Ջեն Նկիրու | |
---|---|
Ծննդավայր | Peckham?[1] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Նիգերիա |
Կրթություն | Հովարդի համալսարան[1] |
Մասնագիտություն | կինեմատոգրաֆ և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | jennnkiru.com |
Ջեն Նկիրու (անգլ.՝ Jenn Nkiru, , Peckham?[1]), նիգերա-բրիտանական դերասանուհի և կինոռեժիսոր։ Հանդես է եկել որպես Բեյոնսեի ու Jay-Z-ի Apeshit երգի տեսահոլովակի երկրորդ ռեժիսոր (գլխավոր ռեժիսորը Ռիկի Սեյզն է), որը թողարկվել է 2018 թվականին[3]։ 2019 թվականին նա, ստանալով անհրաժեշտ քվեներ, հրավիրվել է մասնակցելու ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր մրցահանդեսներից մեկին՝ Ուիթնիի բիենալեին[4][5][6][7]։
Նկիրուն ծնվել է Հարավային Լոնդոնի Փեքըմ շրջանում[8][9]։ Սովորել է Հովարդ համալսարանում (Howard University), որն ավարտել է մագիստրոսի աստիճանով՝ «կինոարարում» (Filmmaking) մասնագիտությամբ[4][6][7]։
Նկարահանել է երաժշտական տեսահոլովակներ և կարճամետրաժ կինոնկարներ։ Նրա նկարահանած առաջին ֆիլմը En Vogue-ն է, որը թողարկվել է 2014 թվականին։ 2017-ին թողարկվել է Նկիրուի երկրորդ կինոնկարը՝ «Վերածնունդն անհրաժեշտ է» (Rebirth is Necessary) վերնագրով։ Այն ցուցադրվել է տեսանյութերի NOWNESS թվայնացված ալիքով, արժանացել մի շարք մրցանակների՝ ներառյալ Canal +-ի մրցանակը՝ Կլերմոն Ֆերանի կինոփառատոնում և «Լավագույն փաստավավերագրական ֆիլմ» անվանակարգում ստացած մրցանակը Լոնդոնի Անկախ կինոփառատոնում (Best Documentary at the London Independent Film Festival): Բացի այդ, «Վերածնունդն անհրաժեշտ է» կինոնկարը «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակի է առաջադրվել Շեֆիլդի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում[3]։ Նկիրուի հիշարժան աշխատանքներից են նաև Քամասի Վաշինգտոնի և Նենետ Չերրիի համար նկարահանած երաժշտական տեսահոլովակները։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
|