Պինգալի Վենկայա տելուգու՝ పింగళి వెంకయ్య | |
---|---|
Ծնվել է | 1878 |
Ծննդավայր | Կրիշհնա |
Մահացել է | 1963 |
Մահվան վայր | Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան, Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Ազգություն | հնդիկ |
Կրոն | Բուդդիզմ |
Մասնագիտություն | դիզայներ և գրող |
Pingali Venkayya Վիքիպահեստում |
Պինգալի Վենկայա (անգլ.՝ Pingali Venkayya, օգոստոսի 2, 1876, Անդհրա-Պրադեշ, Հնդկաստան - հուլիսի 4, 1963, Հնդկաստան[1]), Հնդկաստանի ազատագրական շարժման նշանավոր գործիչներից, Հնդկաստանի դրոշի հեղինակը։ Իր նախագծած ու պատրաստած դրոշը 1921 թվականի ապրիլի 1-ին ներկայացրել է Մահաթմա Գանդիին Վիջայավադա քաղաք վերջինիս այցի ժամանակ[2]։
Պինգալի Վենկայան եղել է կրթական գործիչ։ Մահացել է 1963 թվականին, աղքատության ու մոռացության մեջ։ 2009 թվականին վերհիշել են նրան, նրա դիմապատկերով փոստային դրոշմանիշ են թողարկել Հնդկաստանում։ 2011 թվականին առաջարկություն է ներկայացվել կառավարությանը՝ Պինգալի Վենկայային հետմահու արժանացնելու երկրի բարձրագույն կառավարական պարգևի՝ Bharat Ratna շքանշանի[3]։