Քաղաք | ||
---|---|---|
Պուբոլ | ||
Púbol | ||
Պուբոլ քաղաքի ամրոցը | ||
Երկիր | Իսպանիա | |
Համայնք | Լա Պերա | |
ԲԾՄ | 93 մետր | |
Պաշտոնական լեզու | Իսպաներեն | |
Բնակչություն | 141 մարդ (2005) | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Հեռախոսային կոդ | +34 91 | |
| ||
Պուբոլ (կատ.՝ և իսպ.՝ Púbol), գյուղ է և մունիցիպալիտետ Իսպանիայում։ Մտնում է Բաշ Էմպորդա նահանգի, ինչպես նաև Կատալոնիա ինքնավար մարզի մեջ։ Մունիցիպալիտետը գտնվում է Գիրոնա շրջանում։ Կադակեսի ու Ֆիգերասի հետ միասին ներառված է «Դալիի եռանկյունի»-ում։
Միջնադարում Պուբոլ գյուղը եղել է Պուբոլ բարոնության կենտրոնը։ Այդ ժամանակ է կառուցվել ամրոցը։ 1962 թվականին Սալվադոր Դալին գնել է ամրոցը իր կնոջ՝ Գալայի համար։ Վերջինս ապրել է այնտեղ մինչև իր մահը 1982 թվականին և թաղվել այդտեղ[1]։ Այդ ժամանակ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ը Սալվադոր Դալիին շնորհել է Պուբոլի մարքիզի տիտղոս։
Պուբոլ գյուղի բնակչությունը կազմում է 141 մարդ (2005 թվականի տվյալներով)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուբոլ» հոդվածին։ |
|