Ծնվել է | 8-րդ դար կամ 688 |
---|---|
Մահացել է | 828 կամ 765 |
Մասնագիտություն | բժիշկ |
Զավակներ | Yuhanna ibn Bukhtishu? |
Ջուրջուս իբն Ջիբրայիլ իբն Բախտիշու նաև Բախտիշու Գունդիշապորի (հայալեզու աղբյուրներում կիրառվում է նաև Գևորգ որդի Գաբրիելի Բախտիշու, 8-րդ դար կամ 688 - 828 կամ 765), հայկական ծագմամբ միջնադարյան բժիշկ[1], ով ապրել և գործունեություն է ծավալել Արաբական խալիֆայությունում։ Բախտիշուն եղել է Գոնդիշապուր (Բեթլաբադ) քաղաքի բժշկական դպրոցի գլխավոր բժիշկը։
Ջիբրայիլ իբն Բախտիշուն համարվում է Բախտիշու արքունական դինաստիայի հիմնադիր, որի անդամները շատ տարիների ընթացքում եղել են արաբական խալիֆների գլխավոր բժիշկներ։ 765 թվականին Ջիբրայիլը բուժել է մահամերձ խալիֆ Աբու ալ-Մանսուրին[2], որին չէր կարողացել օգնել խալիֆայության և ոչ մի բժիշկ։ Արդյունքում, Բախտիշուն դարձել է խալիֆայության ամենահեղինակավոր գործիչներից մեկը։ Ի շնորհիվ իր բարձր պրոֆեսիոնալիզմին և հեղինակության, Ջիբրայիլ իբն Բախտիշուն գլխավորել է Գունդիշապուրի բժշկական դպրոցը։ Ավագ Բախտիշուն բազմաթիվ տարիներ եղել է խալիֆայության գլխավոր բժիշկը, չնայած որ քրիստոնյա էր։ Նա և նրան հաջորդող վեց սերունդները հաջողությամբ եղել են խալիֆների պալատական բժիշկները, հայտնի են եղել մուսուլմանական աշխարհում և մեծ հեղինակություն ունեցել ընդհուպ մինչև 11-րդ դարը։
Ջիբրայիլ իբն Բախտիշուի ծոռը՝ Աբուսայել Բախտիշուն (960-1048) եղել է հանրահայտ Ավիցեննայի (Աբու Ալի Հուսեյն իբն Աբդալլահ իբն Սինա, 980-1037) ուսուցիչը։
Ջիբրայիլ իբն Բախտիշուի թոռը, ով կրում էր պապի անունը, եղել է ժամանակակից հիվանդանոց հասկացության (իր ներկայիս գործառույթներով) հիմնադիրը։ Նա մոտ 800 թվականին Բաղդադում կառուցել է հիվանդանոց, որն իրականացվել է խալիֆ Հարուն ալ-Ռաշիդի նախաձեռնությամբ[3]։
Больница в современном смысле этого слова появилась в Багдаде около 800 г. По инициативе халифа Харун ар-Рашида её организовал армянский врач-христианин из Гундишапура — Джибраил ибн Бахти-ши (Gibra'il ibn Bahtisu), третий в знаменитой династии Бахтишу.