Պիացցա Կոլոննան (իտալ.՝ Piazza Colonna) հրապարակ է Հռոմի կենտրոնում Կոլոննա շրջանում։ Այն իր անունը ստացել է Մարկոս Ավրելիոսի սյան համար, որն այստեղ կանգնեցված է Ք.ա. 193 թվականից սկսած։ Սյան գագաթի Սուրբ Պողոսի բրոնզե արձանը տեղադրվել է 1589 թվականին Սիքստուս V Պապի հրամանով։ Հրապարակի արևելյան մասով անցնում է Վիա դել Կորսո՝ նախկին Վիա Լատա փողոցը։ Հրապարակ կարելի է հասնել Հռոմի մետրոպոլիտենիА գծի «Բարբերինի-Ֆոնտանա դի Տրևի» և «Սպանյա» կայարաններից։
Հրապարակը ուղղանկյունաձև է։ Հյուսիսային կողմից Պալացցո Կիջին է[1]՝ նախկին ավստրո-հունգարական դեսպանատունը, ներկայումս Իտալական կառավարության նստավայրն է։ Արևելյան կողմից զբաղեցնում է 19-րդ դարում կառուցված Կոլոննա Սրահը (իտալ.՝ Galleria Alberto Sordi)[2]՝ հասարակական առևտրի կամարաշարքը, հարավային կողմից Պալացցո Ֆերրաիոլին՝ նախկին պապական փոստատունը և փոքրիկ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի և Ալեքսանդր Բերգամացու եկեղեցին (իտալ.՝ Chiesa dei Santi Bartolomeo e Alessandro dei Bergamaschi)(1731-35թթ.)։ Արևմտյան կողմում է գտնվում Վեդեկինդ պալատը (իտալ.՝ Palazzo Wedekind)(1838թ.)՝ Վեիից բերված հռոմեական սյունաշարով։ Այն հիշարժան է որպես «Il Tempo» օրաթերթի պատմական գրասենյակ[3]։ Հրապարակը եղել է մոնումենտալ բաց տարածություն, քանի որ Մարկոս Ավրելիոսի անտիկ տաճարը կանգնեցված է եղել Վեդեկինդ պալատի տեղում։
Մարկոս Ավրելիոսի Սյան և Ալբերտա Սորդի սրահի միջև տեղակայված է Պիացցա Կալոննայի շատրվանը (իտալ.՝ Fontana di Piazza Colonna), որը Գրիգոր XIII Պապի պատվերով կառուցել է Ջակոմո դելլա Պորտան, որին էլ աջակցել է քանդակագործ Ռոկկո դե Ռոսսին, (1575-1577թթ.)[4]: Ինչպես Հռոմի մյուս շատրվաները, այն ևս կառուցվել է, որպեսզի մատակարարվի խմելու ջուր քաղաքի բնակիչներին, ովքեր մինչ այդ խմում էին Տիբեր գետի աղտոտված ջուրը։ Նախնական տարբերակով Պորտան պետք է շատրվանում տեղադրեր Մարֆորիո անունով ծովի Աստծո հնագույն հռոմեական արձանը, որի ետևում պետք է երևար Մարկոս Ավրելիոսի սյունը[5]։ Վերջնական տարբերակը ստացվեց ավելի պարզունակ։ Շատրվանի հիմքը, որն իրենից ներկայացնում է շրջանաձև քարե ավազան, պատրաստվեց Հունաստանի Խիոս կղզուց բերված վարդագույն մարմարից։ Վերջինը նաև Ջակոմո դելլա Պորտան օգտագործել է Սուրբ Պետրոսի տաճարի դռան շրջանակի համար։ Ավազանը արտաքին կողմից ձևավորված է կարարայանմարմարից պատրաստված 16 ուղղահայաց ժապավեններով՝ առյուծների գլուխներով։ 1830 թվականին Ալեսսանդրո Ստոկկին վերականգնեց շատրվանը՝ տեղադրելով նրա երկու ծայրերում դելֆինների արձաններ։
↑See Tazartes, pg. 58. The original design by Della Porta, dated 1574, was found in the papers of Pole Alexander VII. See D'Onofrio, pg. 114, figure 84-85.
Eckart Peterich: Rom. 2. Aufl. München: Prestel 1998. ISBN 3-7913-2043-2
Marilyn Symmes, Fountains- Splash and Spectacle. Water and Design from the Renaissance to the Present. Thames and Hudson and the Cooper-Hewitt National Design Museum, Smithsonian Institution. 1998.