Ջալալ Հարությունյան

Ջալալ Հարությունյան
նոյեմբերի 11, 1974(1974-11-11) (49 տարեկան) -
ԾննդավայրՊատարա, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԱրցախ Արցախ
ԶորատեսակԱրցախի պաշտպանության բանակ
Կոչումգեներալ-լեյտենանտ
Հրամանատարն էրԱՀ Պաշտպանության բանակ
ՊաշտոնՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Պարգևներ
Արցախի Հանրապետության հերոս

Ջալալ Անատոլիի Հարությունյան (նոյեմբերի 11, 1974(1974-11-11), Պատարա, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ[1], Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար–Պաշտպանության բանակի նախկին հրամանատար[2][3], Արցախի հերոս[4], ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ (2022 թվականի սեպտեմբեր ամսից պաշտոնավարումը կասեցված է)[5][6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարությունյանը ծնվել է Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։ Հայրը՝ Անատոլին մաթեմատիկայի ուսուցիչ և դպրոցի ուսմասվար էր աշխատում, իսկ մայրը՝ Սվետլանան՝ բուժքույր[7]։ 1981-ից 1991 թվականներին սովորել է նույն գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցը ավարտելուց անմիջապես հետո միացել է Արցախի համար մղվող ազատագրական պայքարին[8]։ Միաժամանակ սովորել է Արցախի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1995 թվականին[7]։ 1999 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիա, որն ավարտել է կարմիր դիպլոմով։

Զինվորական ծառայութուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի նոյեմբերի 5-ից ծառայում է Պաշտպանության Բանակում։ 1992-2016 թվականներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՊԲ-ում՝ լինելով պաշտպանական շրջանի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, միավորման հրամանատար։ 2016 թվականի հունիսի 14-ին Բակո Սահակյանի հրամանագրով Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար[9][10][11]։

2018 թվականի դեկտեմբերի 14-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ։

2020 թվականին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով գեներալ-մայոր Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից[2]։ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ազատվել է պաշտպանության նախարարի–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից՝ մարտական դիրքում վիրավորվելու պատճառով[12]։ Հարությունյանի դեմ մահափորձի փաստով քրեական գործ է հարուցվել, որով դեռևս մեղադրյալ չկա[12]։ Դեկտեմբերի 4-ին դուրս է գրվել հիվանդանոցից[12]։

2021 թվականի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով Ջ․ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ[5]։ 2022 թվականի սեպտեմբերի 2-ին Ջալալ Հարությունյանին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ծառայողական պարտականությունների նկատմամբ «անփույթ վերաբերմունք» դրսևորելու կապակցությամբ[6]։ Նրա պաշտոնավարումը որպես ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ կասեցվել է[6]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչումներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պաշտպանության բանակի շտաբի պետ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում[13]։

2020 թվականի հուլիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պաշտպանության բանակի շտաբի պետ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։

2020 թվականի հոկտեմբերի 28-ին Հարությունյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Օնիկ Գասպարյանը՝ գեներալ-գնդապետ. նոր կոչումներ կշնորհվեն նաև Արայիկ Հարությունյանին և Արտակ Բուդաղյանին». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. 2,0 2,1 «Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար».
  3. «Արայիկ Հարությունյան․ Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատարի պաշտոնից».
  4. «Ջալալ Հարությունյանը՝ Արցախի հերոս».
  5. 5,0 5,1 «Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ». Hetq.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել. նրա պաշտոնավարումը կասեցվել է». Առավոտ. 2022 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 14-ին.
  7. 7,0 7,1 «Նվիրյալներ - Ջալալ Հարությունյան». Հայաստանի հանրային հեռուստաընկերություն. 2015 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. «Ջալալ Հարությունյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
  9. «Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
  10. «Ջալալ Հարությունյանը նշանակվել է զորամասի հրամանատար».
  11. «Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊԲ հարավային ուղղության միավորման հրամանատար».
  12. 12,0 12,1 12,2 Հարությունյան, Սարգիս (2021 թ․ փետրվարի 4). «Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  13. «Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել».