Ջերալդ Ռոբերտ Մոլեն անգլ.՝ Gerald R. Molen | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1935[1] (89 տարեկան) |
Ծննդավայր | Great Falls, Մոնտանա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի[1] |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր| |
Ակտիվ շրջան | 1985—2003, 2011 — մինչ օրս |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջերալդ Ռոբերտ Մոլեն (անգլ.՝ Gerald Robert Molen, հունվարի 6, 1935[1], Great Falls, Մոնտանա, ԱՄՆ[1]), ամերիկացի պրոդյուսեր և էպիզոդիկ դերերի դերասան։
Ջերալդ Մոլենը ծնվել է 1935 թվականի հունվարի 6-ին (ըստ ուրիշ աղբյուրների՝ սեպտեմբերի 20[2]) Գրեյթ-Ֆոլս քաղաքում, Մոնտանա նահանգում (ըստ ուրիշ աղբյուրների՝ քաղաք Դեյթոն, Օհայո նահանգ[2]): Հայրը Ջերալդ Ռիչարդ Մոլենն է, մայրը Էդիթ Լորյն (Մեյեր) Բարիսն է, ունի քույրեր և եղբայրներ։ Շուտով ընտանիքը տեղափոխվեց Հյուսիսային Հոլիվուդ, որտեղ մայրը բացեց «Կապույտ սոխուկ» սրճարանը։ Ինքը՝ Ջերալդը բազմաթիվ կինոստուդիաներում՝ տեղակայված իրենց շրջանում, աշխատել է ավտոմեխանիկ։
Երեք տարի ծառայել է ծովային հետևակի կորպուսում[3]։
1954 թվականի հուլիսի 29-ին ամուսնացել է Պատրիցիա Ջեյն Լինդկայի հետ։ Ունեցել է երկու երեխա՝ Լորիոն Մարի և Սթիվեն Ռոբերտ[2]։
1975-1981 թվականներին աշխատել է կինոստուդիայի տրանսպորտի բաժնում, 1981-1991 թվականներին՝ արտադրանքի կառավարման բաժնում։ Առաջին անգամ պրոդյուսերի դերում իրեն փորձել է 50 տարեկանում։ Այդ ժամանակ է, որ սկսեց հայտնվել էպիզոդիկ դերերում։
Ջերալդ Մոլենը համարվում է Հիսուս Քրիստոսի վերջին սուրբ օրեր եկեղեցու ակտիվ անդամ և Բարաք Օբամայի ռեժիմի հակառակորդ[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերալդ Ռոբերտ Մոլեն» հոդվածին։ |
|