Պոլդի Դուր (գերմաներեն ՝ Poldi Dur , հոկտեմբերի 29 , 1917 (1917-10-29 ) , Վիեննա , Ավստրո-Հունգարիա - մարտի 27 , 1996 (1996-03-27 ) , Բևերլի Հիլզ , Լոս Անջելես շրջան , Կալիֆոռնիա , ԱՄՆ ), ավստրիացի պարուհի և թատրոնի ու կինոյի դերասանուհի[ 1] ։ Հիմնականում թատրոնում աշխատելով հանդերձ՝ նկարահանվել է մի շարք ֆիլմերում։ «Պոլդի Դուր»-ը նրա բեմական անուն-ազգանունն է. իսկական անուն-ազգանունն է Էլիզաբեթ Հանդլ ։ Ծնվել է Ավստրիայի մայրաքաղաքում՝ Վիեննայում , որտեղ էլ երիտասարդ տարիներին ծավալել է իր ստեղծագործական գործունեությունը որպես պարուհի և դերասանուհի։ Այն բանից հետո, երբ անշլյուսի արդյունքում Ավստրիան բռնակցվել է նացիստական Գերմանիային , նա ամուսնու՝ ավստրիացի գրող Վալտեր Ռայշի հետ հարկադրված է եղել լքել Ավստրիան և ապաստան գտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում ։ Այստեղ շարունակել է պարուհու և թատրոնի դերասանուհու իր կարիերան և, բացի այդ, դերակատարումներով հանդես է եկել մի շարք կինոնկարներում։ Մահացել է 1996 թվականին , Բևերլի Հիլզում ։
Բոբի Վաթսոնը Ադոլֆ Հիտլերի և Պոլդի Դուրը Գելի Ռաուբալի դերում (կադր 1944 թ. նկարահանված «Հիտլերյան ավազակախումբը» կինոնկարից)
Տարին
Վերնագիրը
Դերը
Նշումներ
1934
Դիմակահանդես Վիեննայում
1935
«Սարան» կրկեսը
1943
Եկել են պայթեցնելու Ամերիկան
Հելգա Լորենց
որպես Պոլդի Դուր
Լուսանցք սխալների համար
Ֆրիդա
որպես Պոլդի Դուր
1944
Դիմակայելով թշնամական ներխուժմանը
նացիստական բուժքույր
որշակիացված չէ
Հիտլերյան ավազակախումբը
Գելի Ռաուբալ
Thomas S. Hischak. American Plays and Musicals on Screen: 650 Stage Productions and Their Film and Television Adaptations . McFarland & Company, 2005.
Kay Weniger : „Es wird im Leben dir mehr genommen als gegeben …“. Lexikon der aus Deutschland und Österreich emigrierten Filmschaffenden 1933 bis 1945. Eine Gesamtübersicht. ACABUS Verlag, Hamburg 2011, ISBN 978-3-86282-049-8 , S. 580.