ֆր.՝ Paul Anxionnaz | |
---|---|
Ծնվել է | 1902 թվականի դեկտեմբերի 31 |
Ծննդավայր | Սավոյա |
Մահացել է | 1997 թվականի փետրվարի 20 |
Մահվան վայր | Լուվեսյեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Grand Master of the Grand Orient de France? և Grand Master of the Grand Orient de France? |
Կուսակցություն | Հանրապետական, ռադիկալև ռադիկալ-սոցիալիստական կուսակցություն |
Պոլ Անքսիոնա (ֆր.՝ Paul Anxionnaz, դեկտեմբերի 31, 1902[1][2], Սավոյա - փետրվարի 20, 1997[1][2], Լուվեսյեն), ֆրանսիացի պետական, ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչ։ 1946-1951 և 1956-1958 թվականներին եղել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, 1956 թվականի փետրվարի 1-ից մինչև 1957 թվականի հունիսի 11-ը`Գի Մոլլեյի կառավարության զինված ուժերի պետական քարտուղար։ Ֆրանսիայի մեծ վարպետ։
Ծնվել է 1956 թվականի փետրվարի 1-ին ուսուցչի ընտանիքում։ Սովորել է Շամբերու միջնակարգ դպրոցում (1913—1920 թվականներ), իսկ հետո ընդունվել է պոլիտեխնկական դպրոց (1921 թվական)։ Իրավագիտության ոլորտում ունեցել է երկու բարձրագույն կրթություն։
1932 և 1936 թվականներին Սավոյում Ազգային ժողովի պատգամավորների ընտրության թեկնածու էր։ Երկու անգամ առաջադրվել է որպես պատգամավոր և չի ընտրվել։ Եղել է Ծայրահեղական և Արմատական սոցիալիստական կուսակցությունների գլխավոր քարտուղար (1936—1945, 1946—1948 և 1955—1957 թվականներ)։ 1937 թվականին առաջին անգամ ընտրվել է Սավոյի Գլխավոր խորհրդի անդամ։
Նա ավիացիայում ծառայել է որպես օդաչու։ 1939 թվականին ուղարկվել է Կոպենհագեն որպես ռազմաօդային կցորդ, իսկ 1940 թվականին՝ Բուդապեշտ, միաժամանակ Հունգարիայում Ազատ Ֆրանիսիայի ներկայացուցիչն էր։ 1941 թվականին Բուդապեշտից բռնագաղթվել է և տեղափոխվել Կաիրե, ապա դարձավ երկրորդ և երրորդ բյուրոյի ղեկավար և Մերձավոր Արևելքի Ազատ Ֆրանսիայի օդային ուժերի անձնակազմի ղեկավար (1942-1943 թվականներ)։ 1944 թվականից նա ծառայել է Լոնդոնում, գեներալ Քոսեի շտաբում, իսկ ավելի ուշ՝ գեներալ Լոմբարդի գլխամասում։
Ազգային խորհուրդը նրան նշանակում է Ալժիրի և Փարիզի նախնական խորհրդատվական ժողովի անդամ։ Ընտրվել է առաջին փոխնախագահ, ապա ֆինանսների կոմիտեի նախագահ։ 1945 թվականի հոկտեմբերին պարտվել է վիճակախաղում (համամասնական ընտրացուցակով առաջադրվել է արմատական սոցիալիստական կուսակցության նախագահ)։ 1946 թվականի նոյեմբերի 10-ին, այնուամենայնիվ, ընտրվել է Ազգային ժողովի 1 գումարման պատգամավոր (ստացել է 25197 ձայն`171425 ընտրողից)։ 1947 թվականից եղել է հանձնաժողովի նախագահ։
1946 թվականին, երկրորդ անգամ, ընտրվել է Սավոյի Գլխավոր խորհրդի անդամ, իսկ 1949 թվականին՝ Էկյուրի-սուլ-Քոլի Գլխավոր խորհրդի անդամ։
1951 թվականի հունիսի 17-ին Մարնեյում կայացող խորհրդարանական ընտրություններում պարտվել է։ 1951թվականին նա ընտրվել է համայնքի ավագանու անդամ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1956 թվականը։ 1956 թվականի հունվարի 2-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի անդամ։ Նա նշանակվել է Ազգային պաշտպանության, ընտանեկան, բնակչության և առողջության հարցերով զբաղվող, համընդհանուր ընտրական իրավունքի, սահմանադրական օրենքների, կանոնների և բողոքների, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ։
1964-1965 և 1966-1969 թվականներին եղել է Ֆրանսիայի Մեծ Արևելքի մեծ վարպետ[3]։
|