Ջեֆրի Ջենկինս

Ջեֆրի Ջենկինս
Ծնվել էհունիսի 16, 1920(1920-06-16)
ԾննդավայրՊորտ Էլիզաբեթ, Eastern Cape, Արևելյան Կապ, ՀԱՀ
Վախճանվել էնոյեմբերի 7, 2001(2001-11-07) (81 տարեկան)
Վախճանի վայրԴուրբան, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ՀԱՀ
Կայքgeoffrey-jenkins.co.za

Ջեֆրի Էրնեստ Ջենկինս (անգլ.՝ Geoffrey Ernest Jenkins, հունիսի 16, 1920(1920-06-16), Պորտ Էլիզաբեթ, Eastern Cape, Արևելյան Կապ, ՀԱՀ - նոյեմբերի 7, 2001(2001-11-07), Դուրբան, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ), հարավաֆրիկացի լրագրող, գորղ և սցենարիստ։ «Կմախքների ափը» («A Twist of Sand») բեսթսելերի և այլ ստեղծագործությունների հեղինակն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆրի Ջենկինսը ծնվել է 1920 թվականին Հարավային Աֆրիկայի Պորտ Էլիզաբեթ քաղաքում, Էրնեստ Ջենկինսի և Դեյզի Ջենկինսի ընտանիքում[1]։
Ջեֆրին սովորել է հին Տրանսվաալում։ Դպրոցն ավարտելուց հետո Զիմբաբվեում աշխատել է որպես խմբագրի տեղակալ։ Եղել է լրագրող Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում։

17 տարեկանում գրել և հրատարակել է «Պատմության դար» (A Century of History), գիրքը, որը Պոչեֆստրումի հիմնադրման հարյուրամյակի տոնակատարության ժամանակ հատուկ գովասանքի է արժանացել գեներալ Յան Սմեթսից[1]։ Սմեթսը գրել է գրքի նախաբանը։

Ավելի ուշ Ջենկինսը շահել է համագործակցության լրագրողների կրթաթոշակը[2], որի շնորհիվ հայտնվել է Ֆլիթ փողոցում, որտեղ, որպես ռազմական թղթակից անցկացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։
Աշխատելով «The Sunday Times»-ում՝ ընկերացել է 007 գործակալի ստեղծող՝ Յան Ֆլեմինգի հետ։ Յան Ֆլեմինգը մի անգամ ասել է․

«Ջեֆրի Ջենկինսը ինքնատիպության բարձրագույն շնորհ ունի... «A Twist of Sand»-ը բարձր և օրիգինալ արկածային ավանդույթներով գրագետ օրինակելի սիրավեպ է»։

Պատերազմից հետո Ջենկինսը բնակություն է հաստատել Ռոդեզիայում, որտեղ հանդիպել է իր ապագա կնոջը՝ գրող Եվա Պալմերին (Eve Palmer) (Eve Palmer) (1916–1998)։ Նրանք ամուսնացել են 1950 թվականի մարտի 17-ին։ 1953 թվականին ծնվել է նրանց որդին՝ Դեյվիդը։

Ջեֆրին նաև եղել է «The Umtali Advertiser» թերթի խմբագիրը, իսկ ավելի ուշ՝ Յոհաննեսբուրգի «The Star» թերթի թղթակիցը։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենկինսին հաջողվել է համատեղել լրագրության հաջող կարիերան ծովի նկատմամբ ցմահ հետաքրքրության հետ։ Նավերի և առագաստանավային սպորտի մասին նրա գիտելիքները իր շատ վեպերի համար ծառայել են որպես ֆոն։

Նրա առաջին գիրքը՝ "A Twist of Sand" («Կմախքների ափը»), որը հրատարակվել է 1959 թվականին, թարգմանվել է աշխարհի 23 լեզուներով և անմիջապես դարձել բեսթսելեր։ Ռուսերեն կրճատ տարբերակը տպագրվել է 1975 թվականին «Աշխարհի շուրջ» № 3-8 ամսագրում։ 1968 թվականին վեպն էկրանավորվել է (A Twist of Sand) ռեժիսոր Դոն Չեֆիի կողմից։ Գլխավոր դերերում եղել են Ռիչարդ Ջոնսոնը և Հոնոր Բլեքմանը։

1971 թվականին լույս է տեսել «Scend of the Sea» վեպը։ Վեպը պատմում է 1909 թվականին բրիտանական SS Warratah նավի և դրա խորհրդավոր կործանման մասին՝ 211 ուղևորների հետ միասին, ակնհայտորեն ինչ-որ տեղ Տանկերի ափին։ Պատմությունը կախարդել է Հարավաֆրիկյան ռազմածովային նավատորմի երիտասարդ կուրսանտ Էմլին Բրաունին, որը ներկայումս ծովային հետազոտող է, այնքանով, որ վերջին 18 տարիների ընթացքում նա փնտրում էր նավ, որը դեռ չի հայտնաբերվել։ Բրաունը բանակցություններ է վարում Ջենկինսի բոլոր վեպերի իրավունքները ստանալու համար, որոնք նա նախատեսում է էկրանավորել։

