Պիտեր Ռետիֆ | |
Մասնագիտություն՝ | ճանապարհորդ հետազոտող և քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | նոյեմբերի 12, 1780[1] |
Ծննդավայր | Wellington, Drakenstein Local Municipality, Cape Winelands District Municipality, Արևմտյան Կապ, ՀԱՀ |
Վախճանի օր | փետրվարի 6, 1838[1] (57 տարեկան) |
Վախճանի վայր | uMgungundlovu, Ulundi Local Municipality, Զուլուլենդ, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Պիտեր Մորից Ռետիֆ (աֆրիկաանս՝ Pieter Mauritz Retief, նոյեմբերի 12, 1780[1], Wellington, Drakenstein Local Municipality, Cape Winelands District Municipality, Արևմտյան Կապ, ՀԱՀ - փետրվարի 6, 1838[1], uMgungundlovu, Ulundi Local Municipality, Զուլուլենդ, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ), բուրական առաջնորդ, Մեծ Տրեկի կազմակերպիչներից և պարագլուխներից մեկը։ Նրա պատվին են կոչվում Պիտ Ռետիֆ և Պիտերմարիցբուրգ քաղաքները։
Պիտեր Մորից Ռետիֆը ծնվել է Վագենմակերսվալլե քաղաքում (Wagenmakersvallei, այժմ՝ Վելլինգտոն), Միացյալ պրովինցիաների հանրապետության Կապի գաղութի տարածքում։ Նրա ծնողներն էին Յակոբուս և Դեբորա Ռետիֆները։ Յակոբուս Ռետիֆը ֆրանսիացի հուգենոտի թոռ էր, ով փախել էր հայրենիքից Լյուդովիկոս XIV-ի բռնություններից ու ճնշումներից և 1689 թվականին բնակություն հաստատել Հարավային Աֆրիկայում[2]։ Ռետիֆ ընտանիքին էր պատկանում Վելվանպասում (Welvanpas) գտնվող խաղողի այգիները, որտեղ Պիտերն աշխատել է մինչև 24 տարեկան հասակը։
Պիտեր Ռետիֆը բացասաբար ընկալեց Նիդերլանդական Հարավային Աֆրիկայի անգլիական օկուպացիան և բռնակցումը, բայց ոչինչ հայտնի չէ բուրական դիմադրությանը նրա մասնակցության վերաբերյալ[3]։ 1814 թվականին Պիտերն ամուսնացավ ֆելդկորնետ Աբրահամ Գրեյլինգի (Greyling) այրու՝ Մագդալենա Գրեյլինգի հետ և բնակություն հաստատեց Կապի գաղութի արևելյան մասում, կոսա ցեղի հետ սահմանին գտնվող Գրեհամստադ քաղաքի մոտակայքում։ Այստեղ Ռետիֆը տեղացի ֆերմերների շրջանում մեծ հեղինակություն ձեռք բերեց և հաճախ ղեկավարում էր բրիտանական իշխանությունների հետ բանակցություններ վարող պատվիրակությունները։ 1822 թվականին Ռետիֆը ընտրվեց Գրեհեմստադի աշխարհազորի հրամանատար (kommandant):
1837 թվականին Ռետիֆը հրատարակեց մանիֆեստ, որով հիմնավորեց «Յունիոն-Ջեկի» տիրապետության տակ գտնվող բուր-կալվինիստների արտագաղթը դեպի Աֆրիկայի խորքերը։ Նույն թվականի փետրվարին Ռետիֆը իր կողմնակիցների և նրանց ընտանիքների անդամների հետ միասին սկսեց Մեծ Տրեկը։ Ջոկատը բաղկացած էր 32 բեռնասայլերից, որոնցից 2-ը պատկանում էր Ռետիֆի ընտանիքին։ Շուտով նրանք անցան Օրանժ գետը և մտան մի տարածք, որը պաշտոնապես ոչ մի երկրի չէր պատկանում։ Ռետիֆի և նրա ջոկատի օրինակին հետևեցին շատ բուրեր։ Այդ բուր ներգաղթյալներին կոչում էին «տրեկկերներ» կամ «ֆուրտրեկկերներ»։ Իսկ Վետ (Vet) գետն անցնելուց հետո, Պիտեր Ռետիֆն ընտրվեց «միացյալ ճամբարների նահանգապետ» և «Հարավ Արևմտյան Աֆրիկայում Նոր Հոլանդիայի» պարագլուխ։ Սակայն տեղական վատ պայմանները ստիպեցին Ռետիֆի բորերին տեղափոխվել դեպի Նատալ, դաժան ճակատագրին ընդառաջ։ Ռետիֆը մշտապես ձգտում էր կառուցողական հարաբերություններ հաստատել տեղաբնակների հետ։ Հենց այստեղ էլ՝ Նատալում, 1838 թվականի փետրվարի 6-ին Պիտեր Մորից Ռետիֆը և նրա ողջ պատվիրակությունը դավադրաբար սպանվեցին զուլուսների թագավոր Դինգանի կողմից, հաշտության պայմանագրի կնքումից անմիջապես հետո[4][5]։ Նույն տարում էլ Անդրիս Պրետորիուսը վրեժխնդիր եղավ Ռետիֆի համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր Ռետիֆ» հոդվածին։ |
|