Ջիրոլամո դաի Լիբրի | |
---|---|
Ծնվել է | 1474[1][2][3][…] |
Ծննդավայր | Վերոնա, Վենետո, Իտալիա |
Վախճանվել է | հուլիսի 2, 1555[4] |
Մահվան վայր | Վերոնա, Վենետո, Իտալիա |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ և մանրանկարիչ |
Ոճ | Veronese school? |
Ուշագրավ աշխատանքներ | Madonna of the Oak?, Madonna dell'ombrello by Girolamo dai Libri, Museo Castelvecchio?, The Deposition?, Q122741315?, Q122753942? և Q123139111? |
Հայր | Francesco dai Libri? |
Girolamo dai Libri Վիքիպահեստում |
Ջիրոլամո դաի Լիբրի (իտալերեն՝ Girolamo dai Libri, 1474[1][2][3][…], Վերոնա, Վենետո, Իտալիա - հուլիսի 2, 1555[4], Վերոնա, Վենետո, Իտալիա), իտալացի միջնադարյան նկարիչ։ Գործել է 15-րդ դարավերջին և 16-րդ դարի առաջին կեսին, հիմնականում իր ծննդավայր Վերոնա քաղաքււմ։ Աշխատել է վաղվերածննդյան շրջանի իտալացի նկարիչների ոճով։ Նկարազարդել է մագաղաթյա ձեռագիր մատյաններ, պատկերազարդել եկեղեցիների խորաններ։
Նրա հայրը՝ Ֆրանչեսկո դաի Լիբրին, նույնպես նկարիչ էր և առավելապես հայտնի էր որպես մագաղաթյա մատյանների ծաղկող (հենց այդ պատճառով էլ ստացել էր dai Libri - դաի Լիբրի, այսինքն՝ Libri-ի - գրքի հետ առնչություն ունեցող մականունը)։
Ջիրոլամոն նկարչության արվեստի մեջ հմտացել է՝ սովորելով ոչ միայն հորից, այլև վերոնացի մեկ այլ անվանի նկարչից՝ Դոմենիկո Մորոնեից[5]։ Լինելով չափազանց օժտված, ընդունակ պատանի՝ նա շատ վաղ է ճանաչում ձեռք բերել. ընդամենը տասնվեց տարեկան է եղել, երբ նրան վստահել են նկարելու «Քրիստոսի իջեցնելը խաչից» կտավը Վերոնայի Սանտա Մարիա ին Օրգանո եկեղեցու համար։
Ջիրոլամո դաի Լիբրեի արվեստի մասին դրվատանքով է արտահայտվել իտալական Վերածննդի անվանի նկարիչ և արվեստաբան-պատմիչ Ջորջո Վազարին՝ նշանավոր նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների կենսագրություններն ամփոփող իր հանրահայտ գրքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիրոլամո դաի Լիբրի» հոդվածին։ |
|