Ջեսի Ռեյես | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Jessie Reyez |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jessica Reyez |
Ծնվել է | հունիսի 13, 1991 (33 տարեկան) Տորոնտո, Կանադա[1] |
Երկիր | Կանադա |
Ժանրեր | ժամանակակից R&B |
Մասնագիտություն | երգերի հեղինակ, հեղինակ-կատարող, ստուդիական երաժիշտ, երգչուհի և կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Island Records |
Կրթություն | St. Thomas Aquinas Secondary School? |
Պարգևներ | |
Կայք | jessiereyez.com |
Jessie Reyez Վիքիպահեստում |
Ջեսիկա «Ջեսի» Ռեյես (անգլ.՝ Jessica "Jessie" Reyez, հունիսի 13, 1991, Տորոնտո, Կանադա[1]), կանադացի երգչուհի, երգերի հեղինակ-կատարող։ Մի քանի երաժշտական մրցանակների դափնեկիր, այդ թվում նաև 2018 թվականի Juno Awards մրցանակաբաշխության «Բեկումնային արտիստ» անվանակարգում։
Ծնվել է 1991 թվականի հունիսի 12-ին Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում, կոլումբական ծագմամբ ընտանիքում[2][3]։
2017 թվականին նա առաջադրվել է Polaris Music Prize մրցանակաբաշխությունում և երկու անվանակարգում iHeartRadio Much Music Video Awards մրցանակաբաշխությունում[4][5]։
2017 թվականի հունիսի 25-ին Ջեսին BET Awards-ի ժամանակ ելույթ է ունեցել «Figures» երգով[6]։ Նույն թվականի օգոստոսի 8-ին ելույթ է ունեցել Ջիմմի Ֆելոնի երեկոյան շոուի ժամանակ[7] : Նույն ամսին նա ելույթ է ունեցել Օսլոյում գտնվող Tøyenparken փառատոնի ժամանակ «Mama» չհրապարակված սինգլով[8][9]։
2018 թվականին Juno Awards-ի ժամանակ հաղթել է «Բեկումնային արտիստ» անվանակարգում[10]։ Ավելի ուշ նա առաջադրվել է SOCAN Songwriting Prize-ում «Cotton Candy» երգի համար[11]։
2018 թվականին նա համագործակցել է Էմինեմի հետ «Nice Guy» և «Good Guy» երգերով՝ «Kamikaze» ալբոմի համար[12]։ Նա նաև առաջադրվել է MTV Video Music Award-ում 2018 «Լավագույն արտիստ արվեստում» և «Տարվա տեսահոլովակ՝ սոցիալական ուղերձով» «Gatekeeper» երգի համար[13]։
2020 թվականի մարտի 27-ին Ջեսին թողարկել է իր դեբյուտային՝ «Before Love Came to Kill Us» ստուդիական ալբոմը[14]։
Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2017 | iHeartRadio Much Music Video Awards | Լավագույն նոր կանադացի արտիստ | Ինքն իրեն | Առաջադրված |
Երկրպագուների կողմից ընտրված հոլովակ | «Shutter Island» | Առաջադրված | ||
2017 | Polaris Music Prize | Երկար երգացանկ | Kiddo | Առաջադրված |
2018 | Juno Awards | Բեկումնային արտիստ | Ինքն իրեն | Հաղթանակ |
Տարվա R&B/Սոուլ ձայնագրություն | Kiddo | Առաջադրված | ||
Տարվա հոլովակ | «Gatekeeper» | Առաջադրված | ||
Juno Fan Choice Award | Ինքն իրեն | Առաջադրված | ||
MTV Video Music Awards | Push Artist of the Year | Ինքն իրեն | Առաջադրված | |
Տարվա տեսահոլովակ՝ սոցիալական ուղերձով | «Gatekeeper» | Առաջադրված | ||
MTV Europe Music Award | Լավագույն նոր արտիստ | Ինքն իրեն | Առաջադրված | |
2019 | Juno Awards | Տարվա R&B/Սոուլ ձայնագրություն | Being Human in Public | Հաղթանակ |
SOCAN Awards | Բեկումնային երգահան մրցանակ | Ինքն իրեն | Առաջադրված | |
2020 | Գրեմմի | Լավագույն ժամանակակից քաղաքային ալբոմ | Being Human in Public | Առաջադրված |
Juno Awards | Տարվա արտիստ | Ինքն իրեն | Սպասվող | |
Տարվա R&B/Սոուլ ձայնագրություն | «Feel It Too» (Թորի Լեյնզի և Tainy-ի հետ համատեղ) | Սպասվող |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսի Ռեյես» հոդվածին։ |
|