Պոլ Շվերեբ

Պոլ Շվերեբ
 
Կուսակցություն՝ Մալթայի աշխատավորների կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող և գրող
Ծննդյան օր հուլիսի 21, 1923(1923-07-21)
Ծննդավայր Ռաբաթ, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանի օր սեպտեմբերի 6, 1994(1994-09-06) (71 տարեկան)
Վախճանի վայր Մալթա
Քաղաքացիություն  Մալթա
 
Պարգևներ
Մերիթի Ազգային շքանշան

Պոլ Շվերեբ (մալթ.՝ Paul Xuereb, հուլիսի 21, 1923(1923-07-21), Ռաբաթ, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - սեպտեմբերի 6, 1994(1994-09-06), Մալթա[1]), մալթացի պետական և քաղաքական գործիչ, Մալթայի նախագահը 1987-1989 թվականներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանը՝ կրթություն ստանալով լրագրության, քաղաքական տնտեսության և քաղաքագիտության բնագավառներում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1942-1944 թվականներին) ծառայել է որպես նշանառու Մալթայում թագավորական հրետանու զենիթային կայանքներում։

  • 1944—1946 թվականներին՝ Մալթայում բրիտանական նավաշինարանների տեխնիկական բաժնի աշխատակից։
  • 1949—1950 թվականներին՝ աշխատել է Լոնդոնի հարկային գրասենյակում որպես հաշվապահ։
  • 1950—1958 թվականներին՝ Մալթայի Fardex Trade Development Company Ltd ընկերության զարգացման գծով տնօրեն։
  • 1958—1959 թվականներին՝ կրթության նախարարության ծառայողների պատրաստման վարժարանի ռեկտոր
  • 1959—1964 թվականներին՝ «Մալթայի ձայնը» Լեյբորիստական կուսակցության (The Voice of Malta) գրական խմբագիր և գլխավոր խմբագրի տեղակալ։
  • 1964—1971 թվականներին՝ Լեյբորիստական կուսակցության հրատարակչական տան տնօրեն։
  • 1962—1983 թվականներին՝ Ներկայացուցիչների պալատի պատգամավոր։
  • 1971 թվականին՝ խորհրդարանական քարտուղար նախագահի աշխատակազմում[2]։
  • 1971—1983 թվականներին՝ առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության նախարար։ Բացի այդ, պաշտոնը նա պահպանել է մինչև 1983 թվականի ապրիլի 27-ը, միաժամանակ մի քանի անգամ կատարել է Մալթայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պարտականությունները։

Ակտիվ քաղաքականությունից հեռանալուց հետո հանդիսացել է մի քանի բանկերի տնօրենների խորհրդի նախագահ։

1987—1989 թվականներին՝ Մալթայի նախագահի պաշտոնակատար։