Ֆլեմինգի մահից հետո հաղորդվել էր, որ «Glidrose Productions»-ը 1966 թվականին Ջենկինսին լիազորել է Ջեյմս Բոնդի մասին վեպ գրել։Ջենկինսը պնդում էր, որ ինքը և Ֆլեմինգը 1957 թվականին համատեղ մշակել են ադամանդի մաքսանենգության պատմությունը, որը նա ավարտել է «Glidrose Productions»-ի համար` «Per Fine Ounce» անունով, բայց այն մերժվել է։ Ըստ հաղորդումների ձեռագրի պատճենը գոյություն ունի Յան Ֆլեմինգի (պաշտոնապես՝ «Glidrose Productions») հրապարակախոսական արխիվներում։ Բոնդի չորրորդ պաշտոնական հեղինակը՝ Ռայմոնդ Բենսոնը, հաստատել է իր գոյությունը, ինչը որոշ երկրպագուների ստիպել է պնդել դրա հրապարակումը։

Ջեֆրի Ջենկինսի երեք վեպերը էկրանավորվել են․

  • Ինչպես նշվեց վերևում, 1968 թվականին թողարկվել է «Կմախքների ափը»։
  • 1989 թվականին թողարկվել է «Կեղտոտ խաղեր»[3] (անգլ.՝ Dirty Games) ֆիլմը՝ «In Harm's Way» վեպի հիման վրա։
  • 1990 թվականի «Ադամանդ կղզի» Ֆիլմը[4]՝ (անգլ.՝ The River of Diamonds) Ջենկինսի համանուն վեպի հիման վրա։

Նրա որդին՝ Դեյվիդը, հայտնել է, որ հայրը հայտնի էր նաև իր ուսումնասիրություններով։ Նա այցելե է իր վեպերի յուրաքանչյուր գործողության վայրը։ Բացի իր սեփական աշխատանքից, օգնել է կնոջը՝ իր աշխատանքում։ Կնոջ, Եվայի հետ համահեղինակությամբ գրել են «The Companion Guide to Southern Africa» գիրքը։

Ռուսերենով թողարկվել է նաև «Ծովային որսորդ»-ը (ըստ երևույթին, Որսորդ մարդասպան)։ «Աշխարհի շուրջը» գրադարան, «Ալեբախություն» հրատարակչություն, 1996 թվական։

Ջենկինսի ութ ամենատարածված վեպերը հրատարակվել են ավելի քան հինգ միլիոն տպաքանակով, քսաներեք լեզուներով։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • A Twist of Sand (1959) - Կմախքների ափը
  • The Watering-Place of Good Peace (1960; revised 1974)
  • A Grue of Ice (1962) published in the U.S. as The Disappearing Island
  • The River of Diamonds (1964) - Ադամանդե կղզի
  • Hunter-Killer (1966) - Ծովային որսորդ
  • Scend of the Sea (1971) published in the U.S. as The Hollow Sea
  • A Cleft of Stars (1973)
  • A Bridge of Magpies (1974)
  • South Trap (1979) published in paperback as Southtrap
  • A Ravel of Waters (1981)
  • The Unripe Gold (1983)
  • Fireprint (1984)
  • In Harm’s Way (1986)
  • Hold Down a Shadow (1989)
  • A Hive of Dead Men (1991)
  • A Daystar of Fear (1993)

Չհրատարակված

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Per Fine Ounce (circa 1966)
  • A Kiss of Thorns
  • Disquietly to His Grave
  • A Gate of Blood
  • A Knot of Fire
  • A Century of History: The Story of Potchefstroom (1939; 2nd edition 1971)
  • The Companion Guide to South Africa (1978), with Eve Palmer

Միայն լուսանկար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Palmer, Eve; Pitman, Norah (1972). Trees of Southern Africa. colour photography by Geoffrey Jenkins and others. A. A. Balkema. (3 vols.)

Չօգտագործված սցենարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fifth Paw of the Lion (1966, Columbia Pictures, Charles H. Schneer Productions)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «GENERATIONS: a South African genealogy newsletter, стр. 19». ancestry.com. {{cite news}}: Text "http://freepages.genealogy.rootsweb.ancestry.com/~haydencowan/Falconer/South%20Africa/Generations%2520-%2520a%2520South%2520African%2520genealogy%2520newsletter.pdf" ignored (օգնություն)
  2. Kleinschmidt, Mary Geoffrey Jenkins at Home (und) // Kaapse Bibliotekaris. — 1982. — Т. 26. — С. 3.
  3. «Вся команда фильма «Грязные игры»». film.ru. {{cite news}}: Text "http://www.film.ru/movies/gryaznye-igry-1/crew" ignored (օգնություն)
  4. «Алмазный остров». kinopoisk.ru. {{cite news}}: Text "http://www.kinopoisk.ru/film/60274/vk/1/" ignored (օգնություն)