեկան 900,000 նորածին մահանում է պերինատալ ասֆիքսիայից, ինչը այն դարձնում է նորածինների մահվան հիմնական պատճառ[11]։

Միացյալ Նահանգներում ներարգանդային հիպոքսիան և պերինատալ ասֆիքսիան նորածինների մահվան պատճառների մեջ տասներորդ տեղն են զբաղեցրել[12]։

Բժշկական իրավական ասպեկտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթացիկ հակասություններ կան ծննդյան ասֆիքսիայի բժշկաիրավական սահմանումների և ազդեցության վերաբերյալ։ Հայցվորի փաստաբանները հաճախ ընդունում են այն դիրքորոշումը, որ ծննդյան ասֆիքսիան հաճախ կանխարգելելի է և պայմանավորված է ոչ ճիշտ խնամքով և բժշկի սխալով[13]։ Նրանք օգտագործել են որոշ հետազոտություններ իրենց օգտին, որոնք ցույց են տվել, որ «... չնայած այլ պոտենցիալ պատճառների, ասֆիքսիան և հիպոքսիան ազդում են զգալի թվով նորածինների վրա՝ զարգացնելով ուղեղային կաթված[14][15][16][17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Truwit, C. L.; Barkovich, A. J. (1990 թ․ նոյեմբեր). «Brain damage from perinatal asphyxia: correlation of MR findings with gestational age». American Journal of Neuroradiology. 11 (6): 1087–1096. PMC 8332119. PMID 2124034. Վերցված է 2008 թ․ մարտի 27-ին.
  2. Aslam, Hafiz Muhammad; Saleem, Shafaq; Afzal, Rafia; Iqbal, Umair; Saleem, Sehrish Muhammad; Shaikh, Muhammad Waqas Abid; Shahid, Nazish (2014 թ․ դեկտեմբերի 20). «Risk factors of birth asphyxia». Italian Journal of Pediatrics. 40: 94. doi:10.1186/s13052-014-0094-2. ISSN 1824-7288. PMC 4300075. PMID 25526846.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  3. Davis, PG; Tan, A; O'Donnell, CPF; Schulze, A (2004). «Resuscitation of newborn infants with 100% oxygen or air: a systematic review and meta-analysis». The Lancet. 364 (9442): 1329–1333. doi:10.1016/S0140-6736(04)17189-4. PMID 15474135. S2CID 24825982.
  4. Kutzsche, S; Ilves, P; Kirkeby, OJ; Saugstad, OD (2001). «Hydrogen peroxide production in leukocytes during cerebral hypoxia and reoxygenation with 100% or 21% oxygen in newborn piglets». Pediatric Research. 49 (6): 834–842. doi:10.1203/00006450-200106000-00020. PMID 11385146.
  5. ILCOR Neonatal Resuscitation Guidelines 2010
  6. Norwegian paediatrician honoured by University of Athens, Norway.gr
  7. Blumenthal, I (2001). «Cerebral palsy—medicolegal aspects». Journal of the Royal Society of Medicine. 94 (12): 624–7. doi:10.1177/014107680109401205. PMC 1282294. PMID 11733588.
  8. Dhar, KK; Ray, SN; Dhall, GI (1995). «Significance of nuchal cord». Journal of the Indian Medical Association. 93 (12): 451–3. PMID 8773129.
  9. ACOG. «Committee Opinion, Number 326, December 2005: Inappropriate Use of the Terms Fetal Distress and Birth Asphyxia». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)(չաշխատող հղում)
  10. Kaye, D. (2003 թ․ մարտի 1). «Antenatal and intrapartum risk factors for birth asphyxia among emergency obstetric referrals in Mulago Hospital, Kampala, Uganda». East African Medical Journal. 80 (3): 140–143. doi:10.4314/eamj.v80i3.8683. ISSN 0012-835X. PMID 12762429.
  11. Spector J, Daga S. «Preventing those so-called stillbirths». WHO. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  12. National Center for Health Statistics
  13. Andreasen, Stine (2014). «Acta Obstetricia et Gynecologica». Acta Obstetricia et Gynecologica Scandinavica. 93 (2): 152–158. doi:10.1111/aogs.12276. PMID 24237480.
  14. «APFEL Handout: Birth Asphyxia & Cerebral Palsy» (PDF). Colorado Bar Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  15. Cohen, Frances M. (2003). «Origin and Timing of Brain Lesions in Term Infants with Neonatal Encephalopathy». The Lancet. 361 (9359): 736–42. doi:10.1016/S0140-6736(03)12658-X. PMID 12620738. S2CID 31057958.
  16. Becher, J-C; Stenson, Bj; Lyon, Aj (2007 թ․ նոյեմբերի 1). «Is intrapartum asphyxia preventable?». BJOG: An International Journal of Obstetrics & Gynaecology (անգլերեն). 114 (11): 1442–1444. doi:10.1111/j.1471-0528.2007.01487.x. ISSN 1471-0528. PMID 17877776.
  17. Van Eerden, Peter. «Summary of the Publication, "Neonatal Encephalopathy and Cerebral Palsy: Defining the Pathogenesis and Pathophysiology," by the ACOG Task Force on Neonatal Encephalopathy and Cerebral Palsy». Medscape. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.