Ջակոմո Չերուտի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1698[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլան[4] |
Վախճանվել է | օգոստոսի 28, 1767[1][2][3][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Միլան, Միլանի դքսություն[1] |
Քաղաքացիություն | Միլանի դքսություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | բարոկկո |
Ժանր | ժանրային նկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Carlo Ceresa? |
Ներշնչվել է | Antonio Cifrondi? և Giacomo Francesco Cipper? |
Giacomo Ceruti Վիքիպահեստում |
Ջակոմո Չերուտի (իտալ.՝ Giacomo Ceruti, հոկտեմբերի 13, 1698[1][2][3][…], Միլան[4] - օգոստոսի 28, 1767[1][2][3][…], Միլան, Միլանի դքսություն[1]), իտալացի նկարիչ։ Հայտնի է նաև Յակոբուս Չերուտի Բրիքսեբսիս (Jacobus Ceruti Brixsebsis) անվամբ, որով մի քանի ստեղծագործություններ է ստորագրել։ Նրա մականունը Պիտոկետո (իտալ.՝ Il Pitocchetto) էին կնքել, որը, բառացի, իտալերենից նշանակում է «փոքրիկ չքավոր», քանի որ իր ստեղծագործություններում Ջակոմո Չերուտին շատ հաճախ էր վրձնում իրական սյուժեներ ու հասարակ մարդկանց։
Ջակոմո Չերուտին ծնվել է 1698 թվականի հոկտեմբերի 13-ին իտալական Միլան քաղաքում[5]։ Երկար ժամանակ հետազոտողները տիրապետում էին շատ աղքատիկ տվյալներ նկարչի կենսագրական տվյալների մասին։ Միայն 20-րդ դարում շնորհիվ իտալացի հետազոտողներ Ռ. Լոնգի և Ջ. Դե Լոգուի հնարավոր եղավ ստանալ Ջակոմոյի կենսագրության մասին որոշ հավաստի տվյալներ։ 1931 թվականին Դե Լոգուն հայտնաբերեց և հրատարակման ներկայացրեց Ջակոմո Չերուտիի 46 ստեղծագործություններ, որոնք հայտնաբերվել էին Պադերնելոյի դղյակում, որը պատկանում էր Սալվադեգո կոմսերին։ Այսօր նկարչի կտավների մեծաքանակ հավաքածուն պահպանվում և ցուցադրվում է իտալական Բրեշիա քաղաքի պատկերասրահում։ Ըստ գտածո նկարների պարզ դարձավ, որ Ջակոմո Չերուտին աշխատել և ստեղծագործել է Իտալիայի մի շարք տարածաշրջաներում ու շարունակել է Կարավաջոյի ավանդույթները։ Լոնգին Ջակոմո Չերուտիին անվանել է «Իրականության գեղանկարիչ» (pittori della realtà)[6]:
Կյանքի վաղ տարիները նկարիչը անցկացրել է Միլանում։ Հետո ապրել և ստեղծագործել է Բրեշիայում (1728 թվական), Վենետիկում (1736 թվական), Պադովայում (1737-1741 թվականներ), Պյաչենցայում (1743 թվական)։
Ջակոմո Չերուտին իր մահկանացուն կնքել է 1767 թվականի օգոստոսի 28-ին Միլանում, վաթսունութ տարեկան հասակում։
Ջակոմո Չերուտին այսպես կոչված «ստորին յուրաձևության» (maniera piccola) հետևորդներից էր։ Այդ յուրաձևությունը պաշտոնական արվեստի հակոտնյան էր, որը կոչվում էր «մեծ ոճ» (maniera grande): Նկարչի շատ ստեղծագործություններ իրենից ներկայացնում են հասարակ մարդկանց դիմանկարներ՝ գյուղացիների, արհեստավորների, չքավորների։ Այդ նկարները հեղինակը վրձնել է ռեալիստական ոճով։
Նկարիչը նաև շատ նատյուրմորտներ է ստեղծել, որոնք տարբերվում են սյուժեի բնական հորինվածքով և զարմանալի ռեալիզմով։
Չերուտին նաև մի շարք հոգևոր սյուժեներով նկարների հեղինակ է համարվում։ Նկարազարդել է նաև Ստրայի Դե Ձազարա վիլլայի ինտերիերը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջակոմո Չերուտի» հոդվածին։ |
|